Անողնուց թռչուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անողնուց թռչուններ, հայտնի են շուրջ 60 տեսակ, դրանցից մի քանիսն անհետացած են (մադագասկարյան էպիորնիսը, նորզելանդական մոան և այլ)։ Ժամանակակակից ներկայացուցչներն են աֆրիկական ջայլամը, նանդուն (2 տեսակ), կիվին (5 տեսակ), կազուար (3 տեսակ), էմուն և տինամուին 47 տեսականեր։

Աֆրիկական ջայլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկական ջայլամը անողնուց թռչունների վերնակարգի ջայլամների կարգի միակ ներկայացուցիչն է։ Ժամանակակից ամենախոշոր թռչունն է։ Ջայլամն ապրում է Աֆրիկայի տափաստաններում և անապատներում, սովորաբար խմբերով (1 արու և 3-5 էգ)։ Ջայլամն արագավազ է, կարող է զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն։ Ջայլամի ձուն աշխարհի ամենախոշոր ձուն է, ունի մինչև 20 սմ մեծություն, քաշը՝ մինչև 2 կգ։ Հետաքրքիր է, որ ձվերի վրա թխսում է միայն արուն։

Նանդու[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանդուն ապրում է Հարավային Ամերիկայում, արտաքնապես նման է ջայլամին, սակայն շատ է տարբերվում նրանից։ Նանդուի 2 տեսակներից ամենախոշորհը սովորական նանդուն է, որի բարձրությունը հազիվ 1,5 մետրի կարող է հասնել։ Նանդուններն ապրում են բաց տեղանքում, մինչև 30 թռչունից բաղկացած խմբերով։ Նանդուն ամենակեր է։ Գերմանիայում փորձ են արվել կլիմայավարժեցնել սովորական նանդուին։ Փորձն առայժմ բարեհաջող է, շուրջ 100 նանդուներ այսօր ազատորեն շրջում են Գերմանիայի հյուսիսում։

Կազուար և էմու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազուար և էմու թռչուններն ապրում են Ավստրալիայում և հարակից կղզիներում։ Կազուարը մեծությամբ աշխարհի երկրորդ թռչունն է ջայլամից հետո, բարձրությունը հասնում է մինչև 1,8 մետրի, քաշը մինչև 80 կգ։ Կազուարին կարելի է ճանաչել գլխին ունեցող սաղավարտով։ Հայտնի է կազուարի 3 տեսակ, որոնցից երկուսն ունեն սաղավարտ, իսկ ամենափոքրը կազուար-մուրուկը, զուրկ է սաղավարտից։

Էմուն նույնպես խոշոր է, երկարությունը մոտ 2 մ է, քաշը մինչև 60կգ։ Կարող է արագ վազել (մինչև 50 կմ/ժ արագությամբ)։ Լայնորեն տարածված է ողջ Ավստրալիա մայրցամաքում։

Կիվի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվին ապրում է Նոր Զելանդիայում, հավի մեծություն ունի, քաշը 1-4 կգ։ Գիշերային կենդանի է, սնվում է միջատներով, անձրևաորդերով, փափկամորթերով, պտուղներով։ Կիվին որսի է դուրս գալիս մայրամուտից կես ժամ անց։ Կիվին հանդիսանում է Նոր Զելանդիայի ոչ պաշտոնական Խորհրդանիշը։ Նորզելանդացիներին երբեմն կատակով անվանում են կիվի։