Անտոնիա Թոմաս
Անտոնիա Թոմաս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Անտոնիա-Ռոզա Լորա Թոմաս (անգլ.՝ Antonia Laura Thomas, նոյեմբերի 3, 1986[1], Լուիշեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, առավել հայտնի է «Թափթփուկներ» հեռուստասերիալում խաղացած Ալիշայի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիա Թոմասը մեծացել է Լոնդոնում։ Մանկության տարիների զբաղվել է գեղանկարչությամբ։ Բրիստոլում՝ «Բրիստոլի թատերական ուսումնարան»-ում, սովորել է որպես բակալավր[2][3]։
Մրցույթներից մեկից հետո Թոմասին հաջողվել է տեղ ստանալ «Լոնդոնի արվեստի համալսարան»-ում։ Սակայն Անտոնիան հասկացել է, որ նկարչի կյանքը իր համար չէ և վերաորակավորվել է որպես դերասանուհի։ 2001 թվականին մտել է «երիտասարդների ազգային թատրոն» թատերախումբ[4] և նրա հետ շրջագայել արտասահմանում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006-2009 թվականներին Թոմասն ապրել է Բրիստոլում, որտեղ սովորել է Լոուրենս Օլիվիեի հիմնած «Օլդ Վիկ» թատերական դպրոցում։ Հեռուստատեսությամբ առաջին դերը ստացել է 2009 թվականին «Թափթփուկներ» հեռուստասերիալում[5]։ Անտոնիային բաժին է հասել գլխավոր դերերից մեկը։ «Թափթփուկներ»-ը դարձել է տարվա հայտնություն, իսկ առաջնելութային շրջանում որպես լավագույն դրամատիկական սերիալ նվաճել է BAFTA մրցանակը։ 2010 թվականին Թոմասը երկրորդական հեռուստատեսային դերեր է ստացել «Անդունդ» և «Սթենլի պարկ» մինի-սերիալներում, որոնք պիլոտային սերիայից հետո դադարել են գոյություն ունենալ։ 2012 թվականին թողարկված «Ծուլության ութ րոպե» կատակերգությունում Անտոնիան կատարել է գլխավոր դերերից մեկը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010 | հֆ | Սթենլի Պարկ | Stanley Park | Սեդի |
2010 | ս | Անդունդ | The Deep | Մեդդի |
2010 | ֆ | Ծուլության ութ րոպե | 8 Minutes Idle | Ադրիենա |
2013 | ֆ | Արևի շողը Լիթի վրա | Sunshine on Leith | Իվոն |
2013 | ֆ | Ողջու՛յն, Քարթեր | Hello Carter | Միշա |
2014 | ֆ | Կայծ | Scintilla | Շթեյնման |
2014 | ֆ | Օդ | Air | Ալեք |
2014 | ս | Ֆլեմինգ | Fleming | երգչուհի |
2014 | ս | Փոխադրողը | Transporter: The Series | Ֆերարա |
2014 | ֆ | Հյուսիսային հոգի | Northern Soul | Անժելա |
2015 | հֆ | Տապանը | The Ark | Սաբա |
2015 | ս | Հրացանակիրները | The Musketeers | Սամարա Ալամար |
2016 | ս | Հերբերտ Ուելսի մղձավանջային աշխարհները | The Nightmare Worlds of H.G. Wells | Իզաբել |
2017-մեր օրեր | ս | Լավ բժիշկը | The Good Doctor | բժիշկ Քլեր Բրաուն |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականին նկարահանվել է Քոլդփլեյ խմբի «Charlie Brown» երգի տեսահոլովակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ by ScreenTerrier (2009 թ․ նոյեմբերի 25). «Misfits star Antonia Thomas». creenterrier.blogspot. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Antonia Thomas E4's Misfits: Exclusive Interview». ohnotheydidnt.livejournal. November 25th, 2010,.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «National Youth Theatre». nyt.org.uk.
- ↑ BY MORGAN JEFFERY (2016 թ․ ապրիլի 15). «E4 commissions new teen superhero comedy». digitalspy.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիա Թոմաս» հոդվածին։ |
|