Անդրեա դել Պոցցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեա դել Պոցցո
իտալ.՝ Andrea Pozzo
Andrea Pozzo, autoportrait.jpg
Ծնվել էնոյեմբերի 30, 1642(1642-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրՏրենտո, Bishopric of Trent, Հաբսբուրգի միապետություն[4]
Վախճանվել էօգոստոսի 31, 1709(1709-08-31)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]
ՔաղաքացիությունBanner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svg Սրբազան Հռոմեական կայսրություն
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, կրոնավոր և նկարիչ
Թեմաներperspective?
Andrea Pozzo Վիքիպահեստում

Անդրեա դել Պոցցո (իտալ.՝ Andrea Pozzo [anˈdrɛa ˈpottso], լատինականացված տարբերակ՝ Andreas Puteus; նոյեմբերի 30, 1642(1642-11-30)[1][2][3][…], Տրենտո, Bishopric of Trent, Հաբսբուրգի միապետություն[4] - օգոստոսի 31, 1709(1709-08-31)[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4])՝ 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ, ճարտարապետ, բեմանկարիչ և արվեստի տեսաբան, ով հանդիսացել է Բարոկկո ոճի ներկայացուցիչ։

Պոցցոն մասնագիտացել է "quadratura" և "Di sotto in su" մեթոդներով, այսինքն այնպիսի համակարգով, որտեղ կիզակետային գծերը սկսվում են անկյունից և հանդիպում են միմյանց տվյալ պատառիկի կենտրոնում (անհետացող կետ)։ Այս համակարգը նկարներին տվեց եռաչափ տեսք։ Պոցցոն «ընդհանուր արվեստ»-ի ջատագովն էր։ Նրա գործերի մեծամասնությունը կաթոլիկ և ճիզվիտական թեմաներով են։ Սակայն Նա նաև պարտական է թատրոնին, քանի որ իր կրոնական գործերի հերոսներից շատերը պատկերված են դերասանների դիրքերում, ընդդեմ ավանդական բեմական սարքերի, ինչպես օրինակ՝ վարագույրը, նախակամարը։ Պոցցոն իր ստեղծագործ գաղափարները ժողովել է իր " Prespectiva Pictorum et Architectorum" (ենթադրաբար՝ «Նկարչության և ճարտարապետության հեռանկարներ» ) տրակտատում (որևէ առանձին խնդրի քննությունը՝ հետազոտությունը ներկայացնող գիտական շարադրանք)։

Անդրեա դել Պոցցոն դեռևս խորն ուսումնասիրված չէ, սակայն մեկ բան ակնհայտ է. Նրա նորարարությունները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակակից դիզայնի վրա։

Նկարչի մանկությունը և վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոցցոն ծնվել է 1642 թվականի նոյեմբերի 30-ին՝ Իտալիայի Տրենտո քաղաքում։
  • Պոցցոն տեղի ճիզվիտական ավագ դպրոցում ստացել է հումանիտար կրթություն։
  • Շատ վաղ տարիքից Նա ցույց է տվել իր գեղարվեստական հակումները, որը տեսնելով՝ Նրա հայրը ուղարկեց Նրան գեղարվեստական վերապատրաստումների։
  • Ըստ որոշ գրառումների, Պոցցոն իր նախնական նկարչական կրթությունը ստացել է իտալացի մաներիստական նկարիչ Պալմա Ջոկո կրտսերից։
  • 1662 թ. Պոցցոն անհայտ նկարչի կողմից ստանում է գեղարվեստական կրթություն իտալացի նկարիչ Անդրեա Սակկի արտադրամասում։ Վերջինս էլ սովորեցրել է Նրան ռոմանական բարոկկո ոճի մեթոդները։
  • 1665 թ. դեկտեմբերի 25-ին Պոցցոն միացավ ճիզվիտների միաբանությանը՝ որպես աշխարհիկ եղբայր։
  • Պոցցոն իր վերապատրաստումները շարունակում է Ջենովայում և Վենետիկում, որտեղ էլ ոգեշնչվում է Լոմբարդի դպրոցի հարուստ գրաֆիկական լուսաստվերային համադրություններով։

Եկեղեցու նախշազարդման աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1675 թ. Պոցցոն մշակեց Թուրինի Սուրբ Նահատակաց և Մոնդովի քաղաքի Սան Ֆրանցիսկո Սավերիո եկեղեցիների որմնանկարները։
  • 1676 թ. Նա մշակեց իր առաջին մեծ որմնանկարը՝ Մոնդովիի Սան Ֆրենցիս Խավիեր եկեղեցում։ Նա աշխատել է trompe-l'oeil մեթոդով, որը ներառում է կեղծ ոսկեջրում, բրոնզագույն արձաններ, մարմարե սյուներ և գմբեթ՝ հարթ առաստաղի վրա։
  • 1678 թ. Թուրինի Սուրբ Մարտիրի ճիզվիտական եկեղեցու առաստաղի վրա Պոցցոն որմնանկարներ արեց։ Սակայն դրանց ավերիչ պայմանների պատճառով՝ հետագայում սրանք փոխարինվեցին նոր նկարներով։
  • 1681 թ. ճիզվիտական գերադաս գեներալ Պադրե Օլիվիան Պոցցոյին կանչես Հռոմ։
  • Անդրեա դել Պոցցոն մեծ համբավ ձեռք բերեց ռոմանական որմնանկարների համար, որոնք պատկերում էին Սուրբ Իգնասիոյի կյանքը «Սուրբ Իգնասիոյի միջանցքը» ("Camere di Sant'Ignazio") որմնանկարում։ Սա Սրբի սենյակները կապում է Սուրբ Ջեսու եկեղեցու հետ։
  • 1685-1694 թթ. միջև Պոցցոն ստեղծեց իր գլուխգործոցը՝ Սուրբ Իգնասիո եկեղեցու «Հռոմի ճիզվիտները» որմնանկարները։
  • 1681 թ. Պոցցոն կտավի վրա յուղաներկով նկարեց ինքնադիմանկար՝ Տոսկանայի Մեծ Դուքս Կոզիմո III Մեդիչիի խնդրանքով։ Դիմանկարը ներառվել է հերցոգական հավաքածուի մեջ և այժմ պահվում է Ֆլորենցիայում։
  • 1701-1702 թթ. միջև Նա Սան Բերնարդոյի և Ջեսուի եկեղեցիներում մշակեց իր հաջորդ որմնանկարները։
  • Անդրեա Պոցցոն Վիեննա է տեղափոխվում 1702թ՝ Լեոպոլդ I խնդրանքով, որտեղ Նա աշխատեց արքունիքի և այլ կրոնական եկեղեցիների համար։
  • 1707 թ. Պոցցոն արքայազն Յոհան Ադամ ֆոն Լիխտենշտեյնի համար Վիեննայի Հերկուլես սրահի առաստաղին նկարեց որմնանկար։ Այս ճարտարապետական կտավը մեծապես գնահատվեց և սիրվեց իր ժամանակակիցների կողմից։ Սա Վիեննայից պահպանված Պոցցոյի ամենակարևոր աշխատանքն է։

Հիմնական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոցցոյի գլուխգործոցն է համարվում Հռոմի Սուրբ Իգնասիո եկեղեցու առաստաղի «Ճիզվիտների միսիոներական աշխատանքի այլաբանություն» որմնանկարը։ ("Allegory of the Missionary Work of the Jesuits" 1685-94 թթ.): Որմնանկարը ներկայացնում է ճիզվիտ աղանդավորների միսիոներական գործունեությունը և նրանց Ռոմանական կաթոլիկության ընդարձակման նպատակները։ Սա ռոմանական բարձր բարոկկո արվեստի խորհրդանիշն էր՝ համակցված ճարտարապետությամբ և նկարչությամբ։
  • Նրա երկրորդ գլուխգործոցը Լիխտենշտայն պալատի պարտեզում գտնվող Հերկուլես սրահի առաստաղի «Օլիմպուսից Հերկուլեսի ընդունումը» ("Admittance of Hercules to Olympus): Այս որմնանկարը հիանալի կերպով պատկերում է օլիմպիական աստվածներին, ովքեր, թվում է, թե ճախրում են երկնքով։

Անձնական կյանքը և ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոցցոն մահացավ 1709 թ. Վիեննայում՝ 67 տարեկան հասակում, նախքան վերադառնալը Իտալիա, որտեղ պետք է նոր եկեղեցի նախագծեր։
  • Նա հանդիսավոր կերպով թաղվեց Վիեննայի ճիզվիտական այն եկեղեցիներից մեկում, որը Նա էր նախագծել։
  • Նրա եղբայր Ջուզեպպե Պոցցոն միաբան էր և նկարիչ։ Նա հայտնի է Սկալցի եկեղեցու խորանի նախագծմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://explore.rkd.nl/explore/artists/64616Netherlands Institute for Art History.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Andrea Pozzo
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Italian Baroque Painting (1962)London: Phaidon Press, 1962. — P. 75.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]