Անյես Կալամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անյես Կալամար
ֆր.՝ Agnès Callamard
Ծնվել էնոյեմբերի 30, 1964(1964-11-30) (59 տարեկան)
Pierrelatte
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունիրավապաշտպան
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ
Պաշտոն(ներ)ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, գործադիր տնօրեն և Secretary-General of Amnesty International?
Ալմա մատերՆոր Դպրոց, Grenoble Institute of Political Studies? (1985) և Բաշկենտ համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն և անգլերեն
Պարգևներ
 Agnès Callamard Վիքիպահեստում

Անյես Կալամար (ֆր.՝ Agnès Callamard, նոյեմբերի 30, 1964(1964-11-30), Pierrelatte), ֆրանսիացի իրավապաշտպան, Էմնեստի Ինթերնեշնլ-ի գլխավոր քարտուղար[2]։ Նախկինում Կալամարը եղել է Amnesty International-ի գլխավոր քարտուղարի օգնականը, որտեղ նա հետազոտություններ է անցկացրել Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Կալամարը զբաղեցրել Է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի պաշտոնը արտադատական մահապատիժների, առանց պատշաճ դատաքննության կամ կամայական մահապատիժների վերաբերյալ[3], որը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից[4]։ Անյես Կալամարը գլխավորել է «Հոդված 19» իրավապաշտպան կազմակերպությունը, եղել է Կոլումբիայի համալսարանի կարծիքների արտահայտման «Գլոբալ ազատություն» նախագծի տնօրենը (Columbia Global Freedom of Expression)[5], զբաղեցրել Է Կոլումբիայի համալսարանի նախագահի հատուկ խորհրդականի պաշտոնը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալամարը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի[5]։

Անյես Կալամարի պապը Լեոն Սավիուն էր, Ֆրանսիական դիմադրության մասնակից, որը սպանվել էր նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրը[5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալամարը բակալավրի աստիճան է ստացել Գրենոբլի քաղաքական հետազոտությունների ինստիտուտից (Grenoble Institute of Political Studies) 1985 թվականին։ 1988 թվականին Հովարդի համալսարանից ստացել է միջազգային և Աֆրիկյան ուսումնասիրությունների մագիստրոսի կոչում։ Կալամարը քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Նյու Յորքի սոցիալական հետազոտությունների Նոր դպրոցում (The New School For Social Research) 1995 թվականին՝ պաշտպանելով թեզը, որը կոչվում է «Բնակչությունը կրակի տակ, բնակչությունը սթրեսի տակ, հետազոտություն Մոզամբիկ փախստականների և Մալավիայի գյուղերի բնակիչների վերաբերյալ Մալավիում»[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյես Կալամարը գլխավորել Է բրիտանական «Հոդված 19» իրավապաշտպան կազմակերպությունը 2004 թվականին՝ այդ պաշտոնում աշխատելով ինը տարի, միաժամանակ, նա եղել է Խոսքի ազատության պաշտպանության միջազգային ասոցիացիայի (IFEX) խորհրդի անդամ[8][9][10]։

Կալամարը 2016-2021 թվականներին զբաղեցրել Է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի պաշտոնը արտադատական մահապատիժների, առանց պատշաճ դատաքննության կամ կամայական մահապատիժների հարցով[4][5][11]։

Լինելով ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցով հատուկ զեկուցողի պաշտոնում՝ Կալամարը 2018 թվականին հետաքննել է Ջամալ Խաշոգիի սպանությունը[5], նաև պահանջել է հետաքննել Ալեքսեյ Նավալնիի թունավորումը[12]։

Կալամարը 1995 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է որպես Emnesty International-ի գլխավոր քարտուղարի օգնական[12], երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Պիեռ Սանը (Pierre Sand), որտեղ Կալամարը, բացի հոգևորական աշխատանքից, հետազոտություններ էր անցկացնում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում[5].

Անյես Կալամարը Էմնեստի Ինթերնեյշնլի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի մարտի 28-ին։ Սա կլինի նրա առաջին քառամյա ժամկետը այդ պաշտոնում։ Դրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցրել է Ջուլիա Վերխաարը (Julie Verhuur) Նիդեռլանդներից[12][13][14]։

Զեկույց ուկրաինական բանակի գործողությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայում իրավիճակի մասին զեկույցը, որը Էմնեստի Ինթերնեշնլը պատրաստել է 2022 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքում մարդու իրավունքների դիտարկումների հիման վրա, հրապարակվել է 2022 թվականի օգոստոսի 4-ին[15][16]։

Զեկույցի հրապարակումից հետո, որտեղ ասվում էր, որ փորձագետները նկատել են ուկրաինական զորքերի կողմից բնակելի տարածքներում զենքի շահագործման բազաների և համակարգերի ստեղծումը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա կառավարության ներկայացուցիչները մեղադրեցին Էմնեստի Ինթերնեշնլին ռուսական հանցագործություններն արդարացնելու մեջ։ Զելենսկին ասել է, որ իրավապաշտպան կազմակերպությունը փորձել է պատասխանատվությունը ագրեսորից տեղափոխել զոհի վրա։ Զելենսկին և Ուկրաինայի այլ ներկայացուցիչներ պնդում էին, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական գործողությունների շրջաններից խաղաղ բնակչությանը տարհանելու համար[16]։

Կալամարդն ասել է, կրկնելով զեկույցի խոսքերը. «մենք փաստաթղթավորել ենք ուկրաինական ուժերի սխեման, որը վտանգի է ենթարկում քաղաքացիական անձանց և խախտում է պատերազմի օրենքները, երբ նրանք գործողություններ են իրականացնում բնակեցված շրջաններում»[16]։

Ուկրաինայի հասարակական առաջնորդները պահանջել են Անյես Կալամարի և Էմնեստի Ինթերնեշնլի բոլոր աշխատակիցների հրաժարականը, որոնք պատասխանատու են զեկույցի հրապարակման համար, ինչի համար կայքում ստորագրահավաք է կազմակերպվել Change.org, նաև Էմնեստի Ինթերնեշնլի ուկրաինական գրասենյակի ղեկավար Օքսանա Պոկալչուկը հայտարարել է, որ դադարեցնում է իր լիազորությունները՝ ի նշան բողոքի։

Անյես Կալամարը Twitter-ում մի քանի անգամ մեկնաբանել է զեկույցի վերաբերյալ իր վերաբերմունքը՝ ասելով, որ «այսօր մենք հայտնում ենք Ուկրաինայի մարտավարության մասին, որը վտանգում է խաղաղ բնակիչներին։ Նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա՝ հղում անելով Ուկրաինայի նկատմամբ կանխակալ վերաբերմունքին, ես ասում եմ՝ ստուգեք մեր աշխատանքը։ Մենք աջակցում ենք բոլոր տուժածներին։ Անաչառ»։ Նա նաև նշել է, որ «ուկրաինական և ռուսական ավազակախմբերը և սոցիալական ցանցերում տրոլները բոլորն այսօր զբաղված են Amnesty International-ի hետաքննությունների հարձակմամբ»[17]։

Amnesty International-ը էլեկտրոնային փոստով ներողություն է խնդրել Ուկրաինայի կառավարությունից 2022 թվականի օգոստոսի 7-ին՝ զեկույցում պատճառված վնասվածքի համար. «Amnesty International-ը խորապես ցավում է այն տառապանքի և զայրույթի համար, որն առաջացրել է ուկրաինական զինված ուժերի մարտական մարտավարության վերաբերյալ մեր մամուլի հաղորդագրությունը»։ Այս էլեկտրոնային նամակում իրավապաշտպանները նաև ասել են, որ իրենք փաստաթղթավորել են Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման դեպքերը առաջնագծին հարող 19 քաղաքներում և գյուղերում, ինչը կարող էր խաղաղ բնակչությանը ռուսական բանակի հարվածների վտանգի տակ դնել[15]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անյես Կալամար 1999, պետական գործակալների կողմից Մարդու իրավունքների խախտումների փաստագրում-սեռական բռնություն։ Մարդու իրավունքների և ժողովրդավարական զարգացման միջազգային կենտրոն (Agnès Callamard 1999, Documenting Human Rights Violations by State Agents — sexual Violence. Amnesty International, International Centre for Human Rights and Democratic Development)[18]
  • Խմբագիրներ՝ Անյես Կալամար, Լի Ս. Բոլինջեր, 2021, Անկախ սահմաններից, կարծիքների արտահայտման համաշխարհային ազատություն անհանգիստ աշխարհում (Editors: Agnès Callamard, Lee C. Bollinger, Regardless of Frontiers; Global Freedom of Expression in a Troubled WorldCoColumbia University Press, 2021)[19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://cavavub.be/eredoctoraten
  2. «Dr. Agnès Callamard appointed as Secretary General of Amnesty International». Amnesty International USA (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Посещение Нигерии - доклад Специального докладчика по вопросу о внесудебных казнях, казнях без надлежащего судебного разбирательства или произвольных казнях Аньес Калламар». Управление Верховного комиссара по правам человека. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 «Dr. Agnes Callamard, Special Rapporteur on extrajudicial, summary or arbitrary executions». Управление Верховного комиссара ООН по правам человека. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Доктор Аньес Калламар — новый генеральный секретарь Amnesty International. Краткая биография». Amnesty International. 2021 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Agnès S. Callamard; Director, Global Freedom of Expression Project; Special Advisor to the President». Columbia University. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  7. «Atlas: Agnès Callamard». Atlas (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Agnès S. Callamard, Research Interest». Columbia University (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. «Agnes Callamard». Just Security (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. «Agnès Callamard: A fierce champion of human rights». IFEX (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. «Dr. Agnes Callamard, former Special Rapporteur (2016–2021); Special Rapporteur on extrajudicial, summary or arbitrary executions». ohchr.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Бывший спецдокладчик ООН француженка Аньес Калламар возглавила Amnesty International». RFI. 2021 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «Dr. Agnès Callamard appointed as Secretary General of Amnesty International». Amnesty International USA (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  14. «Аньес Калламар возглавила «Международную амнистию»». Радио Свобода. 2021 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. 15,0 15,1 «Amnesty regrets 'distress' caused by report rebuking Ukraine». Reuters. 2022 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Amnesty accuses Ukraine of basing troops in residential areas, angering Kyiv». Reuters. 2022 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  17. Bickerton, James (2022 թ․ օգոստոսի 11). «Thousands Sign Ukraine Petition To Remove Amnesty Chief Agnes Callamard». NewsWeek (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  18. Callamard, A Documenting Human Rights Violations by State Agents —sexual Violence. — Canada: Amnesty International, 1999. — 69 с.
  19. Regardless of Frontiers; Global Freedom of Expression in a Troubled World / Callamard, A, Bollinger, LC (eds). — Columbia University Press, 2021. — 409 с. — ISBN 9780231196994
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյես Կալամար» հոդվածին։