Անդան Էոզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդան Էոզեր
Ծնվել է1927
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էդեկտեմբերի 1, 1994(1994-12-01)
Մասնագիտությունդրամատուրգ և բանաստեղծ
Լեզութուրքերեն և հայերեն
Ազգությունհայ

Անդան Երվանդի Էոզեր (1927, Կ. Պոլիս - 1994, դեկտեմբերի 1, Ստամբուլ), հայ բանաստեղծ, գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը թաղային վարժարանում ստանալուց հետո սովորել է թուրքական պետական լիցեյում, ապա հետևել առևտրական բարձրագույն վարժարանի դասընթացներին։ 1949 թվականից սկսած գրել է հայերեն բանաստեղծություններ, որոնք տպագրվել են պոլսահայ մամուլում և տարեցույցներում («Հանդես մշակույթի», «Ս. Փրկիչ», «Մարմարա» և այլն)։ Բանաստեղծություններից մի քանիսը ամփոփել է «Ահա այսպես» ժողովածուում։ Գրել է «Սառնադարան» թուրքերեն պիեսը, որը բեմադրվել Կ. Պոլսում Թաղապետական թատրոնի կողմից[1]։ Արձակ գործերի ժողովածուների շատ պատմվածքներ երգիծական երանգով ներկայացնում են ժամանակակից մարդկային հարաբերությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 341