Աննա Ֆիշեր (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ֆիշեր
անգլ.՝ Anna Fisher
Ծնվել է1873[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել է1942[1][4][2][…]
Մահվան վայրՔոլդ Բրուք, Հերկայմեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊրատտի ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի և ուսուցչուհի
Թեմաներգեղանկարչություն
 Anna S. Fisher Վիքիպահեստում

Աննա Ֆիշեր (անգլ.՝ Anna Fisher, 1873[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - 1942[1][4][2][…], Քոլդ Բրուք, Հերկայմեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի (ջրաներկ, յուղաներկ), ինչպես նաև մանկավարժ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ֆիշերը ծնվել է 1873 թվականին Նյու Յորք նահանգի Քոլդ Բրուք քաղաքում, Ջոն և Ռեյչել Ֆիշերների ընտանիքում։

Սովորել է Նյու Յորքի Բրուքլինի Պրատտի ինստիտուտի գեղարվեստի դպրոցում, որն ավարտել է 1900 թվականին։ Դրանից հետո քառասուն տարի դասավանդել է այդ նույն բուհում[6]։ Մանկավարժական գործունեությունը թողնելուց հետո իր եղբայր Ֆրենկի և քրոջ՝ Քրիստինայի հետ ապրել է Քոլդ Բրուք քաղաքում[7]։

Աննա Ֆիշերը եղել է Ջրանկարիչների ամերիկյան միության, Դիզայնի ազգային ակադեմիայի, Նյու Յորքի նկարիչների միության (New York Society of Painters), Ազգային գեղարվեստական ակումբի և Կին նկարիչների ազգային ասոցացիայի անդամ։ Նրա աշխատանքների ցուցահանդեսները 1904-1942 թվականներին ամեն տարի ներկայացվել են Դիզայնի ազգային ակադեմիայի ցուցադրությունների ժամանակ։

Նկարչուհին ամուսնացած չի եղել։ Մահացել է 1942 թվականի մարտի 18-ին։ Թաղվել է Prospect Cemetery գերեզմանատան համանուն վայրում.[7]։ Նույն թվականին Պրատտի ինստիտուտն անցկացրել է Աննա Ֆիշերին նվիրված հուշային ցուցահանդես։

Նրա աշխատանքները գտնվում են Պրատտի ինստիտուտի գեղարվեստի դպրոցի, Բրուքլինի թանգարանի, Դիզայնի ազգային ակադեմիայի և Ազգային գեղարվեստական ակումբի հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
  3. 3,0 3,1 Artcyclopedia
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. Dearinger, David B. (2004). Paintings & Sculpture at the Nat. Academy of Design, Vol. 1: 1826-1925, Volume 1. New York, NY [u.a.]: Hudson Hills Press. էջ 190. ISBN 1555950299. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  6. «Anna S. Fisher Fine Arts, Alumna and Faculty». Pratt 125. Pratt Institute. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  7. 7,0 7,1 «Anna S. Fisher». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆիշեր (նկարիչ)» հոդվածին։