Անդրուս Կիվիրյահկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրուս Կիվիրյահկ
Andrus Kivirähk
Ծնվել էօգոստոսի 17, 1970(1970-08-17)[1][2][1][…] (53 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, գրող, սցենարիստ, մանկագիր, դրամատուրգ և երգիծաբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Էստոնիա
ԿրթությունTallinn Secondary School No. 32? (1988) և Տարտուի համալսարան (1993)
Ուշագրավ աշխատանքներ«Հնոցապանը, կամ նոյեմբեր» (էստ.՝ «Rehepapp, ehk, November») (2000)
Պարգևներ
ԱմուսինIlona Martson?
 Andrus Kivirähk Վիքիպահեստում

Անդրուս Կիվիրյահկ (էստ.՝ Andrus Kivirähk, ծնվ.՝ 17 օգոստոսի, 1970, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի հանրահայտ գրող, դրամատուրգ։ Գրում է հիմնականում հումորային ժանրի ստեղծագործություններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրուս Կիվիրյահկը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 17-ին Տալլինում։

Առաջին պատմվածքը գրել է 15 տարեկան հասակում։ Ավարտել է Տարտուի համալսարանը՝ ստանալով լրագրողի մասնագիտություն։ Աշխատում է Eesti Päevaleht թերթում, որում ամեն օր հրատարակում է հոդված-կարծիքներ կամ հումորային տեքստեր։

Էստոնիայի Գրողների միության անդամ է 1996 թվականից։

Անդրուս Կիվիրյահկի եղբայրն է Էստոնիայում հայտնի սոցիոլոգ Յուհան Կիվիրյահկը։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիվիրյահկի գրական գործունեությունն առանձնանում է ուղղությունների ու ոճերի բազմազանությամբ։ Նա հաջողության է հասել ինչպես մանակական գրականության բնագավառում, այնպես էլ դրամատուրգիայի ժանրում։ Կիվիրյահկը հրատարակել է երեք վեպ։ Դրանցից մեկը՝ «Հնոցապանը, կամ նոյեմբեր» (էստ.՝ Rehepapp ehk november) 2008 թվականի դրությամբ վաճառվել է ավելի քան 32000 օրինակով, ինչի շնորհիվ Կիվիրյահկը դարձել է 2000-ական թվականների էստոնացի ամենահանրահայտ գրողը։ Սակայն հարցազրույցներից մեկում Կիվիրյահկը հայտարարել է, թե «հնարավոր է, որ նա այլևս ոչ մի վեպ չգրի»[3]։

Անդրուս Կիվիրյահկի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆիններեն, լատիշերեն և նորվեգերեն։ Նրա մանկական պատմվածքներից մի քանիսի հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմեր։ Կիվիրյահկի պիեսները բեմադրվում են Էստոնիայի դրամատիկական թատրոնում։

Ընտրյալ ստեղծագործություններ՝

  1. «Հնոցապանը, կամ նոյեմբեր» (էստ.՝ «Rehepapp, ehk, November») (2000)
  2. «Լիմպան ու ծովահենները» (էստ.՝ «Limpa ja mereröövlid») (2004)
  3. «Մարդը, որ գիտեր հմայական խոսքեր» (էստ.՝ «Mees, kes teadis ussisõnu») (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NooSFere (ֆր.) — 1999.
  2. Internet Speculative Fiction Database — 1995.
  3. www.ohtuleht.ee —Հարցազրույցը Ыхтулехт թերթին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Augustivalgus 3/7. Andrus Kivirähk Արխիվացված 2011-09-12 Wayback Machine — Ուրմաս Օտյոյին տված հարցազրույցը
  • Heinapuu, Ott; Katre Kikas (2004). «Folk Belief or Anecdote? On the Genre Logic of Rehepapp by Andrus Kivirähk in the Context of Folklore Genres» (PDF). Folklore (Tartu). Institute of Estonian Language, Estonian Folklore Archives. 26: 101–112. ISSN 1406-0957. Վերցված է 2008 թ․ մայիսի 16-ին.
  • Estonian Literature Information Centre Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրուս Կիվիրյահկ» հոդվածին։