Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո
Henri Joseph Eugèn Gouraud
Général Gouraud 1923.jpg
Ծնվել էնոյեմբերի 17, 1867(1867-11-17)[1][2][3][3][4]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[5]
Մահացել էսեպտեմբերի 16, 1946(1946-09-16)[1][3][4] (78 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՀատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր և Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և զինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Մարտական խաչ 1914-1918 Գաղութային մեդալ Q17539790? Commander of the order of Nichan Iftikhar? Ռազմական մեդալ և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան
ԱնդամությունAcadémie des sciences d'outre-mer?
Henri Gouraud Վիքիպահեստում

Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո (նոյեմբերի 17, 1867(1867-11-17)[1][2][3][3][4], Փարիզ, Ֆրանսիա[5] - սեպտեմբերի 16, 1946(1946-09-16)[1][3][4], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ 1919-1923 թթ.-ին՝ Մերձավոր Արևելքում ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատար։ Իրականացրել է իր կառավարության թուրքամետ քաղաքականությունը, անձնական կապ է ունեցել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ։ Գուրոյի հրամանով 1920 թ.-ի հունվարին ֆրանսիական զորքերը թողել են Մարաշը, ինչը հանգեցրել է քեմալականների կողմից 20 հազար հայերի կոտորածին։

Իր իսկ հրամանով 1920 թվականի սեպտեմբերին լուծարվել է Հայկական լեգեոնը, զինաթափվել հայ կամավորները, որոնք պատրաստվում էին օգնության հասնել թուրքերի կողմից պաշարված Հաճընին։

Գուրոյին են պատկանում «Սևրի պայմանագիրը փոխել այնպես, որ ընդունելի լինի թուրքերի համար», քանի որ «թուրքերը երկար ժամանակ մեր բարեկամներն էին. իսկ այնուհետև մեր քաջ և հավատարիմ թշնամիները» («Le Temps», 10.12.1920) խոսքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png