Անտոն Պան
Անտոն Պան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1796[1] |
Ծննդավայր | Սլիվեն, Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 3, 1854[2] |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, կոմպոզիտոր, երաժշտագետ, բանաստեղծ, հրատարակիչ, թարգմանիչ, ուսուցիչ, բանահավաք, բառարանագիր, գրող, երաժշտական քննադատ և բանասեր |
Anton Pann Վիքիպահեստում |
Անտոն Պան (ռուս.՝ Антон Панн, 1796[1], Սլիվեն, Բուլղարիա - նոյեմբերի 3, 1854[2], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի գրող, բանաստեղծ, կոմպոզիտոր և ֆոլկլորիստ, ռումինական երաժշտական բանահյուսության հիմնադիրներից մեկը, որի գործունեությունը մեծապես նպաստել է ռումինական գրական լեզվի ի հայտ գալուն:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճշգրիտ ամսաթիվը և ծննդյան տարին անհայտ են: Նրա մայրը հույն էր, հայրը՝ բուլղարացի կամ գուցե գնչու: 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմի սկսվելուց հետո Պանի ընտանիքը փախել է Քիշնև, որտեղ Անտոնը սկսել է երգել եկեղեցական երգչախմբում: 1810 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բուխարեստ: Այնտեղ Պանն ապրել է մինչև 1821 թվականը, երբ ստիպված է եղել յոթ տարով փախչել ավստրիական Տրանսիլվանիա:
Իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում եղել է երգիչ, երաժիշտ, երգեցողության ուսուցիչ, տպագրիչ (մասնավորապես, 1843 թվականին հորինել է սեփական տպագրական մեքենա), գրահրատարակիչ: Նա հավաքել է ռումինական բանահյուսության տարբեր նյութեր, այդ թվում՝ պատմվածքներ, անեկդոտ, ռումինական ժողովրդական երգեր, որոնցից մի քանիսը մշակել է: 1848 թվականին հրատարակել է ռումինական բառերի և արտահայտությունների բառարան։
Մահացել է տիֆից։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ Անտոն Պանը Ռումինիայի պաշտոնական օրհներգի երաժշտության հեղինակն է[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119509024 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Anton_Pann
- ↑ «Imnul naţional al României»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Панн, Антон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Панн Антон հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
|