Անդրեյ Բալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բալ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 16, 1958(1958-02-16)[1][2] կամ հունվարի 16, 1958(1958-01-16)
Ծննդավայր Rozdil, Նիկոլաևի շրջան, Drohobych Oblast, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ օգոստոսի 9, 2014(2014-08-09)[3] (56 տարեկան)
Մահվան վայր Կիև, Ուկրաինա
Դիրք կիսապաշտպան

Անդրեյ Միխայլովիչ Բալ (ուկրաիներեն՝ Андрій Михайлович Баль (փետրվարի 16, 1958(1958-02-16)[1][2] կամ հունվարի 16, 1958(1958-01-16), Rozdil, Նիկոլաևի շրջան, Drohobych Oblast, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2014(2014-08-09)[3], Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան, կիսապաշտպան, մարզիչ. կարիերայի մեծ մասն անցկացրել է Կիևի «Դինամո» ակումբում։ 2012 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 17-ը կատարել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի դերը։ Վերջին պաշտոնը եղել է Կիևի «Դինամոյի» մարզական տնօրենի օգնական։ ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1977), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1986)։

Մահացել է վետերանների խաղից առաջ պարապմունքների ժամանակ Կիևի Բաննիկովի անվան մարզադաշտում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքից կորցրել է հորը, դաստիարակություն է ստացել մոր և խորթ հոր մոտ։

Առաջին պարապմունքներն անցկացրել է հայրենի գյուղից 8 կմ հեռու գտնվող մանկապատանեկան մարզական ակումբում, առաջին մարզիչը եղել է Օլես Միխայլովիչը։ 1970 թվականին փորձել է ընդունվել գիշերօթիկ մարզական դպրոց, սակայն նրան այնտեղ չեն ընդունել։ Հաջորդ տարի Ուկրաինայում բացվել է միանգամից 3 գիշերօթիկ մարզական դպրոցներ, Լվովում, Խարկովում, Վորոշիլովգրադում։ Անդրեյը կրտսեր եղբոր՝ Օրեստի հետ ընտրել են իրենց բնակավայրից ամենամոտը՝ Լվովի մարզադպրոցը։ Նրանց ընդունել են առանց քննության։ Եղբայրների մարզիչը եղել է Ֆյոդր Բուշանսկին։ Շուտով Անդրեյին նկատում են «Լվովի Կարպատների» և ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի ներկայացուցիչները։ 1975-1977 թվականներին հանդես է եկել «Լվովի Կարպատների» երիտասարդական կազմում (սկզբից ուրիշ ազգանունով)[5]։ 1977 թվականից Անդրեյն ընդգրկվել է նույն ակումբի հիմնական կազմում։ Դրան զուգահեռ նա ԽՍՀՄ-ի երիտասարդական հավաքականի կազմում հանդես է եկել 1977 թվականի աշխարհի առաջնությանը։ Այդ ընթացքում Անդրեյին իր մոտ է հրավիրել Վալերի Լոբանովսկի, որն այդ ժամանակ «Կիևի Դինամոյի» մարզիչն էր, սակայն Բալը որոշեց ևս մի երկու մրցաշրջան անցկացնի «Լվովի Կարպատներում», որպեսզի ավելի մեծ փորձ ձեռք բերի։ «Լվովի Կարպատների» կազմում երկու մրցաշրջան անցկացրեց առաջին խմբում, ինչից հետո թիմը 1980 թվականին ձեռք բերեց բարձրագույն խմբի ուղեգիր։ Ներքին տարաձայնությունների պատճառով 1980 թվականի մրցաշրջանն անհաջող էր թիմի համար, ինչից հետո Բալն ընդգրկվեց «Կիևի Դինամոյի» կազմում։

«Կիևի Դինամո» տեղափոխվելու մի պատճառ էլ կար ևս․ Բալը պետք է ծառայեր բանակում, ԲԿՄԱ-ի կազմում չէր ուզում խաղար, իսկ Կիևում նրան խոստացան «հարմար ծառայություն»։ 1981- 1990 թվականներին հանդես գալով «Կիևի Դինամոյի» կազմում, Բալի ակումբը 4 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 4 անգամ՝ գավաթակիր։

Զգալով, որ արդեն դժվար է խաղալ երիտասարդ ֆուտբոլիստներ հետ, Բալը 1990 թվականին մեկնում է Իսրայել և պայմանագիր կնքում Թել Ավիվի «Մակկաբի» ակումբի հետ։ Նոր ակումբում Բալը խաղացել է մեկ մրցաշրջան, խփել 4 գնդակ։ Նրա արդյունավետ խաղը պայմանավորված էր նրանով, որ նա «Կիևի Դինամոյի» կազմում ձեռք է բերել մեծ փորձ․ նա հաճախ էր մասնակցում հարձակումներին և անմիջապես վերադառնում ամենավերջին պաշտպանի տեղը։ Մրցաշրջանի ավարտին «Մակկաբիի» մարզիչը հայտարարեց, որ նման ֆուտբոլիստ թիմին էլ պետք չէ, և նա տեղափոխվեց Թել Ավիվի «Բնեյ Իեգուդա» ակումբ, որտեղ որպես հենակետային պաշտպան մնաց երկու մրցաշրջան։

Կարիերան հավաքականում

1977 թվականին դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող․ եղել է թիմի ավագը, եզրափակչում հետխաղյա տասնմեկ մետրանոցների ժամանակ չի կարողացել գրավի մեքսիկացիների դարպասը, թիմին փրկել է դարպասապահ Յուրի Սիվուխան՝ ետ մղելով երկու 11 մետրանոց, արդյունքում գրանցելով 9:8 հաղթական հաշիվ[6]։

1980 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ ԽՍՀՄ-ի հավաքականի պաշտպանական գծի հիմնական ֆուտբոլիստները եղել են «Լվովի Կարպատներից»․ Բալը, Սուսլոպարովգ, Դումանսկին։ Եզրափակչում ԽՍՀՄ հավաքականը 1-0 հաշվով առավելության է հասել ԳԴՀ-ի հավաքականի նկատմամբ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում անց է կացրել 20 հանդիպում, մասնակցել է 1982 և 1986 թվականների աշխարհի առաջնությանը, խփել մեկ գնդակ՝ 1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, Բրազիլիայի հավաքականի դարպասին[7]։

1990 թվականին ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Կանոնակարգի համաձայն առաջնությանը կարող էին մասնակցել 23 տարեկանից բարձր երկու ֆուտբոլիստ։ Հենց այդ սկզբունքով թիմի մարզիչ Վլադիմիր Ռոդիոնովի հրավերով 26 ամյա Սերգեյ Շմատովալենկոն և 32 ամյա Անդրեյ Բալը ընդգրկվեցին առաջնությանը[8]։ Բալը խաղացել է 8 խաղ, եղել է կենտրոնական պաշտպան, վերջին՝ եզրափակիչ խաղին չի մասնակցել[9]։

Մարզչական կարիերա

Մարզչական կարիերա սկսել Հայֆայի «Մակկաբի» թիմից։ Նախ եղել է գլխավոր մարզչի օգնական, այնուհետև նշանակվել է բոլոր մանկապատանեկան թիմերի համակարգող։ Նրա ղեկավարության տակ եղել են 12 ակումբներ։ Բացի այդ, նա եղել է մինչև 18 տարեկանների ակումբի գլխավոր մարզիչը[10]։

1998 թվականին Գերցլիյայի «Մակկաբիի» առաջարկով նշանակվել է նույն թիմի գլխավոր մարզիչ։ Բալի նորամուտն ակումբ պսակվեց հաջողությամբ՝ 13 միավոր 5 խաղում, սակայն այդ հաջողությունները կարճ տևեց և Բալը հեռացվեց մարզչի պաշտոնից[11]։ 1999 թվականի երկրորդ մրցաշարջանում աշխատանքի է անցել Իսրայելի Ռամատ-Գան քաղաքի առաջին խմբում հանդես եկող «Ակոախ» ակումբում։

1999 թվականի վերջից տեղափոխվել է Կաունասի «Կաունաս» ակումբ։

2000 թվականին տեղափոխվել է Ուկրաինա և աշխատանքի անցել Կիևի «Դինամոյում»՝ որպես մարզիչ-սելեկցիոներ։

2001 թվականին եղել է «Վորսկլա» ակումբի գլխավոր մարզիչը[12]։ Թիմը իր ղեկավարության ժամանակ վատ արդյունքներ է ցույց տվել՝ 6 խաղից հավաքելով 1 միավոր։ Ըստ թիմի դաստիարակ մարզչի՝ անհաջողություններ պատճառը Բալի երկար բացակայություններն են թիմից և առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները։

Բացի այդ կային ֆուտբոլիստների չվճարման հետ կապված խնդիրներ, ինչի պատճառով նրանք հրաժարվում էին խաղադաշտ դուրս գալ։ Բալը թողել է ակումբը 2003 թվականին։

Որոշ ժամանակ անց Բալը աշխատանքի անցավ Ուկրաինայի հավաքականում, որպես գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինի օգնական։

2009-2010 թվականներին Բալը եղել է Օդեսայի «Չեռնոմորեցի» գլխավոր մարզիչը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան
  • «Ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշան
  • «Ծառայությունների համար» երրորդ աստիճանի շքանշան[13][14][15]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը՝ Եկատերինա Իվանովնան, մահացել է 2012 թվականին, կինը՝ Սվետլաննան աշխատել է բալետի պարուհի։ Ունի մեկ որդի՝ Դանիլլը։ Բալը տիրապետել էր ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, եբրայերեն լեզուներին[6]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Բալը մահացել է Բաննիկովի անվան մարզադաշտում, 2014 թվականի օգոստոսի 9-ին, 56 տարեկան հասակում։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Կիևի Վալերի Լոբանովսկու անվան «Դինամո» մարզադաշտում։ Հուղարկավորվել է Կիևի Բայկովո գերեզմանատան[16] ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.rusteam.permian.ru/players/bal.html
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 https://www.national-football-teams.com/player/19485.html
  4. ЛЕГЕНДАРНЫЙ БАЛЬ УМЕР НА ФУТБОЛЬНОМ ПОЛЕ Больше читайте здесь: https://prosport-ru.tsn.ua/sport/legendarnyy-bal-umer-na-futbolnom-pole-380765.html
  5. Андрей Баль: «Лобановский работал с исключительно даровитыми футболистами»
  6. 6,0 6,1 Андрей Баль: Пора учить литовский
  7. v-n- zb (2014 թ․ օգոստոսի 10), Անդրեյ Բալի գոլը Բրազիլիայի հավաքականի դարպասին(1982), Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Андрей БАЛЬ: «Эта «молодежка» действительно способна добиваться высоких результатов»». dynamo.kiev.ua. 2011 թ․ հունիսի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  10. Баль тренирует израильскую молодежь
  11. Уволен украинский тренер Андрей Баль
  12. 17 мгновений горячего межсезонья
  13. «Указ Президента Украины N 697/2006». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «Указ Президента Украины № 1094/2011 от 1 декабря 2011 г.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  15. Указ Президента України № 210/2016 від 13 травня 2016 року "Про відзначення державними нагородами України ветеранів команди товариства «Футбольний клуб „Динамо“ Київ»"
  16. «Футбольный мир попрощался с Андреем Балем». uafootball.segodnya.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բալ» հոդվածին։