Անկոչները (ֆիլմ, 2009)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անկոչները
անգլ.՝ The Uninvited
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], դրամա և միստիկ ֆիլմ
Թեմագերբնական
ՀիմքA Tale of Two Sisters?
Թվականմայիսի 28, 2009[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորCharles Guard? և Thomas Guard?
ՊրոդյուսերՈւոլթեր Ֆ. Փարքս, Լորի Մաքդոնալդ և Ռոյ Լի
Սցենարի հեղինակDoug Miro?
ԴերակատարներԷմիլի Բրաունինգ[1][2][5][…], Էլիզաբեթ Բենքս[1][2][6][…], Արիելա Կեբբել[1][2][6][…], Դևիդ Սթրեթհեյրն[6][7], Ջես Մոս[7], Դոն Ս. Դևիս[7], Հեթեր Դորքսեն[7] և Քևին ՄակՆալթի[7]
ՕպերատորԴեն Լենդին
ԵրաժշտությունՔրիստոֆեր Յանգ
ՄոնտաժՋիմ Փեյջ
Պատմվածքի վայրՄեն
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունDreamWorks, The Montecito Picture Company? և Goldcrest Films
Տևողություն87 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Անկոչները» (անգլ.՝ Uninvitedհարավկորեական «Երկու քույրերի մասին պատմություն» սարսափ ֆիլմի ռիմեյքը, նկարահանված 2009 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահաս Աննա Այվերսը 10 ամիս հոգեբուժարանում է անցկացնում ինքնասպանության անհաջող փորձի պատճառով, այն բանից հետո, երբ նրա անբուժելի հիվանդ մայրը՝ Լիլիանը, մահացել էր հելլինգում բռնկված հրդեհի պատճառով: Թեև Աննան ոչինչ չի հիշում այդ մասին, նա անընդհատ տանջվում է գիշերային մղձավանջներից և հալյուցինացիաներից, որոնք երկու տղաների և կարմրահեր աղջկա մասին էին։ Աննային բուժող բժիշկը անհանգստացած է, որ այդ պատկերները հայտնվել են Աննայի մոտ հոգեբուժարանում հայտնվելուց առաջ։ Սակայն նա եզրակացնում է, որ աղջիկը կարող է տուն վերադառնալ։ Երբ Աննան հավաքում է իր իրերը, նրան վախեցնում է հարևան պալատի հիվանդը։ Աննային դիմավորում է հայրը՝ Սթիվենը, որը նրան տուն է բերում։ Այնտեղ նա ծանոթանում է Սթիվենի նոր ընկերուհու՝ Ռեյչել Սամերսիի հետ, որը նախկինում Լիլիայի հիվանդապահն էր։ Բացի այդ, աղջիկը հանդիպում է քրոջը՝ Ալեքսին, որը լիովին դժգոհ է, որ Ռեյչելը աչք է դրել իր հոր վրա (նա ասում է, որ Սթիվենը հրապուրված էր նրանով դեռ այն ժամանակ, երբ Լիլիան կենդանի էր) և իր ընկերոջ՝ Մեթի հետ: Երեկոյան Աննան ասում է Ալեքսին, որ հնարավոր է, Ռեյչելը սպանել է իրենց մորը՝ հոր հետ ամուսնանալու նպատակով, նա կասկածում է, որ իր գիշերային մղձավանջները ուղերձներ են Լիլիայից։

Ռեյչելի հետ զբոսնելիս Աննան հանդիպում է Մեթին, որը ասում է, որ տեսել է այդ գիշերվա իրադարձությունները, երբ տեղի է ունեցել հրդեհը: Նա կարող է հանդիպել Աննայի հետ 11 ժամվա ընթացքում՝ ծովի մոտ գտնվող ժայռի վրա: Աննան և Ալեքսը գալիս են նշանակված ժամին, բայց Մեթը այնտեղ չի լինում։ Տանը Աննան Ալեքսին խնդրում է քնել այդ գիշեր իր սենյակում։ Գիշերը Աննայի մոտ պատուհանից անցնում է Մեթը, ով ասում է, որ «ընկել է և հարվածել է մեջքին», իսկ երբ Աննան գրկում է նրան, հանկարծ հայտնաբերում է, որ նրա ողնաշարը կոտրվել է: Սարսափած աղջիկը դուրս է գալիս սենյակից, բայց վերադառնալիս չի գտնում որեևէ մեկին: Հաջորդ օրը Մեթի դիակը՝ կոտրված ողնաշարով դուրս են բերում ջրից։ Մեթի հուղարկավորության ժամանակ Աննան տեսնում է իրեն մոտ գտնվող մղձավանջի կարմրահեր աղջկան և գնում է նրա մոտ, բայց աղջիկը փախչում է: Աննան վազում է և սայթաքում է երեք երախաների գերեզմանոցի վրա։

Ալեքսը և Աննան որոշում են ավելին իմանալ Ռեյչելի մասին և զանգահարում են գործակալություն, որտեղ նա աշխատել է, բայց նրանց պատասխանում են, որ ոչ մի Ռեյչել Սամերս ցուցակում չկա։ Աննային շարունակում են հետապնդել մղձավանջներ և հալյուցիանացիաներ կապված կարմրահեր երեխաների հետ։ Համացանցում նա գտնում է նրանց մասին մի հոդված, որից պարզվում է, որ երեխաները սպանվել են իրենց դայակ՝ Միլդրեդ Քեմփինի կողմից, որը սիրահարված էր նրանց հորը։ Աննան և Ալեքսը կասկածում են, որ Ռեյչելը Միլդրեդն է։ Նրանք փորձում են զգուշացնել Սթիվենին, բայց նա անտեսում է և մեկնում է աշխատանքի։ Այնուհետև նրանք որոշում են ապացույցներ հավաքել Ռեյչելի դեմ ոստիկանության համար։ Ռեյչելը փորձում է քնեցնել Աննային, բայց աղջիկը հարվածում է նրա գլխին և փախչում է։ Ձեղնահարկում Աննան գտնում է Ալեքսին գրեթե անգիտակից վիճակում։ Նա ասում է, որ Ռեյչելը ներարկել է իրեն։ Աննան թողնում է քրոջը և դիմում է տեղի ոստիկանական բաժանմունք, սակայն ոստիկանները նրան չեն հավատում և կանչում են Ռեյչելին, որը հանգստացնում է Աննային տանում է տուն։

Ռեյչելը տանը փորձում է Աննային անկողնում պառկեցնել և ինչ-որ պահի վերջինս դռան անցքի մեջ տեսնում է Ալեքսին՝ դանակով, որից հետո կորցնում է գիտակցությունը։ Երբ նա արթնանում է, հայտնաբերում է, որ Ալեքսը սպանել է Ռեյչելին և նրա մարմինը պահել է աղբամանի մեջ։ Քույրերը գրկախառնվում են, բայց այդ ժամանակ տուն է վերադառնում վախեցած Սթիվենը։ Աննան հայտնում է հորը, որ Ռեյչելը փորձել է սպանել նրանց, բայց Ալեքսը փրկել է նրանց՝ սպանելով Ռեյչելին, ինչին Սթիվենն անսպասելիորեն պատասխանում է, որ Ալեքսը չէր կարող դա անել, նա Լիլիանի հետ զոհվել էր հրդեհի ժամանակ: Դրանից հետո Աննան տեսնում է, որ քրոջ ձեռքի փոխարեն սեղմում է արյունոտ դանակը, որով սպանել է Ռեյչելին։

Դրանից հետո Աննայի գլխում խառնվում են այդ ճակատագրական գիշերվա բոլոր հիշողությունները։ Պարզվում է, որ նա գաղտնի տեսել է, թե ինչպես է Սթիվենը սեքսով զբաղվում Ռեյչելի հետ և որոշել է նրանց հետ միասին այրել տունը, ինչի համար կատաղությամբ մոր մոտ է ուղևորվել, որտեղ բենզինի ցիստեռ է եղել: Սակայն հեռանալով՝ նա մինչև վերջ չէր փակել ծորակը և մեծ արտահոսք էր գոյացել, որը պատահականորեն ընկած մոմի պատճառով (այն ընկել էր ոչինչ չգիտակցող Ալեքսի ձեռքից) պայթյուն էր առաջացրել, դրա հետևանքով էլ զոհվել էին Լիլիանն ու Ալեքսը։

Պարզվում է, որ այն պահից, երբ Աննային հոգեբուժարանից դուրս են թողել, Ալեքսը զուտ նրա հալյուցինացիան էր, Աննան սպանել է Մեթին՝ նրան ժայռից հրելով, իսկ Ռեյչելը իրականում շատ ավելի բարի էր, քան Աննայի երևակայությունը:

Երբ առավոտյան ոստիկանները տանում են Աննային, սպաերից մեկը Սթիվենին հարցնում է Ռեյչելի անվան գաղտնիքի մասին և նա խոստովանում է, որ ստիպված էր փոխել այն, քանի որ աղջկան հետապնդում էր իր նախկին ընկերը, բայց, Աննայի խոսքով, իր իսկական անունը Միլդրեդ Քեմփ չէր: Աննան վերադառնում է իր նախկին պալատ, որտեղ նրան ողջունում է հարևան պալատի այն հիվանդը, որը վախեցրել էր նրան ֆիլմի սկզբում: Պալատի ցուցանակից պարզվում է, որ նա Միլդրեդ Քեմփն է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էմիլի Բրաունինգ Աննա Այվերս Աննա Այվերս
Արիելա Կեբբել Ալեքս Այվերս Ալեքս Այվերս
Էլիզաբեթ Բենքս Ռեյչել Սամերս (հոր ընկերուհին) Ռեյչել Սամերս (հոր ընկերուհին)
Դեյվիդ Սթրեթեյրն Սթիվեն Այրես (հայրը) Սթիվեն Այրես (հայրը)
Մայա Մասար Լիլիան Այրես (մայրը) Լիլիան Այրես (մայրը)
Քեվին Էմերի Շերիֆ Էմերի Շերիֆ Էմերի
Ջեսի Մոս Մեթ Մեթ
Լեքս Բուրնհեմ Այրիս Ռայթ Այրիս Ռայթ
Դենի Բրիստոլ Սամվել Ռայթ Սամվել Ռայթ
Մեթյու Բրիստոլ Դեյվիդ Ռայթ Դեյվիդ Ռայթ
Դոն Սինքլեր Դեվիս Գ-ն Հենսոն Գ-ն Հենսոն
Հիզեր Դորկսեն Միլդրեդ Միլդրեդ
Դին Պոլ Գիբսոն բժիշկ Բոփ բժիշկ Բոփ

DVD-ի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է DVD-ով և Blu-Ray-ով 2009 թվականի ապրիլի 28-ին, ԱՄՆ-ում այն թողարկվել է երկու տեսակի կրիչների վրա։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել։ Rotten Tomatoes-ում քննադատների 31%-ը դրական արձագանքներ է տվել 127 վերանայումների հիման վրա, ֆիլմի միջին միավորը 10-ից 4.5 է[8]։

Bloody Disgusting ֆիլմին տվել է 10-ից 6 միավոր[9], իսկ Yahoo!Movies Critical Response քննադատները ցուցադրել են միջին մասնագիտական C վարկանիշը, ըստ 11 ակնարկների[10]։ Ֆիլմը նաև ստացել է 4-ից 3 միավոր Fangoria ամսագրի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://stopklatka.pl/film/nieproszeni-goscie
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/the-uninvited
  3. http://www.imdb.com/title/tt0815245/
  4. http://www.kinokalender.com/film7010_der-fluch-der-zwei-schwestern.html
  5. http://www.filmaffinity.com/en/film134456.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=129793.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.imdb.com/title/tt0815245/fullcredits
  8. «The Uninvited (2009) Movie Reviews, Pictures - Rotten Tomatoes»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2009-02-02 
  9. «The Uninvited (A Tale of Two Sisters remake): Review»։ Bloody Disgusting։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2009-02-02 
  10. «The Uninvited (2009): Reviews»։ Yahoo! Movies։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2009-02-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]