Անթառամ հայկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթառամ հայկական
Անթառամ հայկական
Անթառամ հայկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Gnaphalieae
Ցեղ Անթառամ (Helichrysum)
Տեսակ Անթառամ հայկական (H. armenium)
Միջազգային անվանում
Helichrysum armenium

Անթառամ հայկական (լատին․՝ Helichrysum armenium), բազմամյա խոտաբույս, պատկանում է Անթառամ (Helichrysum) ցեղին, Աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքին[1]։

Տարածվածությունը և էկոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում և Իրանում։

Աճում է ալպյան և մերձալպյան չորային ժայռային վայրերում։

Բույսի նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատը հաստ է, 10-12 մմ.հաստությամբ, փայտացած, բաժանվում է խորը գնացող խիտ ճյուղավորումների։ Ծաղկող ցողունները ուղղաձիգ են, պարզ, 25-30 սմ. բարձրությամբ, հիմքում փայտանում են, ծաղկաբույլի տակ խիտ մոխրաթավշյա խավավորմամբ, որն էլ ներքև իջնելով նոսրանում է։

Վեգետատիվ ընձյուղների տերևները-գծավոր թիանման տերևաթիթեղով են, ձգված դեպի կոթունը։ Գեներատիվ ընձյուղների տերևները սովորաբար ավելի կարճ են, գծային կամ նշտարաձև-գծային, ընձյուղի վրա վեր բարձրանալով նոսրանում են, տերևաթիթեղները կենտրոնական ջղով կորացած են ։

Ծաղկաբույլերը կազմված են 20-30 մանր ծաղիկներից,որոնք հավաքված են գլխիկ տեսակի գնդաձև ծաղկաբույլում՝ 7մմ. երկարությամբ, 6-9մմ. լայնությամբ տարածք զբաղեցնելով։ Բաժակաթերթերը 40-50 հատ են, դասավորված 6-7 շարքերով, մոխրագույն, կանաչավուն, դեղնավուն երանգներով, պսակաթերթերը՝ դեղին։

Կարգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթառամ հայկականը պատկանում է Անթառամ (Hel ichrysum) ցեղին, Աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքին, Աստղածաղկավորների (Asterales) կարգին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Об условности указания класса двудольных в качестве вышестоящего таксона для описываемой в данной статье группы растений см. раздел «Системы APG» статьи «Двудольные».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ФлораСССР|автор=Кирпичников М. Э.|часть=Род 1493. Цмин, Бессмертник — Helichrysum Mill.|том=25|стр=422—423
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ հայկական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթառամ հայկական» հոդվածին։