Անդրանիկ Մելքումյան
Անդրանիկ Մելքումյան | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Ծննդավայր | Տեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ |
Մահացել է | 1983 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Անդրանիկ Արշակի Մելքումյան (1918, Տեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ - 1983), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1942):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկ Մելքումյանը ծնվել է 1918 թվականին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ 1937 թվականին գերազանց գնահատականներով ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը և աշխատանքի անցել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում, դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1939 թվականին մանկավարժական աշխատանքը շարունակել է շրջանի Խնածախի միջնակարգ դպրոցում[1]։
1939 թվականի դեկտեմբերին զորակոչվել է զինվորական ծառայության։ 1941 թվականին էքստեռն կարգով հանձնել է ռազմական ուսումնարանի քննությունները, լեյտենանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Լենինգրադի հերոսական պաշտպանության մարտերին։ 1942 թվականին Անդրանիկը մարտադաշտում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մի շարք մեդալներով։ 1944 թվականի նոյեմբերին Անդրանիկը ծանր վիրավորվել է և զորացրվել[1]։
Վերադառնալով հայրենի գյուղ, երկար տարիներ աշխատել է սկզբնական կուսակցական կազմակերպության քարտուղար, ապա՝ գյուղական խորհրդի գործկոմի նախագահ[1]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկ Մելքումյանը մահացել է 1983 թվականին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի շքանշան