Անդյան Քրիստոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդյան Քրիստոս
տեսակstatue of Jesus? և ժառանգություն
քանդակագործMateo Alonso?
տարի1904
ժանրհանրային արվեստ
նյութբրոնզ
գտնվելու վայրԱրգենտինա և Չիլի
քաղաքԼոս Անդես[1] և Las Heras?[2]
 Cristo Redentor de los Andes Վիքիպահեստում


Քրիստոսին նվիրված քանդակը կանգնեցվել է 1904 թվականի մարտի 13-ին Անդերում` Բերմեխո լեռնանցքում, Արգենտինայի և Չիլիի սահմանագծին։ Քանդակի բացումը նշանավորել է երկու երկրների սահմանային վեճի խաղաղ կարգավորումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Հռոմի պապ Լեո 13-րդը խաղաղության խնդրանքով կոնդակ հղեց ի նշան Հիսուս Փրկչին հավատարմության և համաձայնության։ Հաշվի առնելով այս խնդրանքը և մտահոգվելով Արգենտինայի և Չիլիի միջև սահմանային հակասություններ ունենալու համար պատերազմական կոնֆիլիկտից` շրջանի եպիսկոպոս Կույո Մարսելինո դել Կարմեն Բենավենտեն հասարակայնորեն խոստացավ կանգնեցնել Քրիստոսի արձանը, որը կհիշեցնի խաղաղություն պահպանելու պատվիրանը։ 7 մետր բարձրությամբ արձանը քանդակել է Մատեո Ալոնսոն (ծնվ. 1878 թվական, Բուենոս Այրես), և քանդակը որոշ ժամանակ պահպանվում էր Բուենոս Այրեսի Լակորդեր (իսպ.՝ Lacordaire) դպրոցում։

Այս դպրոց եկան Քրիստոնյա մայրերի ասոցիացիայի անդամները, որի նախագահը Անխելա դե Օլիվեյրա Սեսար դե Կոստան էր։ Նա գտնում էր, որ ճիշտ կլիներ արձանը տեղադրել Անդերում, երկու երկրները բաժանող սահմանին, այն դեպքում, երբ նրանք կկնքեն խաղաղության համաձայնագիր։ Այդ ձևով արձանը կդառնար երկու ազգերի խորհրդանիշ։ Անխելան մտահոգվում էր կոնֆլիկտի զարգացման համար , նաև այն պատճառով, որ իր եղբայրը գեներալ էր և այդ ժամանակ գտնվում էր Անդերում` պատրաստվելով պատերազմի։ Նա կարողացավ գրավել երկու երկրների հետաքրքրությունը նախագծի նկատմամբ։

1902 թվականի մայիսին Արգենտինան և Չիլին խաղաղության համաձայնագիր կնքեցին, որը հայտնի դարձավ որպես մայիսյան պայմանագիր (իսպ.՝ Pactos de Mayo): Անխելան մոբիլիզացրեց ուժերը ստորագրությունների հավաքման համար և եպիսկոպոս Բենավենտեի հետ միասին խնդրեց քանդակը բերել Մենդոսա շրջան, որպեսզի տեղադրի այն երկու երկրների սահմանագծին գտնվող այն արահետի վրա, որով 1817 թվականին գեներալ Խոսե Սան Մարտինը տանում էր ազատագրական բանակը։

1904 թվականին արձանի բրոնզե մասերը բարձեցին գնացքին և 1200 կմ բերեցին մինչև արգենտինական Լաս Կուեվաս ավան, այնուհետև ջորիների օգնությամբ այն բարձրացրին ծովի մակարդակից 3854 մետր բարձրության վրա գտնվող սարի գագաթը։ 1904 թվականի փետրվարի 15-ին ինժեներ Կոնտիի ղեկավարությամբ ավարտվեց գրանիտե պատվանդանի կառուցումը։ Շինարարությանը մասնակցում էին մոտ 100 բանվոր։ Քանդակագործ Մատեո Ալոնսոն ղեկավարում էր քանդակի մասերի միացման աշխատանքը։ Քրիստոսի քանդակը տեղադրվեց այնպես, որ այն նայի սահմանի ուղղությամբ։ Քրիստոսի ձախ ձեռքում խաչն է, իսկ աջով այն կարծես օրհնություն է տալիս։ Քանդակի բարձրությունը հասնում է 7 մետրի։ 4 տոննա զանգվածով գրանիտե պատվանդանը ունի 6 մետր բարձրություն։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականի մարտի 13-ին Չիլիի և Արգենտինայի երեք հազար բնակիչներ մասնակցեցին արձանի բացման արարողությանը` չնայած այն գտնվում էր անմարդաբնակ վայրում։ Ներկա էին նաև երկու երկրների բանակները, որոնք մինչև այդ պատրաստվում էին կռվել միմյանց դեմ։ Նրանք միասին հնչեցրին տոնական համազարկը։ Երկու երկրների նախագահները ներկա չէին արարողությանը և ուղարկել էին արտաքին գործերի նախարարներին` Ռայմունդո Սիլվա Կրուսան Չիլիից և Խոսե Անտոնիո Թերրին Արգենտինայից։ Բացմանը ներկա էին նաև արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ։

Բացմանը տեղադրվեցին նաև մի քանի հուշաքարեր. նրանցից մեկը նվիրել էր Արգենտինան։ Հուշատախտակը իրենից բաց գիրք է ներկայացնում, որի յուրաքանչյուր էջին պատկերված է Արգենտինան և Չիլին խորհրդանշող կին։ Նրա վրա լատիներն գրված էր «Ipse est pax nostra qui fecit utraque unum» («որովհետև նա է մեր խաղաղությունը, նա, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց իր մարմնի մեջ միջնորմը` թշնամությունը» Թուղթ առ Եփեսացիս 2:14, Վուլգաթա

Հաջորդած իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Անդյան Քրիստոս տանող ճանապարհը (Արգենտինայի կողմից)

Մի քանի տարի անց վատ եղանակային պայմաններից Քրիստոսի խաչը կոտրվում է։ Այն վերակագնվել է 1916 թվականին։

Բացվել են մի քանի հուշատախտակներ։ Նրանցից մեկի վրա գրված է բացման արարողության ժամանակ եպիսկոպոս Ռամոնի արտասանված խոսքերը. «Ավելի շուտ կկործանվեն այս լեռները, քան թե Արգենտինան ու Չիլին կխախտեն խաղաղությունը, որը հաստատել են Քրիստոսի ոտքերի մոտ»։

1993 թվականին կլիմայի և սեյսմիկ ակտիվության պատճառով հուշարձանի ամրությունը խախտվում է։ Կառավարությունը միջոցներ ձեռնարկեց արձանի ամրության և կից շինությունների համար։

2004 թվականի մարտի 13-ին Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները և նրա չիլիացի կոլեգա Ռիկարդո Լագոսը հանդիպեցին արձանի մոտ, որպեսզի նշեն քանդակի բացման 100-ամյակը։

Անխելա դե Օլիվեյրա Սեսար դե Կոստան հուշարձանի բացումից հետո Հյուսիսային Ամերիկայում ստեղծեց Խաղաղության ասցիացիան։ Նա գրել է նաև «Անդյան Քրիստոս» (իսպ.՝ El Cristo de los Andes) գիրքը, դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իսկ երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ստորագրություններ էր հավաքում, որպեսզի խնդրեր ԱՄՆ-ի նախագահին դադարեցնել կրակը։ Մահացել է 83 տարեկան հասակում, Բուենոս Այրեսում։ Նրա գերեզմանը գտնվում է Օլիվոս թաղամասի գերեզմանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Энциклопедия Кругосвет». Андский Христос. Վերցված է 14 сентября 2008-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդյան Քրիստոս» հոդվածին։