Անտոնին Մացեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Մացեկ
Ծնվել էհունիսի 17, 1872(1872-06-17)[1][2][3][…]
ԾննդավայրՄլադա Բոլեսլավ, Central Bohemia, Չեխոսլովակիա[1][2][3][…]
Վախճանվել էմայիսի 22, 1923(1923-05-22)[1][2][4][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՆոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[4]
Գրական անունSolomin[1], Vašek[1], Jiří Valden[1], Jaroslav Červený[1] և V. Žbánský[1]
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, քննադատ, գրականության պատմաբան, թարգմանիչ, գրող և հրապարակախոս
 Antonín Macek Վիքիպահեստում

Անտոնին Մացեկ (չեխ․՝ Antonín Macek, հունիսի 17, 1872(1872-06-17)[1][2][3][…], Մլադա Բոլեսլավ, Central Bohemia, Չեխոսլովակիա[1][2][3][…] - մայիսի 22, 1923(1923-05-22)[1][2][4][…], Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[4]), չեխ լրագրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնին Մացեկը ծնվել է 1872 թվականին Մլադա Բոլեսլավ քաղաքում, վարպետ-դերձակ Յոզեֆ Մացեկի և Աննայի ընտանիքում[5]։ Առողջական խնդիրների պատճառով թերի կրթություն է ստացել։ Իրեն նվիրել է արվեստի պատմության, գրականության և փիլիսոփայության մասնավոր ուսումնասիրություններին, ուսումնասիրել է լեզուներ։ Եղել է փայտահատ, աշխատել է հիվանդանոցի գրասենյակում։ 1907 թվականին տեղափոխվել է Պրահա։ 1903-1923 թվականներին աշխատակցել է չեխական սոցիալ-դեմոկրատական «Պրովո Լիդու» (չեխ․՝ Právo lidu) կենտրոնական օրգանին[6], եղել է սոցիալ-դեմոկրատական «Ռուդե կվետե» ամսագրի խմբագիրը։ 1921 թվականին եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության համահիմնադիրներից և կենտրոնական թերթի՝ «Ռուդե պրավոյի» առաջին խմբագիրներից մեկը[7]։ Միաժամանակ խմբագրել է «Կոմունիստ» ամսագիրը։ Մացեկը հայտնի է իբրև «Ինտերնացիոնալի» չեխական տեքստի հեղինակ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին ամուսնացել է Միլադայի հետ։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1923 թվականի մայիսի 22-ին։ Թաղված է Պրահայի Օլշանսկոե գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բանաստեղծությունների մեծ մասը Մացեկը հրատարակել է բանվորական թերթերում, օրացույցներում, մայիսմեկյան թռուցիկներում։

Առանձին հրատարակությամբ լույս են տեսել նրա «Իմ երեխային» (1909), «Գիրք դրախտի մասին» (1912), «Իմ Չեխիա և այլ բանաստեղծություններ» (1918), «Հզոր աշխարհ» (1918) բանաստեղծությունների ժողովածուները[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých ve Všeobecné nemocnici, sign. NEM Z12, s. 93 — Vol. NEM Z12. — P. 93.
  5. Záznam o narození a křtu, matrika N 1870-1875, Mladá Boleslav 57, s.132 (snímek 135)
  6. OPELÍK, Jiří. Lexikon české literatury, Osobnosti, díla, instituce, M-O. Praha : Academia, 2000. ISBN 80-200-0708-3. Kapitola Antonín Macek, s. 14-17.
  7. Encyklopedie ČSSR: Macek Antonín
  8. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Literatura a dobový tisk (např. Národní listy) uvádí datum úmrtí, 22. 5.1923. Datum 23. 5. sdělila Zlatá Praha, a Český deník (vydání z 25.5.1923, s.4)
  • Skočit nahoru ↑ Lexikon české literatury uvedl více, 70 periodik, do kterých Antonín Macek v letech 1898-1923 přispěl.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Seznam děl v databázi Národní knihovny ČR, jejichž autorem nebo tématem je Antonín Macek
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Մացեկ» հոդվածին։