Հիպոքրոմային անեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոքրոմային անեմիա
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններhypochromia?
Բժշկական մասնագիտությունարյունաբանություն

Հիպոքրոմային անեմիա, հիպոքրոմային սակավարյունություն, դալկախտ, քլորոզ (հուն․՝ χλωρόςկանաչ, կանաչադեղնավուն), սակավարյունություն՝ կապված օրգանիզմում երկաթի յուրացման խանգարումների հետ։ Պատճառները լիովին պարզաբանված չեն, ենթադրվում է, որ նշանակություն ունեն մարդու կոնստիտուցիան, սնունդը և աշխատանքային պայմանները։ Վաղ կամ պատանեկան Դալկախտ հազվադեպ է, լինում է երիտասարդ աղջիկների օրգանիզմում, սեռական հասունացման շրջանում։ Ախտանշաններն են՝ ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, գիտակցության կորուստ, սրտխփոց, մաշկային ծածկույթների գունատություն, դաշտանային ցիկլի և ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումներ, ձվարանի և արգանդի թերզարգացում։ Ուշացած Դալկախտ, նախորդում է կանանց դաշտանադադարին՝ 30—40 տարեկանում։ Ախտանշանները նույնն են, ավելանում են մազաթափությունը և եղունգների դյուրաբեկությունը։

Բուժումը․ երկաթ պարունակող և հորմոնային պատրաստուկներ, վիտամիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 264