Աննա Մութեզիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մութեզիուս
գերմ.՝ Anna Muthesius[1]
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1870(1870-08-12)[1]
ԾննդավայրԱշերսլեբեն, Գերմանիա[1]
Մահացել էմարտի 30, 1961(1961-03-30)[2] (90 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Արևելյան Գերմանիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա[1]
ԵրկերWomen's Own Dress?[4]
Մասնագիտություննորաձևության դիզայներ, երգչուհի և interior architect
ԱմուսինHermann Muthesius?[1]
ԱնդամությունԳերմանական Վերկբունդ[2]
ԵրեխաներGünther Muthesius?[1], Klaus Muthesius?[1] և Eckart Muthesius?[1]
 Anna Muthesius Վիքիպահեստում

Աննա Մութեզիուս (գերմ.՝ Anna Muthesius), ի ծնե՝ Աննա Թրիփենբախ (գերմ.՝ Anna Trippenbach, օգոստոսի 12, 1870(1870-08-12)[1], Աշերսլեբեն, Գերմանիա[1] - մարտի 30, 1961(1961-03-30)[2], Բեռլին, Արևելյան Գերմանիա[3]), գերմանացի նորձևության դիզայներ, երգչուհի և բանաստեղծուհի Աշերսլեբենից[5][6][7]։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան ծնվել է 1870 թվականին։

Փոլ Շուլց-Նաումբուրգի և Անրի վան դե Վելդեի հետ միասին Աննա Մուտեսիուսը կարևոր դեր է խաղացել կանացի բարեփոխված հագուստի ստեղծման մեջ[7]։

1895 թվականին Մաքս Քոները նկարել է նրա «Ֆրոյլյայն Թրիփենբախ» կոչվող դիմանկարը[8]։

Մաքս Քոներ՝ «Ֆրոյլյայն Թրիփենբախ» (Աննա Մուտեզիուս), 1895

Հաջորդ տարի նա ամուսնացել է սկսնակ ճարտարապետ Հերման Մուտեզիուսի հետ։ Նրանք տեղափոխվել են Լոնդոն, քանի որ կայսրը առաջարկել է նրան մշակույթի գծով ատաշեի պաշտոն Լոնդոնում Գերմանիայի դեսպանատանը[9]։ Նրանք անգլոման էին և որոշել են ապրել նկարիչների գաղութում, չնայած այն բանին, որ նրանց սենյակներ են առաջարկվել Carlton House Terrace հեղինակավոր փողոցում՝ դեսպանատանը կից։ Նրաք հաճախ այցելում էին Գլազգո, որտեղ դարձել են Willow Tearooms թեյի հաստատության երկրպագուները[10]։

Աննա Մութեզիուսի 1903 թվականի գիրքը Ֆրենսիս Մաքդոնալդի մշակած շապիկով

Նա ծանոթացել է բրիտանական առաջատար դիզայներների հետ և Գլազգոյի դպրոցից Ֆրենսիս Մաքդոնալդը մոդեռն ոճով մշակել է նրա առաջին գրքի շապիկը[11][12]։ Մութեզիուսը հակա-նորաձևության կողմնակից էր և նրա «Das Eigenkleid der Frau» («Կանացի հագուստ») գիրքը[13] հրահրում է կանաց ինքնուրույն որոշելու՝ ինչ հագնել։ Նրանք պետք է ընտրեն իրենց հագուստի ոճն ու ձևը՝ գեղագիտությունից ելնելով և չպետք է հետևեն նորաձևության թելադրանքին[14]։ Նա զգում էր, որ գերմանական հագուստ արտադրողները շահագործում են կանանց և որ նրանք պետք է ընտրեն իրենց սեփական դիզայնը։ Մաքդոնալդի մշակած նոր կազմով գիրքը մեծ ավանդ է ունեցել հագուստի գեղարվեստական շարժման մեջ[11]։

Աննան մահացել է 1961 թվականի մարտի 30-ին Բեռլինում։ Նրա որդին՝ Էքարտ Մուտեզիուսը, հայտնի ճարտարապետ է դարձել[15]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Das Eigenkleid der Frau» («Կանացի հագուստ»), 1903[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 verschiedene Autoren Neue Deutsche Biographie (գերմ.)Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 1953. — doi:10.1163/9789004337862_LGBO_COM_140215
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://gesichter-des-dka.gnm.de/content/mdc_person7fe2
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #117204145 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Tailored for freedom. The artistic dressaround 1900 in fashion, art and societyHirmer Verlag, 2018. — ISBN 978-3-7774-3112-3
  5. Bertschik, Julia (2005). Mode und Moderne : Kleidung als Spiegel des Zeitgeistes in der deutschsprachigen Literatur (1770-1945 (գերմաներեն). Köln: Böhlau. ISBN 3-412-11405-7.
  6. Despina Stratigakos, Women and the Werkbund: Gender Politics and German Design Reform, 1907-14, Journal of the Society of Architectural Historians, Vol. 62, No. 4, December 2003, pp. 490-511
  7. 7,0 7,1 Rice, C. (2006). The Emergence of the Interior: Architecture, Modernity, Domesticity. Taylor & Francis. էջ 137. ISBN 978-1-134-17420-1. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  8. «61 [55] - Text - Seite - Digitale Sammlungen - Portal». sammlungen.ulb.uni-muenster.de (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  9. «Dictionary of Art Historians - Hermann Muthesius». arthistorians.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  10. Miranda Seymour (2013 թ․ օգոստոսի 29). Noble Endeavours: The life of two countries, England and Germany, in many stories. Simon and Schuster. էջեր 1911–. ISBN 978-1-84737-826-2.
  11. 11,0 11,1 «Das Eigenkleid der Frau and Artistic Dress». Mackintosh Library at Glasgow School of Art (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  12. Pamela Robertson; Hunterian Art Gallery (University of Glasgow); Walker Art Gallery (2006). Doves and dreams: the art of Frances Macdonald and J. Herbert McNair. Lund Humphries. ISBN 978-0-85331-938-2.
  13. 13,0 13,1 Anna Muthesius (1903). Das Eigenkleid der Frau. Kramer & Baum.
  14. DK (2012 թ․ սեպտեմբերի 11). Fashion: The Ultimate Book of Costume and Style. Dorling Kindersley Limited. էջ 236. ISBN 978-1-4093-2241-2.
  15. «DESIGN: Indische Visionen». Der Spiegel. Vol. 12. 1989 թ․ մարտի 20. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մութեզիուս» հոդվածին։