Անգլիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիայի աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն

Անգլիա ( անգլ.՝ England[ˈɪŋɡlənd]), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությանառավել խոշոր պատմական և վարչական մաս, երկիր (country) նրա կազմում, որն զբաղեցնում է Մեծ Բրիտանիա խոշոր կղզու հարավ-արևելյան մասը։ Հյուսիսում սահմանակից է Շոտլանդիային, արևմուտքում՝ Ուելսին[1]։

Անգլիան ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով, այդ թվում՝ Հյուսիսային և Իռլանդական ծովերի։ Մինչև Եվրոպա նվազագույն հեռավորությունը 34 կմ է[2]։ Ֆրանսիայից երկիրը բաժանում են Լա Մանշ և Պա դե Կալե նեղուցները։ Վերջինիս տակով անցնում է Եվրոթունելը, որը երկաթուղային կապով միացնում է մայրցամաքային Եվրոպան Մեծ Բրիտանիայի հետ[2]։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի հարավային կեսը իրենից ներկայացնում է հարթավայրեր՝ առանձնացված լեռներով և բարձունքներով, դեպի հյուսիս տեղանքը դառնում է ավելի լեռնային[1]։ Հյուսիսային Անգլիայում են գտնվում շուրջ 350 կմ երկարությամբ Պենինյան լեռները[3], որոնք բաժանում են Հյուսիսարևմտյան Անգլիան Յորքշիրից և հյուսիս-արևելքից, որոնք նաև անվանում են Անգլիայի «լեռնաշղթա»։ Անգլիայի ամենաբարձր կետը Սքոֆել-Պայկ լեռն է, որն ունի 978 մետր բարձրություն[4]։ Արևելյան մասում գտնվում է ցածրադիր ճահճային տեղանքը, որը հիմնականում չորացվել է գյուղատնտեսական օգտագործման համար[5]։

Անգլիայի արբանյակային լուսանկարը, որն արվել է ՆԱՍԱ-ի կողմից, ապրիլի 6, 2002

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.
  2. 2,0 2,1 Николай Корзинов Столетняя стройка(ռուս.) // Наука и жизнь : журнал. — 2010. — № 1. — ISSN 0028-1263.
  3. «UCANR Web Sites». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Hendrickson, W. A.; Ward, K. B. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Atomic models for the polypeptide backbones of myohemerythrin and hemerythrin». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1349–1356. doi:10.1016/0006-291x(75)90508-2. ISSN 1090-2104. PMID 5.
  5. Владимир Малюх. «Силиконовое болото или все дороги ведут в Кембридж» (ռուսերեն). isicad.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Л. Е. Кертман География, история и культура Англии. — 2-е издание, перераб. — Москва: Высшая школа, 1979. — 384 с. — 25 000 экз.