Անսփոփ վիշտ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Անսփոփ վիշտ
Inconsolable grief.jpg
տեսակգեղանկար
նկարիչԻվան Կրամսկոյ
տարի1884
բարձրություն228 միլիմետր
լայնություն141 միլիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Անսփոփ վիշտ» (ռուս.՝ Неутешное горе), ռուս գեղանկարիչ, ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ Իվան Կրամսկոյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1884 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 228 × 141 սմ[1][2][3]։

Այսօր «Անսփոփ վիշտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անսփոփ վիշտ» ստեղծագործությունը Իվան Կրամսկոյը նկարել է, երբ անձնական ողբերգություն էր ապրում. 1876 թվականին մահացել էր նրա կրտսեր որդին՝ Մարկը և այդ տպավորությունների ծնունդ է այս կտավը[4]։ Կտավը հեղինակը վրձնել է 1884 թվականին։ Հեղինակը կտավի վրա աշխատել է ավելի քան չորս տարի։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անսփոփ վիշտ» նկարում պատկերված է սգացող կին՝ սև հանդերձանքով։ Կնոջը դիմագծերը նման են Կրամսկոյի կնոջը՝ Սոֆյա Նիկոլաևնային[5]։

Կրամսկոյը ստեղծել է նկարի մի քանի տարբերակ[6]։

Վերջնական՝ այս տարբերակում հեղինակը անասելի զուսպ է պատկերել մարդկային զգացմունքները։ Սևահանդերձ կինը պատկերված է ողջ հասակով։ Մի ձեռքով պահել և շուրթերին է մոտեցրել թաշկինակը, իսկ մյուս ձեռքը իջեցված է։ Աչքերը օտարացած են՝ լի անսահման վշտով[7]։ Կնոջ կողքին ծաղիկներով զարդարված մանկական դագաղն է պատկերված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 316. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Крамской Иван Николаевич — Неутешное горе» (HTML)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 29.09.2012 
  3. «Крамской Иван Николаевич — Неутешное горе, 1884» (HTML)։ www.art-catalog.ru։ Վերցված է 29.09.2012 
  4. «Неутешное горе (1884) Крамской - Крамской.инфо»։ www.kramskoy.info։ Վերցված է 2019-03-21 
  5. «Иван Николаевич Крамской — Неутешное горе (1884)» (HTML)։ www.kramskoy.info։ Արխիվացված օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 29.09.2012 
  6. В.И. Порудоминский։ «Драма человеческого сердца. «Неутешное горе» (поиски «чистой формы»)» (HTML)։ tphv.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 29.09.2012 
  7. Р. Кононенко Иван Николаевич Крамской (Великие художники, том 13). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2009. — ISBN 978-5-87107-186-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]