Անձրև, գոլորշի և արագություն
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ուիլյամ Թըրներ |
տարի | 1844 |
բարձրություն | 91 սանտիմետր |
լայնություն | 121,8 սանտիմետր |
ուղղություն | ռոմանտիզմ[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[2] և Միացյալ Թագավորություն[3] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ[2] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/turner/2/205turne.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Անձրև, գոլորշի և արագություն (անգլ.՝ Rain, Steam and Speed — The Great Western Railway), անգլիացի նկարիչ Ուիլյամ Թըրների նկարը, որը առաջին անգամ ցուցադրվել է Թագավորական ակադեմիայի ցուցահանդեսին 1844 թվականին։

Կտավի վրա նկարիչը պատկերել է սլացող շոգեքարշ, որի միակ լավ տեսանելի մասը շոգեքարշի փողն է։ Մնացած ամեն ինչը լուծվում և անհետանում է ոսկեգույն միրաժում։ Նկարում կարելի է նշմարել կամրջի հենարանները և նավը երկու ուղևորներով։ Տյորները նկարը նկարել է Մեծ արևմտյան երկաթուղով շրջագայութունից հետո, որը կապում է Անգլիայի հարավ- արևմուտքը, Արևմտյան տարածքները և Հարավային Ուէլսը Լոնդոնի հետ։ Ենթադրվում է, որ նկարում պատկերված է Մեյդենխեդ երկաթուղին։ Դիտողին ներկայացվում է դեպի Լոնդոն տանող արևելյան կողմը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gerald E. Finley. Angel in the Sun։ Turner's vision of history. — McGill-Queen's Press, 1999. — ISBN 0773517472.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]