Անտոնին Կախլիկ
Անտոնին Կախլիկ չեխ․՝ Antonín Kachlík | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Կլադնո, Չեխոսլովակիա[2][4][5][…] |
Մահացել է | ապրիլի 20, 2022[6][7] (99 տարեկան) |
Կրթություն | Երաժշտական արվեստի ակադեմիա և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց[7] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա[4] և Չեխիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, քաղաքական գործիչ, կինոսցենարիստ, թատերական ռեժիսոր և դրամատուրգ |
Ամուսին | Květoslava Houdlová? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0434177 |
Անտոնին Կախլիկ (չեխ․՝ Antonín Kachlík. փետրվարի 26, 1923[1][2][3][…], Կլադնո, Չեխոսլովակիա[2][4][5][…] - ապրիլի 20, 2022[6][7]), չեխ կինեռեժիսոր, սցենարիստ, դերասան[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կախլիկը սովորել է քաղաքական և հասարակական գիտությունների քոլեջում, 1946 թվականին ընդունվել Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը, որն ավարտել է 1950 թվականին[9]։ 1956 թվականից աշխատանքի է անցել «Բառանդով» կինոստուդիայում, որպես ռեժիսորի օգնական կամ երկրորդ ռեժիսոր՝ ընկերակցել է Յոզեֆ Մախին, Բոժիվոյ Զեմանին[10]։ 1961 թվականին, արդեն իբրև գլխավոր ռեժիսոր, նկարահանել է Červnové dny գեղարվեստական կինոնկարը[11]։ Ռեժիսորական աշխատանքով զբաղվել է մինչև 1988 թվականը[12]։ Ընդհանուր առմամբ նկարահանել է տարբեր ժանրերի (կատակերգություն, արկածային, հեքիաթ, պատմական) 21 ֆիլմ։ 1961-1983 թվականներին հեղինակել է բազմաթիվ սցենարներ։ Իր ողջ կյանքի ընթացքում գրել ու հրատարակել է հինգ գիրք։ 1971-1992 թվականներին դասախոսել է կատարողական արվեստների ակադեմիայում։ Պաշտոնավարել է նաև որպես Չեխոսլովակիայի թատրոնի, կինոյի, ռոդիոյի և հեռուստատեսության աշխատողների միության կինո-ռադիո-հեռուստատեսության բաժանմունքի նախագահ։
1973 թվականին ընդգրկված է եղել Մոսկվայի միջազգային 8-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում[13][14]։
Կախլիկը քննադատության է ենթարկվել կոմունիստ ղեկավար Կլեմենտ Գոտվալդի մասին Dvacátý devátý կենսագրական ֆիլմը նկարահանելու համար[15][16]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախլիկը մահացել է 2022 թվականի ապրիլի 20-ին՝ 99 տարեկան հասակում[17]։ Նա ամուսնացած էր դերասանուհի Կվետոսլավա („Կվետա“) Հոուդլովայի հետ[18] Their daughter Kateřina Kachlíková (born 1953) is a Czech mezzo-soprano.[19]:
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1958 — Վլտավան պատերազմից հետո / Vltava po válce
- 1961 — Հունիսյան օրեր / Cervnové dny
- 1963 — 10 հոգի էինք / Bylo nás deset (իր իսկ վեպի հիման վրա)
- 1966 — Մահ՝ վարագույրի ետևում / Smrt za oponou
- 1963 — Բախտը բախել է նրանց դուռը / Prselo jim stesti
- |1964 — 33 արծաթե կաքավ / Triatricet stríbrných krepelek
- 1969 — Ես՝ տխուր Աստվածս / Já, truchlivý buh
- 1971 — Արքայազն Բայայան / Princ Bajaja
- 1972 — Մենք՝ կորուսյալ աղջիկներս / My, ztracený holky
- 1973 — Ռիսկի գնացող մրցարշավորդը / Jezdec formule risk
- 1973 — Ոճրագործություն «Կապույտ աստղ»-ում / Zlocin v Modré hvezde
- 1974 — Քսանիններորդը / Dvacátý devátý
- 1976 — Մեր ծերուկ Յոզեֆը / Nás dedek Josef
- 1977 — Մորավյան երկրի մասին / O moravské zemi
- 1978 — Քեֆ-ուրախություն մինչև առավոտ / Radost az do rana (по В. Параке)
- 1979 — / Na koho to slovo padne…
- 1980 — Հրդեհներ ու մոխրակույտեր / Požáry a spáleniště (podle Jiřího Švejdy)
- 1982 — Հրաշք արկած/ Kouzelné dobrodružství /Cena za nejlepší kameru a Cena za nejlepší film od Organizace producentů na filmovém festivalu v San Sebastian 1982/
- 1984 — / Kouzelníkův návrat
- 1988 — Ոսկեծամիկը — 2 / O zatoulané princezně
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975 — ՉՍՍՀ պետական մրցանակ
- 1978 — ՉՍՍՀ վաստակավոր արտիստ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Evidence zájmových osob StB
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 https://magazin.aktualne.cz/kultura/film/zemrel-reziser-antonin-kachlik-zfilmoval-kunderovu-povidku/r~585d196ac09511ec8b18ac1f6b220ee8/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ «Antonín Kachlík». csfd. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Antonín Kachlík (1923)». www.memoryofnations.eu (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «When the Ruhrgebiet was on fire». Memory of Nations Sites. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Antonín Kachlík | dafilms.com». dafilms.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Antonín Kachlík | dafilms.com». dafilms.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «1973 :: Moscow International Film Festival». MIFF. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «1973 : Moscow International Film Festival». MIFF. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Antonín Kachlík (1923)». www.memoryofnations.eu (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «When the Ruhrgebiet was on fire». Memory of Nations Sites. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Zemřel režisér Antonín Kachlík, natočil trezorové i prorežimní filmy». České noviny (չեխերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Antonín Kachlík (1923)». www.pametnaroda.cz (չեխերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Zemřel Antonín Kachlík». Divadelní noviny (չեխերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, Советская энциклопедия, 1987. — с. 175
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Антонин Кахлик (անգլ.) Internet Movie Database կայքում
- Антонин Кахлик на сайте КиноПоиск
|