Անրի վան դե Վելդե
Անրի վան դե Վելդե հոլ.՝ Henry Clemens Van de Velde | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա[4][2] |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1957[5][2][3][…] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[4][2] |
Ոճ(եր) | մոդեռն և մոդեռնիզմ |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) |
Աշխատավայր | Գենտի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Boekentoren? և Կյոլլեր-Մյուլլերի թանգարան |
Henry Van de Velde Վիքիպահեստում |
Անրի վան դե Վելդե (հոլ.՝ Henry van de Velde ([ɑ̃ˈri vɑndəˈvɛldə]), ամբողջական անունը Անրի (կամ Հենրի) Կլեմենս վան դե Վելդե (հոլ.՝ Henry Clemens van de Velde), նաև Հենրի վան դե Վելդե[6], Անրի վան դե Վելդե[7]; ապրիլի 3 1863, Անտվերպեն — 1957,Օբերգերի) բելգիացի ճարտարապետ և նկարիչ, մոդեռնի հիմնադիրներից մեկը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կյանքի առաջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Անրի վան դե Վելդը ծնվել է 1863 թվականի ապրիլի 3-ին Անտվերպենում:1880-1882 թվականներին նկարչություն է սովորել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում Միշել Մարի Շարլ Վերայի մոտ: 1884-1885 թվականներին կրթությունը շարունակել է Փարիզում Կարոլյուս Դյուրան ի մոտ: Մասնակցել է «Ալզը Կանում» և «Անկախ արվեստի ասոցացիա» (ֆր.՝ Association pour l’Art Indépendent) նկարչական խմբերի կազմակերպմանը:
Մինչև 1900 թվականը՝ վան դե Վելդի ստեղծագործական կյանքի առաջին շրջանը, համարվում է նրա ստեղծագործական կողմնորոշման շրջան: Տուրք վճարելով՝ իմպրեսիոնիզմին և պուանտիլիզմին՝ նա սկսեց զբաղվել նկարչությամբ: 1888 թվականին մուտք գործեց Հասարակություն XX բելգիական նկարչական խմբավորում, այնտեղ ծանոթացավ Պոլ Գոգենի և Ուիլյամ Մորիսի հետ,ակտիվ մասնակցում էր ցուցահանդեսներին, որտեղ ցուցադրվում էին այդ ժամանակի խոշորագույն նկարիչները՝ Կլոդ Մոնե, Կամիլ Պիսսարո, Պոլ Գոգեն, Վան Գոգ, Ժորժ Պիեր Սյորա, Տուլուզ-Լոտրեկ:
1890 թվականների սկզբին, որպես նկարչական գրախոս հայտնվեց տպագրությունում: 1893 թվականից վան դե Վելդը թողեց նկարչությունը, սկսեց հետաքրքվել գրքային գրաֆիկաով , այնուհետև կահույքի ձևավորումը կիրառական արվեստում: Վան դե Վելդը զարդեր և կահույք ստեղծեց Զիգֆրիդ Բինգն Նոր արվեստ (ամսագիր) և Մեյեր Գրեֆի Ժամանակակից տուն ամսագրի խմբագրությունների համար: 1897 թվականի Դրեզդենիի նկարչական ցուցահանդեսում ներկայացրեց գործվածքներ, պաստառներ, կահույք:
1894 կատարեց ճարտարապետական իր առաջին պատվերը՝ Դիվեգում Սեթի տունը: 1895—1896 թվականներին Բրյուսելին մոտ՝ Ուկելում, կառուցեց իր սեփական «Բլումենվերֆ» առանձնատունը, որտեղ յուրաքանչյու դետալ ներկայացված է «մոդեռն» ոճով, որի հիմնադիրներից մեկը համարվում է ինքը: Վարպետի կողմից `գործնական նպատակին համապատասխան, գծվում է շենքի հատակագիծը և ճակատը,բայց, հակառակ իր բողոքին ընդդեմ «անցյալի դարաշրջանների ոճերի» ընդօրինակման, վան դը Վելդեն շատ բան է վերցրել անգլիական քոթեջի ազատ դասավորությունից: Արդեն հենց այդ շինության մեջ նկատվում էր վան դե Վելդի ռացիոնալիզմի նկատմամբ ունեցած հակումը՝ չստանալով սակայն հետևողական արտահայտություն: Նրա մտածելաոճը կապված է գերմանական ռոմանտիզմի հետ, նրա ստեղծագործություններում մեծ է կախվածությունը գրականությունից և նկարչությունց
Կյանքը Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
1900 թվականին հասուն տարիքում վարպետ վան դե Վելդը տեղափոխվում է Գերմանիա: Ամբողջ երկրով իրականացնում է երկարատև դասախոսություններով ուղևորություններ՝ քարոզելով իր գեղարվեստական սկզբունքները:1900—1902 թվականներին նա կատարել է Հագեն քաղաքի Ֆոլկֆանգ թանգարանի հատակագծի և ինտերիերի ներքին ձևավորումը՝ մոդեռնին ավելի բնորոշ գործերից մեկը: 1902 թվականին վան դե Վելդը տեղափոխվեց Վեյմար, որպես մեծն դուքսի արվեստի խորհրդատու: Նա դարձավ Գերմանական Վերկբունդի կազմակերպիչներից մեկը,ճանաչվել է որպես մանկավարժ, հիմնել է Մեծդուքսյան Կիրառական արվեստի տեխնիկական դպրոցը: Վկայակոչելով իր արվեստում ռացիոնալիզմի զարգացման հակումը՝ 1906 թվականին վան դե Վելդը կառուցեց դպրոցի նոր շենք: Այդ նույն ժամանակ Վեյմարում նա կառուցեց իր սեփական տունը: 1911 թվականին Ենայում իր նախագծով կառուցվեց Էռնստ Աբբեի հուշահամալիրը: 1910 թվականին վան դե Վելդը «Նյութի անիմացիան, որպես գեղեցկության սկզբունք» ծրագրային հոդվածում ներկայացրել է արվեստի նկատմամբ ունեցած իր հայացքները:
Վերադարձ հայրենիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թվականին թողնելով Գերմանիան, վան դե Վելդը ոչ երկար աշխատեց Շվեցարիայում և Նիդերլանդներում,այնուհետև վերադարձավ հայրենիք, որտեղ շարունակեց իր գործնական գործունեությունը: Նա հիմնեց և 1926-1935 թվականներին գլխավորեց Բրյուսելի Դեկորատիվ արվեստների բարձրագույն ինսիտուտը՝ զարգացնելով Վեյմարում իր կողմից առաջ քաշված գաղափարները:
Բարձր գնահատելով ժամանակակից արվեստը՝ վան դե Վելդը, որպես նրբազգաց նկարիչ, զգաց ժամանակի ազդեցությունը: Այն օգնեց նրան (1937—1954) թվականներին Նիդերլանդներում ստեղծել իր վերջին շինությունը՝Կրյոլեր-Մյուլեր թանգարանի ժամանակավոր շենքը: Շինության պարզությունը ֆունկցիոնալ է՝ առանց որևէ ավելորդության: Ցուցասրահներում հատուկ սարքավորումների միջոցով ապահովվում էր լույսի հավասարաչափ տարածումը:Դիտման հստակ ժամանակացույցը ավարտվում է շենքի ամբողջովին ապակեպատված ծայրամասում, կազմելով ներդաշնակ անցում շրջակա պուրակի հետ լճով, որտեղ շարունակվում է քանդակների ցուցահանդեսը: Այն Կրյոլեր-Մյուլեր թանգարանը դարձնում է ժամանակակից թանգարանային շենքի օրինակ:Վան դե Վելդեի ստեղծագործության հակասական բնույթը արտացոլում է թանգարանի մշտական շենքի մոնումենտալնախագիծը` արխայիկ՝ ազգային ռոմանտիկ ոճի ոգով, որը, բարեբախտաբար, չիրականացավ:
Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1947 թվականին վան դե Վելդեն բնակություն հաստատեց Շվեցարիայի в Օբերգերի կոմունայում, որտեղ 10 տարի անց՝ 94 տարեկան հասակում, մահանում է:Վան դե Վելդի վերջին աշխատանքը նրա հուշագրություններն էին, որոնցում նա մանրամասն նկարագրել է իր ստեղծագործական կյանքն ու տեսական հայեցակարգը:
Ստեղծագործական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վան դե Վելդի արվեստի հիմնական ստեղծագործությունները ցուցադրաբար հակա-ավանդական են և ընդգծված կոսմոպոլիտ են, որն անմիջապես առանձնացնում է վարպետի ժառանգությունը ժամանակակիցության նեո-ռոմանտիկ միտումից: «Իմ նպատակը վեր է նորի պարզ որոնումներից, խոսքը հիմքերի մասին է, որի վրա մենք կառուցում ենք մեր աշխատանքը և ուզում ենք հաստատել նոր ոճ», — գրել է վան դե Վելդը:
Այն, որ նա ոճի խնդիրը միացրեց արվեստի սինթեզի խնդրին, ընդհանուր առմամբ բնորոշ է ժամանակակից գեղագիտությանը: Վան դե Վելդի ստեղծագործության առանձնահատկությունը հակաինդուստրիալիզմից հրաժարվելն է: Վան դե Վելդը կարծում էր, որ մտածողությունը ընդունակ է արվեստը սինթեզելու «Եթե արդյունաբերությանը կրկին հաջողվի сплавить стремящиеся разойтись искусства, մենք կուրախանանք և դրա համար շնորհակալ կլինենք: Դրա պատճառած վերափոխումները ոչ այլ ինչ են, քան արվեստի տարբեր ոլորտների նյութերի և արտահայտիչ միջոցների բնական զարգացումը և ժամանակակից պահանջներին հարմարվելը»:
Նրա կարծիքով արդիականությունը պահանջում է նոր ոճի ստեղծում՝ արվեստի ձևերի նոր խորհրդանշական լեզու: «Ես փորձում եմ դեկորատիվ արվեստից հեռացնել այն ամենը, ինչը նրան ստորադասում է՝ դարձնելով այն անիմաստ: Եվ իր արդյունավետությունը կորցրած հին սիմվոլների փոխարեն ես ուզում եմ հաստատել նոր և նույնքան հարատև գեղեցկություն», — գրել է վան դե Վելդը:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Энциклопедия искусства XX века / Автор-сост. О. Б. Краснова. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — 352 с.: ил. ISBN 5-224-03241-5.
- Самин Д. К. 100 великих архитекторов.
- Сарабьянов, Д. В. Стиль модерн. — М., 2000.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.britannica.com/EBchecked/topic/624815/Henry-van-de-Velde
- ↑ 3,0 3,1 Henry Van de Velde
- ↑ 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118626442 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ http://global.britannica.com/biography/Henry-van-de-Velde
- ↑ Велде // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Ս. Միխաելով. Դիզայնի պատմություն. — Т. 1. — М., Ռուսաստանի դիզայներների միություն, 2004
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Անտվերպեն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 1957 մահեր
- Ցյուրիխ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Բելգիացի ճարտարապետներ
- Բելգիացի նկարիչներ
- Մոդեռնիստ ճարտարապետներ
- Ֆլամանդացի ճարտարապետներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի ճարտարապետներ