Անմեղության թանգարան (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անմեղության թանգարան
Masumiyet Müzesi
Orhanpamuk2.jpg
Հեղինակ Օրհան Փամուկ
Տեսակ գրավոր աշխատություն
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու թուրքերեն
Նկարագրում է Ստամբուլ
Երկիր Flag of Turkey.svg Թուրքիա
Հրատարակման տարեթիվ 2008
ԳՄՍՀ 978-975-05-0609-3
OCLC 276510603

«Անմեղության թանգարան» (թուրք.՝ Masumiyet Müzesi), վեպ, որի հեղինակն է թուրք գրող, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր, գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը: Վեպը հրատարակվել է 2008 թվականի օգոստոսի 29-ին:

Գրքի իրադարձությունները տեղի են ունենում Ստամբուլում 1975-1984 թվականներին: Այն մի սիրո պատմություն է ՝ հարուստ գործարար Քեմալի և իր հեռավոր աղքատ ազգական Ֆոսունի մասին:

Փամուկը նշել է, որ վեպը գրելու ընթացքում օգտվել է YouTube- ից և ուսումնասիրել թուրքական երաժշտությունն ու ֆիլմը[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմալն արդեն երկու ամիս էր ինչ նշանված էր Սիբել անունով մի գեղեցկուհու հետ, երբ հանդիպում է խանութում աշխատող մի աղջկա` Ֆոսունին, հարսնացուի համար ձեռքի պայուսակ գնելու ժամանակ: Հաջորդ մեկ ու կես ամիսների ընթացքում նրանց մեջ մտերմիկ և գաղտնի հարաբերություններ են զարգանում: Ֆոսունը խոստովանում է, որ խորը զգացմունքներ է տածում Քեմալի հանդեպ, որն էլ փոխադարձ էր: Այդ խոստովանությունը Քեմալին դարձնում է ամենաերջանիկ մարդը, սակայն նա մտածում է չխզել հարաբերությունները Ֆոսունի հետ՝ զուգահեռ ամուսնանալով իր նշանածի հետ: Ավաղ, նրա երազանքները փշրվում են, երբ Ֆոսունն անհետանում է: Նա չի պատասխանում Քեմալի նամակներին: Որոշ ժամանակ անց Ֆոսունն ամուսնանում է և ապրում իր ամուսնու ու իր ծնողների հետ: Քեմալի համար սկսվում են դժվարին ժամանակներ: Շուրջ մեկ տարի նա չի կարողանում հանդիպել իր սիրելիին և կարոտն առնում է նրա իրերից ու ապրում քաղցր հուշերով: Սիբելի և Քեմալի նշանանադրությունն ավարտվում է բաժանումով:

Վերջապես Ֆոսունը պատասխանում է Քեմալի նամակին և համաձայնում հանդիպել նրա հետ ի հիշատակ իրենց ջերմ ու մտերմիկ հարաբերությունների: Հաջորդ ութ տարիների ընթացքում Քեմալը շարունակում է այցելել նրանց ընտանեկան ընթրիքներին: Նրա հաճախակի այցերն ու նվերները Ֆոսունին հեռացնում են ամուսնուց և տանից, իսկ իր հոր մահից հետո Ֆոսունն ամուսնուց բաժանվում է: Երկուսով ճանապարհուրդում են Եվրոպայով, հետո ամուսնանում: Սակայն ճակատագիրը դաժան խաղ է խաղում նրանց հետ և նրանք կրկին բաժանվում են: Քեմալն իր սիրուն պատկանող յուրաքանչյուր իր փայփայում և պահում է խնամքով, որոնք հիշեցնում էին միմյանց հետ անցկացրած իրենց այդ ինը տարիները: Նա դրանք հավաքել էր տարիների ընթացքում և որոշում է Ֆոսունի տունը վերածել անմեղության թանգարանի՝ ներառելով այնտեղ իրենց բոլոր բարի ու անմոռանալի հուշեր հիշեցնող առարկաները:

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախում Արևելքի և Արևմուտքի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրհան Պամուկի ստեղծագործությունը Արևելքի և Արևմուտքի միջև մշակույթի բախման արտացոլումն է, որն էլ համարվել է Գրականության Նոբելյան մրցանակ շնորհելու պատճառ: Այս վեպը շարունակաբար անդրադառնում է Արևմուտքի (Եվրոպայի և Ամերիկայի) ազդեցությանը Ստամբուլի մշակույթի վրա ` թանգարանների և ֆիլմարտադրության գաղափարի միջոցով, որը վեպի մեծ մասն է կազմում:

Կնոջ դեր և թուրքական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հիմնական թեմաներից մեկը կնոջ դերն է թուրքական մշակույթում: Այստեղ նկարագրում է այն կանանց, ովքեր չեն պահում իրենց երկրի հին ավանդույթը, ովքեր ամուսնությունից առաջ, արդեն կորցրել են իրեն կուսությունը: 1970-ականներից, Ստամբուլի մշակույթում շատ բան է փոխվել:

Հեղինակն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ թանգարանում ցուցադրված որոշ օբյեկտներ պատկանում են ընտանիքին և ընկերներին, իսկ մյուսները գտնվել են Ստամբուլի այլ վայրերից կամ հավաքագրվել են ամբողջ աշխարհից: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե որ նմուշներն են, որոնք ուղղակիորեն կապված են իր կյանքի հետ. նա պնդում է, որ թանգարանի պատմությունը պետք է արտացոլի վեպի պատմությունը, և ոչ թե իր[2]:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Ստամբուլի Բեյօղլու՝ (թուրք.՝ Beyoğlu ) եվրոպական հատվածում, 19-րդ դարում կառուցված շենքում: Փամուկն այս թանգարանը հիմնադրել է վեպի իրադարձությունները հասարակությանը ներկայացնելու համար ՝ հիմք ընդունելով համանուն վեպը[3], որը հրատարակվել է 2008 թվականի հոկտեմբերին:

Թե վեպը, և թե թանգարանը ներկայացնում են Ստամբուլի վերին խավի կյանքը 1970-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբը: Վեպում ներկայացված է ստամբուլաբնակ հարուստ Քեմալի սիրո պատմությունը, ով սիրահարվում է իր աղքատ ազգականուհուն, իսկ թանգարանում ներկայացված են նրանց սիրո պատմության ցուցանմուշները[4]: Թանգարանի հավաքածուն կազմում է ավելի քան 1000 ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են վեպի հերոսների իրերը, հագուստները, նրանց հուշերը, երազանքներն ու լսած-տեսածը:

Ի սկզբանե, թանգարանը պետք է ցուցադրվեր Մայնի Ֆրանկֆուրտում, 2008 թվականին, Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի տոնավաճառի ժամանակ: Սակայն ցուցահանդեսը հետաձգվում է[5] : 2010 թվականին հեղինակը դեռ հույս ուներ, որ թանգարանը կբացվի 2011-ին[6], բայց բավական ուշացումով, 2012 թվականի ապրիլին, վերջապես, հանդիսավոր կերպով թանգարանը բացվեց:

Նախագիծը խրախուսվեց Ստամբուլ 2010 - Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի կողմից[7] :

Գրքի համաձայն, թանգարանը թույլ է տալիս անվճար մուտք գործել նրանց, ովքեր իրենց հետ ունենում են գիրքի պատճենը: Տոմսը դրվում է գրքի 83-րդ գլխում, կնքվում է՝ նախքան ընթերցողին սրահ ուղեկցելը:

2014 թվականի մայիսի 17-ին թանգարանն արժանացել է Տարվա եվրոպական թանգարան մրցանակին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rich Motoko (2008-10-16)։ «Turkish Novelist Denounces Government at Book Fair»։ New York Times։ Վերցված է 2008-10-16 
  2. Conversations with history - Orhan Pamuk։ YouTube։ 2009-11-10։ Վերցված է 2015-02-09 
  3. «Nobel laureate Pamuk's "Museum of Innocence" to be opened in Istanbul»։ TurkNet։ June 2, 2009։ Վերցված է July 9, 2010 
  4. Ayla Jean Yackley (April 29, 2012)։ «Nobel winner Orhan Pamuk opens novel museum in Istanbul»։ Al Arabiya News։ Reuters։ Վերցված է April 29, 2012 
  5. «International News Digest – Orhan Pamuk cancels "Museum of Innocence"»։ Artforum։ Week of July 7, 2008։ Վերցված է July 9, 2010 
  6. «Room with a view: Pamuk explores İstanbul's double soul»։ Today's Zaman։ September 30, 2010։ Վերցված է October 9, 2010 
  7. «2010 ECOC Support for the Museum of Innocence»։ Istanbul 2010 – European Capital of Culture։ Արխիվացված օրիգինալից-ից April 13, 2010-ին։ Վերցված է July 9, 2010