Անջեյ Պիսովիչ
Անջեյ Պիսովիչ լեհ.՝ Andrzej Pisowicz | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Սիեդլիսկա, Gmina Miechów, Miechów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կրակովի համալսարան (1963) և Q9295968? (1957) |
Գիտական աստիճան | scientific professorship degree?[1] (մարտի 15, 2002) |
Մասնագիտություն | արևելագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կրակովի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Collegium Invisibile? |
Պիսովիչ Ստանիսլավ Անջեյ (լեհ.՝ Andrzej Stanisław Pisowicz, նոյեմբերի 2, 1940, Սիեդլիսկա, Gmina Miechów, Miechów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), լեհ հայագետ և իրանագետ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի արևելագիտական ֆակուլտետը, 1961-1963 թվականներին՝ հետևել Երևանի համալսարանի հայոց լեզվի դասընթացներին։ 1967 թվականին և 1971 թվականին Սորբոնի համալսարանում աշակերտել է Ֆ․ Ֆեյդիին և Շ․ Մերսիեին, հմտացել գրաբարի և արևմտահայերենի մեջ[3]։
1972-1973 թվականներին եղել է Իրանում, ուսումնասիրել պարսկականը։ 1976 թվականից վարում է Յագելոնյան համալսարանի պարսկագիտության բաժինը, դասավանդում հայոց լեզու։ 1976 թվականին Փարիզում լույս է տեսել Պիսովի «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը» (ֆրանսերեն)։
Պիսովի անդրադարձել է հայատառ լեհերեն վավերագրերին, ժամանակակից հայերեն բարբառների և արդի գրական հայերենի բաղաձայնական համակարգին, արևելահայերենի և արևմտահայերենի համեմատական բնութագրությանը։ Ուսումնասիրել է Փարպի գյուղի բարբառը։ Թարգմանել է Ա․ Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի, Պարույր Սևակի ստեղծագործություններից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le développement du consonantisme arménien, Kraków 1976.
- Origins of the New and Middle Persian Phonological Systems, Kraków 1985.
- Słownik pisarzy radzieckiej Armenii, Warszawa 1992.
- Fârsi: materiały do nauki języka perskiego, Kraków 1995 (współaut.: M. Fraycon).
- Gramatyka ormiańska. Grabar – Aszcharabar, Kraków 2001.
- Mały słownik ormiańsko-polski, polsko-ormiański, Kraków 2006 (współaut.: Szuszanik Sedojan, Norajr Ter-Grigorian).
- Na końcu języka, Białystok 2015 (z Andrzejem Pisowiczem rozmawiają Kornelia Mazurczyk i Zbigniew Rokita).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Polish Science
- ↑ «Nowa Nauka Polska». nauka-polska.pl. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ Andrzej Pisowicz: Na końcu języka. Białystok: Fundacja Sąsiedzi, 2015, s. 177. (pol.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anna Krasnowolska, Kinga Maciuszak, Barbara Mękarska (ed.), In the Orient where the Gracious Light... – Satura Orientalis in Honorem Andrzej Pisowicz, Kraków 2006, s. IX-XI
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 304)։ ![]() |