Անմահության ծառուղի (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ծառուղի
Անմահության ծառուղի
ռուս.՝ Аллея Бессмертия
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Շինարարության սկիզբ1969
Շինարարության վերջ1969
Կարգավիճակվերականգնված է 2007 թվականին
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Անմահության ծառուղու լուսանկարներ

Անմահության ծառուղի (ռուս.՝ Аллея Бессмертия), հիշատակի ծառուղի ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի թիվ 34 դպրոցի մոտի պուրակում։ Ծառուղում հավաքված է նախկին ԽՍՀՄ հերոս քաղաքներից, զինվորական փառքի քաղաքներից և պատմական այլ վայրերից բերված հողը։ Ծառուղին հիշատակի հանդիսությունների և ծաղիկներ տեղադրելու վայր է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմահության ծառուղին հիմնադրվել է 1969 թվականին Դուբկի պուրակում` Բալթյան նավատորմի վետերանների և ՀամԼԿԵՄ կոմիտեի № 1 շինտրեստի նախաձեռնությամբ։ Բերվել է հողով չորս սափոր Պետրուշինոյի բալկայից, որտեղ ֆաշիստները մահապատժի էին ենթարկել շուրջ 10 հազար հոգու (հիմնականում` տագանրոգցիների), Կրասնի Դեսանտից, Սամբեկի բարձունքներից և Կրասնոդոնից։ Ծառուղին կազմվել է տնկված երիտասարդ ծառերով։

Հետագա տարիներին անմահության ծառուղի բերվեց հող հերոս քաղաքներից, Աստղային ավանից (Յուրի Գագարինի հուշարձանի մոտից), հերոսական այլ վայրերից։ Հողով պատիճներն ուղեկցվում էին համապատասխան գրառումներով։

1985 թվականի գարնանը որոշվեց անմահության պուրակը տեղափոխել № 34 դպրոցի մոտ։ Այնտեղ տեղադրվեց հուշասյուն, որի վրա գրված է.

Այստեղ հիմնադրվել է հերոս քաղաքների և այլ լեգենդար վայրերի սրբազան հողը ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի սխրանքի։

Հուշասյան կողքին թաղված են անմահության ծառուղու նախկին վայրից հավաքված հողով հատուկ պատիճները[2]։

Հետագա տարիներին հուշասյունը չէր վերանորոգվում և արագորեն խարխլվում էր, ծառուղին էլ գտնվում էր բարձիթողի վիճակում։ Սակայն 2007 թվականի օգոստոսին հուշահամալիրը վերանորոգվեց, բարեկարգված ծառուղում տեղադրվեց 5-տոննանոց քար` հետևյալ գրությամբ հուշաքարով.

Անմահության ծառուղի։ Այս ծառուղում շագանակենիների տակ պահվում է Մոսկվա, Լենինգրադ, Վոլգոգրադ, Սևաստոպոլ, Օդեսա, Կիև հերոս քաղաքների, հերոսական Բրեստ ամրոցի և զինվորական փառքի այլ վայրերի հողը։ Ժողովրդի սխրագործությունը Հայրենական մեծ պատերազմում անմա՛հ է։ Վերականգնված է 2007 թվականին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Коммунисты Таганрога возложили цветы на Аллее Бессмертия». Коммунистическая Партия Российской Федерации Ростовская Область. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  2. Тимошенко, 2003, էջ 136
  3. «Аллея Бессмертия» (ռուսերեն). Исторический Таганрог. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. И. Тимошенко Энциклопедия Таганрога. — Ростов-на-Дону: РостИздат, 2003. — 526 с.