Անգլուխ ձիավորը (ֆիլմ, 1972)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անգլուխ ձիավորը
Всадник без головы
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և վեսթեռն
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորVladimir Vajnshtok?
Սցենարի հեղինակՊավել Ֆինն և Vladimir Vajnshtok?
ԴերակատարներԼյուդմիլա Սավելևա, Aarne Üksküla? և Օլեգ Վիդով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
Պատմվածքի վայրՏեխաս
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն104 րոպե

Անգլուխ ձիավորը, (անգլ. The Headless Horseman) արտադրվել է 1972 թվականին, խորհրդային ռեժիսոր Վլադիմիր Վայնշտոկի կողմից Թոմաս Մայն Ռիդի համանուն վեպի հիման վրա[1][2]: Այն բավականին պահանջված էր: Գնվել է ֆիլմի 51.7 միլիոն տոմս[3][4]: Ֆիլմը նկարահանվել է Ղրիմի՝ Յալթա, Բելոգորսկ և այլ շրջաններում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1850 թվականին ԱՄՆ Տեխաս նահանգի սահմանամերձ շրջաններում։ Հարուստ կալվածատեր Վուդլի Փոյնդեքսթերի դուստրը՝ Լուիզա Փոյնդեքսթերը, սիրահարվում է աղքատ մուստանգերին՝ Մորիս Ջերալդին: Սակայն Լուիզայի զարմիկը ամեն կերպ ցանկանում էր ազատվել Ջերալդից: Մի գիշեր նրանց գաղտնի հանդիպման ժամանակ նրա եղբայր Հենրի Փոյնդեքսթերը անհետանում է: Սպանության մեղքը ընկնում է մուստանգեր Ջերալդի վրա: Երբ կատաղած ամբոխը պատրաստվում էր պատժել մուստանգերին, հայտնվում է առեղծվածային ձիավորը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Վիդով - Մորիս Ջերալդ

Լյուդմիլա Սավելևա - Լուիզա Փոյնդեքսթեր

Առնե Յուսկյուլա - Քասսիուս Քոլհաուն

Ալեքսանդր Միլոկոստի - Հենրի Փոյնդեքսթեր

Էսլինդա Նունիես - Իսիդորա Կովարուբիո Դե Լոս-Լյանոս

Իվան Պետրով - Զեբուլոն Սթումփ

Ալեքսանդրո Լուգո - Վուդլի Փոյնդեքսթեր

Էնրիկե Սանտիեստեբան

Վիկտոր Բելովոլսկի

Մարիա Ֆարա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]