Անսելմ Հյութենբրեներ
Անսելմ Հյութենբրեներ գերմ.՝ Anselm Hüttenbrenner | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1794[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրաց, Շտիրիա[4] |
Մահացել է | հունիսի 5, 1868[1][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Գրաց, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
![]() |
Անսելմ Հյութենբրեներ (գերմ.՝ Anselm Hüttenbrenner, հոկտեմբերի 13, 1794[1][2][3][…], Գրաց, Շտիրիա[4] - հունիսի 5, 1868[1][2][3][…], Գրաց, Ավստրո-Հունգարիա), ավստրիացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական քննադատ։ Ծնվել է 1794 թվականի հոկտեմբերի 13-ին Ավստրիական կայսրությունում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսելմ Հյութենբրեները հարուստ հողատիրոջ որդի է։ Ավարտելով Վիենյան կայսրական կոնվիկտը (ինտերնատ պալատական երգիչների համար) Գրացի համալսարանում ուսումնասիրել է իրավունք, երիտասարդական տարիներից երաժշտություն է հորինել։
Հայտնի է որպես տաղանդավոր դաշնակահար, Կոմս Մորիցա ֆոն Ֆրիսայի խորհրդով 1815 թվականին ուղևորվում է Վիեննա, որպիսզի դասեր վերցնի կոմպոզիտոր Անտոնիո Սալիերիից։ Ֆրանց Շուբերտի ընկերն է։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Teltscher-drei-freunde.jpg/220px-Teltscher-drei-freunde.jpg)
Ֆրանց Շուբերտը բարձր գնահատական էր տալիս Անսելմ Հյութենբրեների ստեղծագործություններին։ Հյութենբրեներն ուներ Շուբերտի մի քանի ձեռագրերը, այդ թվում նաև «Անավարտ սիմֆոնիայինը», որը մինչև 1865 թվականը հայտնի չէր։ Այն հայտնաբերել է վիեննացի դիրիժոր Յոհան Հերբեկը, որն էլ առաջին անգամ կատարեց սիմֆոնիան Վիեննայի երաժշտական ընկերության համերգին 1865 թվականի դեկտեմբերի 17-ին[5][6]։
Երաժշտական բարեգործական նախագծի հիսուն կոմպոզիտոր մասնակիցներից մեկն էր, որը 1819 թվականին նախաձեռնել էր կոմպոզիտոր և հրատարակիչ Անտոն Դիաբելին։ Դիաբելիի առաջարկին արձագանքել էին Ֆրանց Շուբերտը, Կառլ Չեռնին, Յոհան Նեպոմուկ Հումելը, Ֆրիդրիխ Կալկբրեները, Կոնրադին Կրեյցերը, Իգնաց Մոշելեսը, Սիմոն Զեխտերը և այլն։
1824 թ.-ից 1839 թվականները ղեկավարել է Գրացի երաժշտական ընկերությունը (այժմ Գրացի երաժշտության և թատրոնի համալսարան)։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյութենբրեները հեղինակ է չորս օպերաների, վեց սիմֆոնիաների, տաս ուվերտյուրաների, քսանչորս ֆուգաների և դաշնամուրի համար այլ պիեսների։ Նրան են պատկանում նաև 3 ռեքվիեմ, 9 պատարագ, մետ 300 կվարտետ տղամարդկանց համար և 200 երգ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Hüttenbrenner, Anselm (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 9. — S. 406.
- ↑ Павлов Г. Н. Хербек И. Ф. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1982. — Т. 6.
- ↑ Кенигсберг А. К., Михеева Л. В. 111 симфоний. — СПб: «Культ-информ-пресс», 2000. — С. 153.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անսելմ Հյութենբրեներ» հոդվածին։ |
|