Jump to content

Ազզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայասա֊Ազզի, Ազզի[1], երկիր-ցեղային միություն՝ հիշատակված մ.թ.ա. 14-13-րդ դարերի Խեթական արձանագրություններում, հետագայում՝ Հայասայի գլխավոր նահանգը։ Տարածվում էր Ճորոխ և Եփրատ գետերի վերնագավառներում ու վերջինիս միջին հոսանքի շրջանում։ Հայասայի հետ միասին կազմում էր Հայասա-Ազզի ցեղային միությունը։ Անունը պահպանվել է Տայք աշխարհի Ազորդաց փոր գավառանվան մեջ[2]։

Խեթական աղբյուրներում այն հիշատակվել է Մուրսիլիս Բ-ի օրոք դեպի Հայասա կատարած նրա բանակի ռազմարշավների նկարագրություններում։[3]։Պատերազմի ժամանակ հայասացիները կրկին սկսեցին հետապնդել խեթական զորքերի մնացորդներին և Ազզի առաջնորդ Անիան(Մարիամի որդի)հարձակվեց խեթական շրջաններից մեկի վրա ավարի ենթարկելով սահմանակից խեթական տարածքները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]