Անգոլայի զինանշան
![]() | |
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | 2 նոյեմբերի, 1990 |
Վահան | երկնագույն, կենտրոնում խաչված մաչետե և թոխր, ներքևից ծագում է արևը |
Այլ տարրեր | նշանը գտնվում է և կաղնու, և բամբակի տերևների կողմից կազմված շրջանագծի մեջ, ներքևում՝ բաց գիրք, ժապավենի վրա պորտուգալերենով գրված է երկրի անունը |
Անգոլայի զինանշանը արտացոլում է նոր ազգի պատմությունը։ Այն ընդունվել է 1990 թվականի նոյեմբերի 2-ին։ Զինանշանը ուներ մարքսիստական ոճ՝ սոցիալիստական պատկերներ, ինչպես Անգոլայի դրոշը։
Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնում գտնվում է մաչետե և թոխր՝ ներկայացնելով հեղափոխությունը, որի միջոցով երկիրը ձեռք է բերել անկախություն և գյուղատնտեսական աշխատողների կարևորությունը։ Այս երկու խորհրդանիշների վերևում գտնվում է աստղը՝ սոցիալիզմի խորհրդանիշը։ Այն խորհրդանշում է երկրի առաջընթացը։ Շողշողող արևը նոր սկզբի խորհրդանիշն է։ Զինանշանը կիսով չափ շրջափակված է ատամնանիվով, որը խորհրդանշում է արդյունաբերական աշխատողներին, իսկ մյուս կեսը շրջապատված են եգիպտացորենի և բամբակի տերևներից կազմված ծաղկեպսակով՝ խորհրդանշելով գյուղատնտեսությունը։ Ներքևի մասում նկարված է գիրք, որը խորհրդանշում է կրթությունը[1]։
Ներքևում՝ ժապավենի վրա, պորտուգալերեն գրված է «República de Angola», որը նշանակում է «Անգոլայի Հանրապետություն», որը «República Popular de Angola» (Անգոլայի Ժողովրդավարական Հանրապետությունից) փոխվել է 1990 թվականին, նույն ժամանակ ատամնանաիվը ոսկեգույնից փովել է արծաթագույնի[2]։
Նշանի մանրամասների բացատրությունը ներկայացված են Անգոլայի Սահմանադրության 163-րդ հոդվածում[3]։
Երբ Անգոլան պորտուգալական գաղութ էր, ապա պորտուգալական նահանգ (այդպիսով Անգոլան օրինական կերպով Պորտուգալիայի մասն է կազմում), Անգոլան ներկայացրեց իր զինանշանը՝ փորցելով ներկայացնել ազգը։ Այն նման էր Պորտուգալիայի զինանշանին, սակայն որոշ չափով փոփոխած էր. վահանի վրա պատկերված էին ոսկե զեբր և փիղ։
Պատմական զինանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգայլայի գաղութ Անգոլայի զինանշանը (Մայիսի 8, 1935 - Հունիսի 11, 1951)
Պորտուգալական նահանգ Անգոլայի զինանշանը (Հունիսի 11, 1951 - Նոյեմբերի 11, 1975)
Անգոլայի զինանշանի փոքր տարբերակը (Մայիսի 8, 1935 - Նոյեմբեր 11, 1975)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Symbols Of Angola»։ www.angolaembassyzim.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-28-ին։ Վերցված է 2018-09-21
- ↑ «Angola Flags and Symbols and National Anthem»։ www.worldatlas.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21
- ↑ «Emblem of Angola»։ www.symbols.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգոլայի զինանշանը Archived 2008-08-21 at the Wayback Machine.
|