Աննի Կազենավ
Աննի Կազենավ (ֆրանսերեն՝ Anny Cazenave, ծննդյամբ՝ Boistay, մարտի 3, 1944, Դրավեյ, Էսոն), գեոդեզիայի և օվկիանոսագիտության բնագավառի ֆրանսիացի գիտնական։ Ֆրանսիայի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի Laboratoire d'études en géophysique et océanographie spatiales-ի գիտաշխատող, որտեղ 1996-2007 թվականներին աշխատել է տնօրենի տեղակալ, իսկ 2013 թվականից՝ Երկրագիտության International Space Science Institute–ի ինստիտուտի տնօրեն։ Հանդիսանում է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (2004), ԱՄՆ–ի ԳԱԱ-ի (2008)[17] և Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (2012) անդամ[18]։
1975 թվականին ստացել է երկրաֆիզիկայի դոկտորի աստիճան Թուլուզի համալսարանում՝ Երկրի պտույտի գծով աշխատանքների համար[19][20]։ 1981-2000 թվականներին դասախոսել է նույն համալսարանում, ինչպես նաև 1983-1988 թվականներին Պիեռ և Մարի Կուրի համալսարանում և 1975-1983 թվականներին՝ Առաջավոր տեխնոլոգիաների բարձրագույն ազգային դպրոցում։ Ավելի քան 220 հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են հիմնականում միջազգային ամսագրերում, մասնավորապես Nature Climate Change-ում[21]։
Եվրոպական Ակադեմիայի (1990) և Բելգիայի թագավորական ակադեմիայի (2014) անդամ է։ Մասնակցում է նաև Ամերիկայի երկրաֆիզիկական միության (1996)[22] և Գիտության առաջընթացի աջակցման ամերիկյան ասոցիացիայի (2012) գործունեոությանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Doisteau-Blutet մրցանակի կրկնակի դափնեկիր (1979, 1990)
- Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի բրոնզե մեդալակիր (1980)
- Ազգային արժանիքների ասպետ (1981)
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Kodak-Pathé-Landucci մրցանակ (1996)
- Ամերիկյան երկրաֆիզիկոսների միության անդամ (AGU) (1996)
- Ազգային արժանիքների սպա (1997)
- Vening Meinesz Medal մեդալ (1999)
- Եպրոպացի երկրաֆիզիկոսների միության Vening Meinesz մեդալ (1999)
- Պատվո լեգիոնի ասպետ (2000)
- Արթուր Հոլմս մեդալ և պատվավոր անդամ (2005)[23]
- Ազգային արժանիքների ասպետ (2007)
- Մենլի Բենդալի մրցանակ, Մոնկոյի ԱԼբերտ արքայազնի առաջին մեդալ, Օվկիանոսագիտության ինստիտուտ (2008)
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2008)
- Վիլյամ Բաուի մեդալ (2012), Ամերիկյան երկրաֆիզիկական միության բարձրագույն պարգև
- Պատվո լեգեոնի սպա (2010)
- Էմիլ Ժիրարդյո ծովային ակադեմիայի մրցանակ (2010)
- Ընտրվել է Հնդկաստանի Գիտության ազգային ակադեմիայի անդամ (2011)
- Ամերիկյան երկրաֆիզիկական միության Բոուի մեդալ (2012)
- Ազգային արժանիքների պատվերի ավագ սպա (2015)
- Լուվայնի կաթոլիկ համալսարանի Georges Lemaitre մրցանակ (2015)
- BBVA Foundation Frontiers of Knowledge Award-ի մրցանակակիր (2018)
- «Վաստակի համար» ավագ սպա շքանշանակիր (2015, կոմանդոր 2007, սպա 1997, ասպետ 1981)։
- Պատվո լեգեոնի շքանշանակիր, սպա (2010, ասպետ 2000)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.legos.omp.eu/en/author/anny-cazenave/
- ↑ https://www.iafastro.org/biographie/anny-cazenave.html
- ↑ www.nasonline.org
- ↑ www.ae-info.org
- 1 2 https://royalsociety.org/news/2021/05/new-fellows-announcement-2021/
- 1 2 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.theses.fr/1998TOU30066
- ↑ https://www.theses.fr/2003TOU30063
- ↑ https://www.theses.fr/2012TOU30139
- ↑ https://www.theses.fr/2006TOU30013
- ↑ https://honors.agu.org/winners/anny-cazenave/
- ↑ https://www.egu.eu/awards-medals/arthur-holmes/
- ↑ https://lamont.columbia.edu/about/vetlesen-prize
- ↑ https://www.egu.eu/awards-medals/vening-meinesz/1999/anny-cazenave/
- ↑ https://www.aaas.org/news/aaas-members-elected-fellows-1
- ↑ 72 New Members Chosen by Academy
- ↑ CV
- ↑ «CV of Anny Cazenave» (PDF). French Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ ↑ Aurélie Luneau, "From the blue of the sky blue oceans: the life of Anny Cazenave," broadcast March of science on France Culture, November 26, 2015, 8 min 30 s.
- ↑ «Anny Cazenave - Research Interests». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2019-03-24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Peltier, W. R. «2012 William Bowie Medal Winner Anny Cazenave». American Geophysical Union. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Arthur Holmes Medal & Honorary Membership 2005». European Geosciences Union. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
| ||||||||||||
- Մարտի 3 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Կին երկրաֆիզիկոսներ
- Կին մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի երկրաֆիզիկոսներ
- Ֆրանսիացի կին գիտնականներ
- Ֆրանսիացի օվկիանոսագետներ