Անտոնիո Մոնտանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնիո Մոնտանա
Tony montana.jpg
Առաջին անգամ հայտնվել էՍպիով դեմքը
ՍտեղծողՕլիվեր Սթոուն
Տեղեկություններ
Մականուն(ներ)Թոնի Մոնտանա
ՍեռԱրական

Անտոնիո «Թոնի» Մոնտանա (անգլ.՝ Antonio «Tony» Montana), ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունի ստեղծած կերպարը՝ Բրայան դե Պալմայի «Սպիով դեմքը» քրեական դրամայի գլխավոր հերոսը։ Ֆիլմն առաջին անգամ էկրաններին է հայտնվել 1983 թվականին։ Թոնի Մոնտանայի դերը, որը ֆիլմում կատարել Է Ալ Պաչինոն, դերասանին արժանացրել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[1]։ Թոնի Մոնտանան ամբիցիոզ գանգստեր է, որը գաղթել է Կուբայից, բնակություն հաստատել Մայամիում և գլխապտույտ կարիերա ստեղծել թմրաբիզնեսում։

Կերպարի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվեր Սթոունը գրել է, որ կերպարի գաղափարը ծագել է 1980 և 1981 թվականներին՝ Մայամի այցելության ժամանակ։ Այն ժամանակ քաղաքը հեղեղել էր բռնության ալիքը, մեկ տարում ավելի շատ կանխամտածված սպանություններ էին կատարվում, քան նախորդ տասնամյակում[2]։ Սթոունը ֆիլմի լրացուցիչ նյութերում հիշել է, թե ինչպես է հորինել գլխավոր հերոսի անունը. վերցրել է լատինամերիկյան երկրներում տարածված Անտոնիո (Թոնի) անունը և անվանն ավելացրել NFL-ի 80-ականների հայտնի քվետերբեկի՝ Ջո Մոնտանայի ազգանունը, որը կուբացուն շատ համապատասխան ազգանուն էր։ Դրա միջոցով Օլիվեր Սթոունը ևս մեկ անգամ ընդգծել է իր սերը Ամերիկյան ֆուտբոլի նկատմամբ։ Թոնի Մոնտանան այդ ժամանակաշրջանի ծնունդ է՝ առանց գրպանում մի կոպեկի, առանց հասարակության մեջ տեղի, սակայն իր անսահման հավակնություններով։ Այն հարցին, թե ինչ է նա ցանկանում, Թոնին պատասխանում է. «Ամբողջ աշխարհը և այն ամենը, ինչ կա դրանում»[3]։ Իր ամերիկյան երազանքի ճանապարհը նա գտնում է բռնության, հարստության և իշխանության մեջ, որին հասնում էր ռումբերի և ավտոմատների միջոցով[2]։

Թոնի Մոնտանայի մեջ չկա ռոմանտիզմի ոգի, որը բնորոշ է մեկ այլ հայտնի գանգստերին՝ «Կնքահայրը» ֆիլմից Մայքլ Կոռլեոնեին՝ Ալ Պաչինոյի դերակատարմամբ։ Ֆիլմի տեսարաններից մեկում Թոնին ալկոհոլի ազդեցության տակ գոռում է ռեստորանի հաճախորդների վրա․ «Ձեզ պետք են իմ նման վատ տղաներ, որպեսզի դուք մատնացույց անեք և ասեք․ «Ահա նա վատ տղա է»»[4]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Empire» ամսագիրը ֆիլմերի 100 լավագույն կերպարների իր վարկանիշում Թոնի Մոնտանային դասել է 70-րդ տեղում[5]։ Ֆիլմի վերջին դրվագից «Ողջունիր իմ փոքրիկ ընկերոջը» արտահայտությունը, որտեղ Թոնին դուրս է գալիս իր առանձնատուն ներխուժած ավազակների դեմ՝ գրոհային հրացանով, ներառվել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկի 61-րդ հորիզոնականում՝ ըստ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի[6]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Scarface: the World is Yours» համակարգչային խաղում Թոնին հրաշքով է կենդանի մնում ֆիլմի իրադարձություններից հետո և նորից սկսում է կառուցել իր բիզնեսն ու ազդեցությունը։

2016 թվականի դեկտեմբերի 15-ին Թոնին որպես խաղային կերպար ավելացվել է «Payday 2» համակարգչային խաղի լրացումներից մեկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Al Pacino awards & nominations» (անգլերեն)։ Golden Globe։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-18-ին։ Վերցված է 2016-07-09 
  2. 2,0 2,1 William J. Palmer. The Films of the Eighties: A Social History. — Southern Illinois University Press, 1995. — P. 158—159. — ISBN 0809320290
  3. Stephen Prince A New Pot of Gold: Hollywood under the Electronic Rainbow, 1980-1989 (History of the American Cinema). — University of California Press, 2002. — ISBN 979-0520232661
  4. George S. Larke-Walsh. Screening the Mafia: Masculinity, Ethnicity and Mobsters from The Godfather to The Sopranos. — McFarland, 2010. — P. 36. — ISBN 978-0786443116
  5. «The 100 Greatest Movie Characters» (անգլերեն)։ Empire։ 2006։ Արխիվացված օրիգինալից 2013-03-24-ին։ Վերցված է 2013-03-05 
  6. «AFI’s 100 Years…100 Movie Quotes» (անգլերեն)։ AFI։ 2005։ Արխիվացված օրիգինալից 2013-03-24-ին։ Վերցված է 2013-03-05