Անդրանիկ Օզանյանի հուշարձան (Երևան, Կենտրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Օզանյանի հուշարձան

Անդրանիկ Օզանյանի հուշարձանը Երևանի Կենտրոն համայնքում
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի դիմաց
Բարձրություն 9,5 մ
Քանդակագործ(ներ) Արա Շիրազ
Ճարտարապետ(ներ) Ասլան Մխիթարյան
Հիմնադրում 2001
Նյութ բրոնզ, բազալտ
Շինարարության ավարտ 2002, դեկտեմբերի 25
Ներկա վիճակ կանգուն


Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում տեղադրվել է Զորավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին հուշաքար։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները[1]։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիում, Արտենիում և Անգեղակոթում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արա Շիրազի Անդրանիկը(չաշխատող հղում)