Անտանաս Վենուոլիս
Անտանաս Վենուոլիս լիտ.՝ Antanas Vienuolis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7 (19), 1882[1][2][3] |
Ծննդավայր | Անիկշչայի շրջան, Լիտվա[3] |
Վախճանվել է | օգոստոսի 17, 1957[4][1][2][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Անիկշչայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3] |
Մասնագիտություն | գրող, դեղագործ և դրամատուրգ |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան և Liepāja Gymnasium? |
Ստեղծագործական շրջան | 1918-1957 |
Ուշագրավ աշխատանքներ | Քննադատորեն է պատկերել ազնվականությանը, բուրժուական մտավորականությանը |
Պարգևներ | |
![]() |
Անտանաս Վենուոլիս (Ժակաուսկաս) (ապրիլի 7 (19), 1882[1][2][3], Անիկշչայի շրջան, Լիտվա[3] - օգոստոսի 17, 1957[4][1][2][…], Անիկշչայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), լիտվացի խորհրդային գրող։ Լիտվիայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947 թ.), Լիտվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1957 թ.)։
1903-1907 թվականներին աշխատել է Կովկասում։ 1905-1907 թվականների հեղափոխությանը մասնակցելու համար բանտարկվել է Թիֆլիսում։ 1907 թվականից ապրել է Մոսկվայում, դեղագործություն է ուսանել Մոսկվայի համալսարանում։ 1918 թվականին վերադարձել է Լիտվա։ Վենուոլիսը լիտվական գրականություն է մտել որպես դեմոկրատ ուղղության ռեալիստ գրող («Բանտում», 1905 թ., ակնարկ, «Կովկասյան լեգենդներ», 1905-1906 թթ.)։ Իր պատմվածքներում Վենուոլիսը խարազանել է լիտվական գյուղի կուլակության կամայականությունը, տիրող կղերական խավարամոլությունը («Ջրահեղձ աղջիկը», 1909 թ.), մտավորականության քաղքենիական բարքերը («Վերադարձել է», 1908 թ., «Կինը», 1909 թ.)։ Քննադատորեն է պատկերել ազնվականությանը, բուրժուական մտավորականությանը («Օրը բացվելուց առաջ», 1925 թ., վեպ, «Մտավորականների պալատը» 1921 թ., վիպակ, «Մթնշաղ», 1936 թ., պիես)։ Պատմական թեմայով են գրված «Քառուղի» (1932 թ.) վեպը և «1831 թիվ» (1936 թ.) պիեսը։ «Հոգեդուստրը» (1946 թ.) վիպակում, «Պուոջյունասների դաստակերտը» (1949 թ.) վեպում պատկերված է դասակարգային պայքարը լիտվական գյուղում բուրժուական կարգերի ժամանակ։ 1957 թվականին հրատարակվել են նրա «Իմ հիշողություններից» գիրքը և «Ավանդություններ և լեգենդներ» ժողովածուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 Венуолис Антанас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 378)։ ![]() |