Հրացանակիրները (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրացանակիրները
Ժանրհեռուստադրամա, թիկնոցի և սուսերի ֆիլմ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՍտեղծողԷդրիան Հոջես
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՀիմքԵրեք հրացանակիրներ
Լեզուանգլերեն[2]
ՌեժիսորՍոլ Մեցշտեյն[3], Ջոն Սթրիքլենդ[3], Էդվարդ Բենեթ[3] և Յուդայան Փրասադ[3]
Գլխավոր
դերերում
Թոմ Բյորկ[1], Սանտիագո Կաբրերա[1], Հովարդ Չարլզ[1], Թամլա Քարի[1], Մեյմի ՄակՔոյ[1], Լյուկ Պասկուալինո[1], Հյուգո Սփիր[1], Ռայան Գեյջ[1], Ալեքսանդրա Դաուլինգ[1], Փիթեր Քափալդի[1], Մարկ Ուորեն[1], Բո Փորաջ[1], Էմիլի Բիչեմ[3], Էշլի Ուոլթերս[3], Շառլոթ Հոուփ[3], Շոն Փերթվի[3], Հոլլի Էրլ[3], Վիննի Ջոնս[3], Էմի Նաթալ[3], Դևիդ Բերք[3], Թարա Ֆիցջերալդ[3], Ջեյ Ջեյ Ֆիլդ[3], Վինսենթ Ռիգան[3], Աննա Սքելերն[3], Ջեյմս Քելլիս[3], Ջեյսոն Ֆլեմինգ[3], Ռոջեր Էշթոն Գրիֆիթս[3], Ֆոկս Ֆիբի[3], Ֆիոնա Գլեսկոտ[3], Անաբել Ուոլիս[3], Զոի Թափեր[3], Մարկ Ուիլյամս[3], Օլիվիա Լլևելին[3], Փիթ Սալիվան[3], Քրիստոֆեր Ֆուլֆորդ[3], Բրայան ՄաքՔարդի[3], Կոլին Սելմոն[3], Անտոնիա Թոմաս[3], Ադրիան Շիլլեր[3], Ֆինբար Լինչ[3], Ուիլ Քին[3], Մայքլ Քոքրեյն[3], Էմմա Լաունդես[3], Վլաստինա Կունիցկա Սվատկովա[3], Ջոն Լինչ[3], Շարլոտ Սոլտ[3], Էդ Սթոփարդ[3], Լինզի Քոքեր[3], Սթիվ Էվեթս[3], Լեո Գրեգորի[3], Պերդիտա Ուիքս[3], Լիամ Կանինգհեմ[3], Մեթյու ՄաքՆալթի[3], Ռուփերթ Էվերեթ[3], Ջոն Վուդվայն[3], Ֆրենսիս Մեջի[3], Էնդի Լինդեն[3], Ռիչարդ Դորմեր[3], Լիզա ՄակԳրիլիս[3], Օլիվիա Պուլե[3], Սառա Սմարթ[3], Փոլ ՄաքԳան[3], Ալան Քորդյուներ[3], Մոնիկա Տիմկովա[3], Սթիվեն Ուոլթերս[3], Բենջամին Ուիթրոու[3], Ֆիոնա Օ'Շոնեսի[3], Մեերա Սիալ[3], Լիլի Լավլես[3], Հարի Մելինգ[3], Ռոբերտ Գլենիսթեր[3], Թերեզա Տալյանովա[3], Լենկա Բուրիանովա[3], Թալիսա Թեյշեյրա, Մեթ Սթոքոու և Ռոս Օ'Հենեսի
ՍցենարիստԷդրիան Հոջես[3], Ռայան Քրեյգ[3] և Ջեֆ Փովի[3]
ԵրաժշտությունՄյուրեյ Գոլդ
Պատմվածքի վայրՓարիզ և Ֆրանսիա
Նկարահանման վայրՊրահա, Կրոմերժիժ, Slavkov Castle?, Ploskovice?[1], Doksany?[1], Strahov Monastery?[1] և Շվիգով ամրոց[1]
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ30 ± 1
Էկրաններին էհունվարի 19, 2014[2]-ից օգոստոսի 1, 2016
ՀեռուստաալիքBBC One և BBC America
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Հրացանակիրները (անգլ.՝ The Musketeers), BBC-ի կողմից նկարահանված պատմական արկածային հեռուստասերիալ է՝ հիմնված Ալեքսանդր Դյումայի Երեք հրացանակիրները ստեղծագործության հերոսների վրա[4]։ Առաջին սերիան հեռարձակվել է BBC-ի եթերում 2014 թվականի հունվարի 19-ին[5]։ Հիմնական դերերում եղել են Թոմ Բուրկեն (Աթոս), Սանտյագո Կաբրերան (Արամիս), Հովարդ Չարլզը (Պորտոս), Լյուկ Պասկուալինոն (Դ'Արտանյան), Թամլա Կարին (Կոնստանցիա), Մայամի ՄաքՔոյը (Միլեդի դե Վինթեր), Ռայան Գեյջը (Լուի XIII Արքա) և Ալեքսանդրա Դոուլինգը (Աննա Թագուհի). Փիթեր Կապալդին Կարդինալ Ռիշելյեի դերում է եղել առաջին եթերաշրջանում, իսկ Մարկ Ուորենը՝ դուքս Ռոշֆորի՝ երկրորդ եթերաշրջանում[6]։

Ջեսսիկա Փոփն ու Ադրիան Հոջսը ստեղծել են շոուն BBC-ի համար։ Ծրագիրը մեծ մասամբ նկարահանվել է Չեխիայի հանրապետությունում։ 2015-ի Փետրվարին հայտարարվեց, որ շոուն ունենալու է նաև 3-րդ եթերաշրջան[7], իսկ 2016-ի Ապրիլին հայտարարվեց, որ այն լինելու է վերջինը[8]։ Երրորդ եթերաշրջանի առաջին սերիան Մեծ Բրիտանիայում 2016 թվականի Մայիսի 28-ին հեռարձակվելուց առաջ հեռարձակվել էր մի շարք երկրներում, վերջին սերիան հեռարձակվել է 2016-ի Օգոստոսի 1-ին[9][10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1630-ականներ, Փարիզ. Աթոսը, Արամիսը և Պորտոսը գերմարզված հրացանակիրներ են, գործում են Կապիտան Տրեվիլի հրամանատարությամբ։ Նրանք հանդիպում են Դ՛Արտանյանին, ով գյուղացի տղա է, լավ մարզված և ցանկանում է դառնալ հրացանակիր։ Հեռուստասերիալի ընթացքում նրանք մարտնչում են՝ պաշտպանելու երկիրն ու Արքային։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Սերիաներ Եթերաշրջաններ
1 2 3
Թոմ Բուրկե Աթոս 30 Հիմնական
Սանտյագո Կաբրերա Արամիս 30 Հիմնական
Հովարդ Չարլզ Պորտոս 30 Հիմնական
Լյուկ Պասկուալինո Դ'Արտանյան 30 Հիմնական
Փիթեր Կաբալդի Կարդինալ Ռիշելյե 10 Հիմնական
Ալեքսանդրա Դոուլինգ Աննա Թագուհի 21 Հիմնական
Ռայան Գեյջ Լուի XIII Արքա 24 Հիմնական
Թամլա Կարի Կոնստանցիա Բոնասյե 22 Հիմնական
Միամի ՄքՔոյ Միլեդի դե Վինթեր 17 Հիմնական
Հյուգո Սփիր Կապիտան Տրեվիլ 24 Հիմնական
Մարկ Ուորեն Դուքս Ռոշֆոր 9 Հիմնական
Մեթյու ՄքՆուլթի Լուսիեն Գրիմո 9 Հիմնական
Ռուփերտ Էվերեթթ Մարկիզ դե Ֆերոն 6 Հիմնական

Էպիզոդիկ դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոհդան Պորաջ - Բոնասյե (1-ին և 2-րդ եթերաշրջաններ)
  • Շարլոթ Սոլթ - Մարգարիտա (2-րդ եթերաշրջան)
  • Էդ Սթոփփարդ - Լեմեյ (2-րդ եթերաշրջան)
  • Ուիլլ Կիին - Պերալիս (2-րդ եթերաշրջան)
  • Թալիսսա Թեիքսերա - Սիլվի (3-րդ եթերաշրջան)
  • Մեթթ Սթոկո - Կապիտան Մարշոու (3-րդ եթերաշրջան)
  • Անդրե Ֆլինն - Գաստոն (3-րդ եթերաշրջան)

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտահղացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք հրացանակիրների հիման վրա հեռուստասերիալ նկարահանելու միտքը BBC-ին զարգացրել էր դեռ 2007 թվականից[11]։ Հեռուստասերիալի արտադրության միտքը հայտարարվեց 2012 թվականին՝ Ադրիան Հոջսի պատասխանատվությամբ[12]։

Հրացանակիրները հեռուստասերիալը նախատեսվում էր հեռարձակել 2013-ին, բայց պրեմիերան հետաձգվեց 2014[13]։

Նկարահանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆիլմի նկարահանման տեղ Փարիզը չէր կարող համապատասխանել, որովհետև դարերի հետ նաև խեղաթյուրվել է նաև այն ճարտարապետությունը, որն անհրաժեշտ էր 1600-ականների Ֆրանսիայի կոլորիտը ստեղծելու համար։ Մինչ Չեխիայի Հանրապետության ընտրությունը, նկարահանումների թեկնածու քաղաք էր նաև Դուբլինը։ Այնուամենայնիվ ընտրվեց Չեխիան, որը երկու համաշխարհային պատերազմների ընթացքում համեմատաբար քիչ էր տուժել։ Շատ պատմական կառույցներ կանգուն էին, իսկ որոշ սեփական կառույցներ էլ վարձով են վերցվել նկարահանումների համար։

Հեռուստտասերիալի նկարահանումները մեծ մասամբ անցկացվել են Դոկսանում՝ Պրահայից 30 կմ հյուսիս-արևմուտք։ Այստեղ կառուցվել է փարիզյան հրապարակը, մի շարք փողոցներ և հրացանակիրների կայազորը։ Չգործող վանական համալիրում կառուցվել են լրացուցիչ տեսարանները՝ ներառյալ պանդոկները, ննջարանները և մորգը[14]։

Անձնակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանի նկարահանումների ընթացքում պարզվեց, որ Փիթեր Կաբալդիին առաջարկվել է Դոկտոր Ով-ում Տասներկուերորդ Դոկտորի դերը[15]։ Հեռուստանախագծի պրոդյուսեր Ջեսսիկա Փոփը այս մասին մեկնաբանել է, որ նրանք ստիպված էին "փոփոխել" երկրորդ եթերաշրջանի պլանները, քանի որ Կաբալդին այլևս չէր կարող խաղալ իր դերը[15]։ Երկրորդ եթերաշրջանում միացավ Մարկ Ուորենը[16]։

Ընդունելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Հրացանակիրները հեռուստասերիալը ստանում է բազմաբնույթ կարծիքներ, բայց դեպքերի զարգացման հետ մեկտեղ մեկնաբանությունները դառնում են ավելի դրական։ Daily Mail-ի լրագրողներից Ջիմ Շելլին խիստ քննադատության է ենթարկում ծրագիրը։ Նա գրում է.«Հրացանակիրներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվում իրենց դերերին, երբեմն անգամ այն աստիճանի, որ նմանվում է խեղկատակության, բացի դրանից որակն իրեն այդքան էլ չի արդարացնում և չի համապատասխանում ցանկում շաբաթ երեկոյան 9-ին ցուցադրվելու համար (Ինչպես Մեռլինը, Ռոբին Հուդը)։ Սերիալում կան այնպիսի կլիշեներ ինչպիսիք են թղթախաղում խաբելու համար կռիվը, սիրուհու ննջարանից պատուհանով փախչելը՝ մինչ ընկերները ծիծաղելով նայում են։ Հեռուստասերիալի հիմնական խնդիրը, բացի սցենարի և գործողությունների որակից, կանխատեսելիությունից, այն է, որ թրերով կռիվ տեսարաններ ստեղծնելու բազմաթիվ տարբերակներ կան, որոնք զվարճալի և հետաքրքիր են։»[17]

Այնուամենայնիվ, երրորդ եթերաշրջանը մեկնաբանելիս, Մորգան Ջեֆերին (Digital Spy-ից) գովում է կերպարների զարգացումը, նշում է, որ կար «աճի իրական զգացողություն»[18]։ Den of Geek-ի գրողներից Ռոբ Քեմփը նույնպես դրական է արձագանքել, նշելով՝ «Հրացանակիրները ձեռք են բերել մեծ հանդիսատես՝ իրենց զվարճալի և արկածային սիրված և ճանաչված պատմությամբ», բայց նաև նշում է, որ շատ դրամատիկ էլեմենտներ կային, որոնք «ոչ ադեկվատ և կանխատեսելի էին»[19]։

BBC America-ի եթերում իր պրեմիերայի ընթացքում The New York Times-ից Ալեսանդրա Սթենլին դրական արձագանք է տալիս հեռուստանախագծին, նշելով ՝ «Այն այդքան էլ վատը չէ, պարզապես մի փոքր հնաոճ է։»[20]

Հեռարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում են պրեմիերաների և սեզոնների վերջին սերիաների՝BBC-ի եթերում հեռարձակման ամսաթվերը։ Երկրորդ եթերաշրջանը ավելի շուտ հեռարձակվել է ԱՄՆ-ում, իսկ երրորդ եթերաշրջանը Միացյալ թագավորությունում ցուցադրվելուց առաջ հեռարձակվել է մի շարք երկրներում։

Սեզոն Սերիաներ Պրեմիերան Սեզոնի ավարտը
1 10 Հունվարի 19, 2014 Մարտի 30, 2014
2 10 Հունվարի 2, 2015 Մարտի 27, 2015
3 10 Մայիսի 28, 2016 Օգոստոսի 1, 2016

Միջազգային հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրացանակիրների առաջին եթերաշրջանը BBC One-ի եթերում հեռարձակվում էր Կիրակի երեկոյան ժամը 9-ին 2014 թվականի Հունվարի 19-ից սկսած։ Երկրորդ եթերաշրջանը ցուցադրվում էր ուրբաթ օրերը՝ երեկոյան ժամը 9-ին՝ 2015 թվականի Հունվարի 2-ից սկսած։ ԱՄՆ-ում հեռուստասերիալի պրեմիերան կայացավ 2014 թվականի Հունիսի 22-ին BBC America-ի եթերում[21]։ Ավստրալիայում առաջին եթերաշրջանը Foxtel Cable TV-ի եթերում հեռարձակվեց 2014-ի Օգոստոսի 3-ից, իսկ Նոր Զելանդիայում՝ 'Box' Sky TV-ի եթերում՝ 2014-ի Սեպտեմբերի 18-ից։

Երրորդ եթերաշրջանի պրեմիերան Կանադայում կայացավ 2016 թվականի Ապրիլի 10-ին՝ Showcase Canada-ի եթերում[9]։ Ամբողջական հեռուստասերիալը Netflix Latin America-ում հասանելի էր 2016-ի Ապրիլի 16-ից[22], իսկ ԱՄՆ-ում՝ Hulu-ում 2016-ի Մայիսի 14-ից[23]։ Երրորդ եթերաշրջանը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հեռարձակվել է 2016-ի Մայիսի 28-ին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Fernsehserien.de (գերմ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 3,48 3,49 3,50 3,51 3,52 3,53 3,54 3,55 3,56 3,57 3,58 3,59 3,60 3,61 3,62 3,63 3,64 3,65 3,66 3,67 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. "Ben Stephenson orders over 20 hours of new drama from BBC Drama Production". 3 May 2012. Retrieved 1 February 2014.
  5. "Friends and Enemies". BBC. Retrieved 1 February 2014.
  6. "The Musketeers". Broadcast Greenlight. Retrieved 1 February 2014.
  7. "Series 3". DigitalSpy. Retrieved 2 February 2015.
  8. Doran, Sarah. "The Musketeers won't be back on the BBC after series 3". Radio Times. Retrieved 12 April 2016.
  9. 9,0 9,1 "Main » Shows » The Musketeers". Showcase. Series 3 episodes first air on Sundays at 9PM ET on Showcase Canada. Retrieved 19 April 2016.
  10. 10,0 10,1 Gill, James (18 May 2016). "The Musketeers series three air date confirmed". RadioTimes. Retrieved 19 May 2016.
  11. Holmwood, Leigh (11 September 2007). "BBC lines up swashbuckling shows". The Guardian. Retrieved 9 January 2014.
  12. Hemley, Matthew. "Modern take on The Three Musketeers comes to BBC1". The Stage. Retrieved 23 October 2013.
  13. "BBC America Joins British 'Musketeers' Series". Hollywood Reporter. Retrieved 23 October 2013.
  14. "The Location Guide". Retrieved 3 February 2014.
  15. 15,0 15,1 "Life after Capaldi for The Musketeers". BBC. Retrieved 23 October 2013.
  16. Munn, Patrick. "TV Wise". Retrieved 30 April 2014.
  17. Jim Shelley. "The Musketeers was a French farce firing blanks, by Jim Shelley | Mail Online". Dailymail.co.uk. Retrieved 2014-01-31.
  18. Morgan Jeffery. "The Musketeers: Episode 3 review - Trading action for character drama by Morgan Jeffery; Digital Spy". Digitalspy.co.uk. Retrieved 5 February 2014.
  19. Rob Kemp. "The Musketeers episode 3 review: Commodities by Rob Kemp; Digital Spy". Denofgeek.com. Retrieved 8 February 2014.
  20. Stanley, Alessandra. "Four Guys With Swords and Morals". The New York Times. The New York Times Company. Retrieved 1 July 2014.
  21. "The Musketeers". BBC America. Retrieved 28 November 2014.
  22. "Santiago Cabrera The Musketeers Season 3 Air Date - Santiago Cabrera". Santiago Cabrera.
  23. Prudom, Laura (12 May 2016). "Hulu to Premiere Season 3 of ‘The Musketeers’ in U.S.". Variety. Retrieved 15 May 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրացանակիրները (հեռուստասերիալ)» հոդվածին։