Անտոնիո Ռոլդան Մոնես
| Անտոնիո Ռոլդան Մոնես Antonio Roldán Monés | |||
| |||
|---|---|---|---|
| հուլիսի 7, 2016 | |||
| Կուսակցություն՝ | Ciudadanos?[1] | ||
| Կրթություն՝ | Բարսելոնայի ինքնավար համալսարան, Էլան Շալոն[2] և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[2] | ||
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
| Ծննդյան օր | մայիսի 14, 1983 (42 տարեկան) | ||
| Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա | ||
| Քաղաքացիություն | |||
Անտոնիո Ռոլդան Մոնես (իսպ.՝ Antonio Roldán Monés, մայիսի 14, 1983, Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիո Ռոլդան Մոնեսը ծնվել է 1983 թվականի մայիսի 4-ին Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո սովորել է Բարսելոնայի ինքնավար համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Դրանից հետո ուսանել է Սուսեքսի համալսարանի միջազգային հարաբերությունների և Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետները։ Կոլումբիայի համալսարանում ստացել է մագիստրոսի գիտական աստիճան։
Համարվում է մեծանուն տնտեսագետ Լուիս Գարիկանոյի աշակերտներից մեկը[3]։ Անտոնիո Ռոլան Մոնեսն ունի բազմաթիվ մասնագիտական աշխատություններ, որոնք նվիրված են տնտեսագիտությանը, շուկայաբանությանը և բիզնես-կառավարմանը[4]։
Անտոնիո Ռոլան Մոնեսը եղել է Եվրոպական խորհրդարանում Իսպանիայի Թագավորության սոցիալիստական պատվիրակության գլխավոր քարտուղարն ու Եվրահանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների բաժնի գլխավոր խորհրդատուն։ Աշխատանքային գործունեություն է ծավալել նաև, որպես քաղաքական ռիսկերի վերլուծաբան և Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի հետազոտող[5]։
2015 թվականին Անտոնիո Ռոլդան Մոնեսը սկսել է իր քաղաքական գործունեությունը՝ անդամակցելով Իսպանիայի «քաղաքացիական» կուսակցությանը, որից հետո ընտրվել է, որպես կորտեսի պատգամավոր՝ Բարսելոնայի ընտրատարածքից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://elpais.com/politica/2019/06/24/actualidad/1561365177_942515.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://researchonline.lse.ac.uk/id/eprint/134858/
- ↑ Semanal, M. Ortega / El. «Albert Rivera aúpa a Antonio Roldán, el discípulo de Garicano que desmontó a Podemos». Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Antonio Roldán Monés». El Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Toni Roldán Monés». eldiario.es (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Congreso de los Diputados. «Roldán Monés, Antonio». Վերցված է Consultado el 4 de julio de 2017-ին.
