Անկիլոստոմիդոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անկիլոստոմիդոզներ
Hookworms.JPG
Տեսակ հիվանդություն
Ենթադաս nematode infection, anthroponotic disease և neglected tropical disease
Պատճառ Վարակ և Necator americanus
Բուն պատճառ C34374[1]
Փոխանցման ձև fecal–oral route և contact transmission
Հիվանդության ախտանշաններ abdominal pain, Հիպոքրոմային անեմիա և հոգնածություն
Բժշկական մասնագիտություն tropical medicine
ՀՄԴ-9 126.9 և 126.0
ՀՄԴ-10 B76.0
MeSHID C538433
NCI Thesaurus C34374[1]
Ancylostoma Վիքիպահեստում

Անկիլոստոմիդոզներ, մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություններ, որոնց հարուցիչները կլոր որդերի դասի անկիլոստոմիդներն են։ Մարդու աղիքներում ապրում է այդ մակաբույծների 2 տեսակ՝ անկիլոստոմա և նեկատոր։ Անկիլոստոմիդոզները տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներում։ Բարեխառն կլիմայի գոտում հանդիպում են ստորգետնյա բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում աշխատողների (հանքափորներ, հորատողներ և այլն) մոտ։ Վարակի տարածման հիմնական աղբյուրը մակաբույծների ձվերով աղտոտված հողն է։

Վարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկիլոստոմիդոզներով հաճախ վարակվում է գյուղական բնակչությունը՝ չվարակազերծված արտաթորանքներով պարարտացրած դաշտերում, բանջարանոցներում, այգիներում աշխատելիս (հատկապես՝ ոտաբոբիկ)։

Մակաբույծի կյանքի ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկիլոստոմիդի ձվերը
Թրթուրը

Հասուն անկիլոստոմիդները մակաբուծում են բարակ (հիմնականում՝ 12-մատնյա) և հաստ աղիքներում։ Հիվանդի կղանքի հետ ձվերն ընկնում են շրջակա միջավայր, որտեղ բարենպաստ պայմանների դեպքում 24 ժամ հետո ձևավորվում են թրթուրներ։ Ապրելով հողում դրանք մարդու օրգանիզմ են թափանցում սովորաբար մաշկի, երբեմն՝ վարակված բանջարեղենի, մրգի կամ ջրի միջոցով, և 8-10 շաբաթից թրթուրները վերածվում են հասուն մակաբույծների։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 2-3 ամիս անց։ Առաջանում են ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, սակավարյունություն, երբեմն՝ ծանր ընթացքով, լինում են կտրուկ թուլություն, գլխապտույտ, գլխացավ, անաշխատունակություն, երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունների նվազում։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը, հիվանդի կղանքում մակաբույծ որդերի ձվերի հայտնաբերում։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կատարվում է հիվանդանոցում։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկիլոստոմիդոզներով վարակված մարդկանց (որոնք վարակի միակ աղբյուրն են) հայտնաբերում և բուժում, հողի սնուցման համար նախատեսված աղբի վարակազերծում կոմպոստացման եղանակով։ Հողի առանձին մասերում՝ (հանքահորերում, զուգարանների շուրջը) 10 օրը մեկ լցվում է կերակրի աղ (1 մ2-ին՝ 1 կգ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 "Disease ontology" թողարկում 16.04.2015 — 2015.