Անգել Բոգդանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անգել Իվանովիչ Բոգդանովիչ
BogdanovichAngel.jpg
Ծնվել էհոկտեմբերի 2 (14), 1860(1860-10-14) (159 տարեկան)
ԾննդավայրԳորոդոկ (Վիտեբսկի մարզ), Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 24 (ապրիլի 6) 1907(1907-04-06)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգում
Գրական անունԱ. Բ.[1]
ՄասնագիտությունԳրաքննություն
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունMedical department of Kiev Emperor University of St. Vladimir?

Անգել Իվանովիչ Բոգդանովիչ (ռուս.՝ А́нгел Ива́нович Богдано́вич հոկտեմբերի 2 (14), 1860, Haradok, Gorodok County, Vitebsk Governorate, Ռուսական կայսրություն - մարտի 24 (ապրիլի 6), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս հրապարակախոս և գրաքննադատ, լեհ–լիտվական հնատոհմիկ ազնվական:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգել Բոգդանովիչը ծնվել է լեհ–լիտվական ազնվական ընտանիքում: Նրա եղբայրը երկրաբան Կ. Ի. Բոգդանովիչն էր:

Ավարտել է Նիժեգորոդսկի գիմնազիան:

1880 թվականին սովորել է Կիևի համալսարանում, բժշկական ֆակուլտետում: Նարոդովոլեցական խմբակի անդամ էր:

Ձերբակալվել է 1882 թվականին:

1883 ուղարկվել է Նիժնի Նովգորոդ, որտեղ ծանոթացել է Վ. Գ. Կորոլենկոյի հետ:

1885 թվականին համագործակցել է «Վոլգովյան լրաբեր», «Կազանի լուրեր» և մերձվոլգյան ուրիշ տպագրական պարբերականների հետ[3]:

1890 թվականին հիմնական բնակություն է հաստատել Կազանում: Այդ թվականներին տպագրվել է «Վոլժսկի լրաբեր» և «Կազանի լուրեր» ամսագրերում:

1893 թվականին Սանկտ Պետերբուրգում ակտիվորեն մասնակցել է «Աստծո թագավորություն» ամսագրի աշխատանքներին նախ որպես գրաքննադատության և ներքին բաժնի աշխատակից[3]: Դարձել է «Ժողովրդական իրավունք» նարոդնիկական խմբի կազմակերպիչներից մեկը, որի ծրագիրը նախանշվել է Բոգդանովիչի կողմից 1894 թվականին՝ «Ռուսական հարստություն» բրոշյուրում լույս տեսած «Կենսական հարց» գրքույկում:

1895 թվականին «Աստծո թագավորություն» ամսագրի խմբագրության անդամ[3]: Բացի մատենագիտական բաժնի փոքր գրառումներից ու գրախոսությունից, Բոգդանովիչը թղթակցել է ամենամսյա «Քննադատական գրառումներին», որոնք տեղ են գտել առավել ընթերցված գրական ակնարկների շարքում: Ա. Ա. Դավիդովայի մահից հետո, մինչև ամսագրի փակվելը, եղել է նրա սեփականատերերից մեկը (1906 թվական):

1906 թվականին հետզհետե հեռացել է նարոդնիկությունից: 1906 թվականից «Ժամանակակից աշխարհ» ամսագրի խմբագիրն է եղել:

19–րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի էջերում Սեմյոն Վենգերովը հետևյալ բառերով է բնութագրել Անգել Բոգդանովիչին.

«Չհարելով ժամանակակից արմատական (ռադիկալ) մտքի լրիվ ձևավորված հոսանքներից որևէ մեկին՝ Բ.-ն իր խայթող բանավիճական տաղանդի առավել ծանր հարվածները ուղղում է հետադիմական և օպորտունիստական (պատեհապաշտական) մամուլի դեմ: Զուտ գրական հարցերում Բ.-ն բարեհաճ է վերաբերվում արդի եվրոպական արվեստի և, մասնավորապես, սիմվոլիզմի այն դրսևորումներին, որոնցում արտահայտվել է նոր ուղիների անկեղծ փնտրտուքը: Բայց նա անողոք կռիվ է մղում մեր տնաբույծ դեկադենտության, մեր հասարակության լավագույն մղումների նկատմամբ նրա թշնամանքի և շինծու միստիցիզմի (խորհրդամոլության) դեմ»[3]:

Անգել Իվանովիչ Բոգդանովիչը վախճանվել է 1907 թվականի մարտի 24–ին (ապրիլի 6–ին) Սանկտ Պետերբուրգում: Թաղված է Վոլկովի գերեզմանատան Գրականագիտական տարածքում[4]:

Ա. Ի. Բոգդանովիչի տաանագիրը Գրականագիտական տարածքում

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին նա ամուսնացել է Տատյանա Ալեքսանդրովնա Կրիլի հետ: Նրանց համատեղ կյանքում ծնվել են չորս երեխա:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեկման տարիներ: Քննադատական հոդվածների ժողովածու, Սանկտ Պետերբուրգ, 1908 թվական (Ժողովածուում ընդգրկված են Վ. Գ. Կորոլենկոյի «Ա. Ի. Բոգդանովիչ», Ա. Ի. Կուպրինի «Ա. Ի. Բոգդանովիչի հիշատակին» և այլոց հոդվածները):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Масанов И. Ф, «Словарь псевдонимов русских писателей, учёных и общественных деятелей». В 4-х томах. — М., Всесоюзная книжная палата, 1956—1960 гг.
  2. 2,0 2,1 Богданович Ангел Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Богданович, Ангел Иванович»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  4. «Могила А. И. Богдановича на Волковском кладбище»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2012-04-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]