Աննա ֆոն Վալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա ֆոն Վալ
Ծնվել էփետրվարի 26, 1861(1861-02-26)[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1938(1938-09-11)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՖյուրսթենֆելդբրուք, Վերին Բավարիա, Բավարիա, Նացիստական Գերմանիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունգծանկարիչ, նկարազարդող, նկարչուհի և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
ՀայրԷդուարդ Գեորգ ֆոն Վալ
ՄայրQ116000346?
 Anna von Wahl Վիքիպահեստում

Աննա Էդուարդովնա ֆոն Վալ (Վաալ) (գերմ.՝ Anna von Wahl, փետրվարի 26, 1861(1861-02-26)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 11, 1938(1938-09-11)[1][2], Ֆյուրսթենֆելդբրուք, Վերին Բավարիա, Բավարիա, Նացիստական Գերմանիա), նկարիչ, գծանկարիչ, գեղանկարիչ և նկարազարդող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա ֆոն Վալը սերում է բալթյան գերմանացիներից, Դորպատի համալսարանի ռեկտոր Էստլանդացի բարոն Էդուարդ ֆոն Վալի (Բաալ) դուստրն է։ 1878-1880 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում, այնուհետև` Փարիզի Կոլարոսի ակադեմիայում՝ Ռաֆայել Կոլլենի և Գյուստավ Կուրտուայի մոտ։ 1883-1888 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգում` արքունական նկարիչ Միխայիլ Զիչիի արվեստանոցում։ Մասնակցել է Կայսերական ակադեմիայի ցուցահանդեսներին, 1887 թվականին պարգևատրվել է մեդալով։

1888 թվականից Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում հաճախել է Ֆրանց Սկարբինայի և Մաքս Քլեյնի դասախոսություններին։ Ավելի ուշ նա օանաչողական շրջայցեր է կատարել Գերմանիայում, Անգլիայում և Իտալիայում։

1890 թվականին՝ հոր մահվանից հետո տեղի ունեցած դժբածտ դեպքի պատճառով, վերադարձել և ապրել է Դորպատում, 1896 թվականից՝ Բեռլինում, որտեղ եղել է Նկարիչների ասոցիացիայի անդամ։ 1913 թվականին բնակություն է հաստատել Ֆյուրսթենֆելդբրուքում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա ֆոն Վալը յուղաներկով, ջրաներկով և գծանկարներով պատկերագրական կոմպոզիցիաների, դիմանկարների, ինտերիերի և բնանկարների, ինչպես նաև մանկական գրքերի և ամսագրերի, պաստառների և գրքապիտակների հեղինակ է։ Նկարչի աշխատանքները ժամանակին շատ բարձր էին գնահատվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Булгаков Ф. И.: Наши художники. Живописцы, скульпторы, мозаичисты, граверы и медальеры . Трилистник, M. 2002.
  • Булгаков Ф. И.: Наши художники на академическихъ выставкахъ послѣдняго 25-ти лѣтія. СПБ. 1890
  • Художники народов СССР. Библиографический словарь. Изд. II. M. 1976.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա ֆոն Վալ» հոդվածին։