Անգղ բերդաքաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անգղ բերդաքաղաք, Ինգալավա, բերդաքաղաք, Անգեղ-տուն գավառի կենտրոնը, Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, այժմյան Թուրքիայի Դիարբեքիր վիլայեթի Ակլ կամ էգիլ գավառի տեղում։ որի ավերակները գտնվում են Դիարբեքիրից հարավ, Տիգրիսի վերին հոսանքի աջ ափին։ Ազզիի գլխավոր քաղաքներից էր, որը Մ․թ․ա․ 14-րդ դարի վերջին պատկանում էր Հայասայի արքա Աննիասին։ Խեթերի արքա Մուրսիլի II–ը հարձակվել և գրավել է այն իր արշավանքի ժամանակ։ Ինգալավան Ազզի երկրի գլխավոր քաղաքներից էր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա, Հատոր I, էջ 12