Անգելոս Յալինաս
| Ծնվել է | մարտի 5, 1857[2][3] |
|---|---|
| Ծննդավայր | Կերկիրա[1] |
| Վախճանվել է | 1939[2][4][3][…] |
| Մահվան վայր | Կերկիրա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ուսուցիչ | Charalambos Pachis?[1] |
Անգելոս Յալինաս (հուն․՝ Άγγελος Γιαλλινάς ) (մարտի 5, 1857[2][3], Կերկիրա[1] - 1939[2][4][3][…], Կերկիրա[1]), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հույն նկարիչ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգելոս Յալինասը ծնվել է 1857 թվականին Կերկիրա կղզում։ 1872-1875 թվականներին գեղանկարչություն է սովորել Պախիս Խարալամբոսի մասնավոր դպրոցում։ Իր ուսումը շարունակել է Վենետիկում, Նեապոլում և Հռոմում։ Իտալիայում նրա հիմնական ժանրը դարձել է ջրաներկը։ Յալինասը 1878 թվականին վերադարձել է Կերկիրա և նկարել է բացառապես բնանկար-ջրանկարներ՝ ձեռք բերելով միջազգային ճանաչում գեղանկարչության այս ժանրում։ Կերկիրայում ապրելու տարիներին Յալինասը բազմաթիվ ճանապարհորդություններ է կատարել Կոստանդնուպոլսում, Փոքր Ասիայում, Եգիպտոսում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում՝ դրանք պատկերելով իր բնանկարներում։
Յալինասը Աթենքում մասնակցել է Աթենքում կազմակերպվող համահունական բոլոր մի շարք ցուցահանդեսների։
1886 թվականին Աթենքում իր առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր աշխատանքները։ Այստեղ նա ծանոթացել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆորդի հետ (Clare Ford, 1828-1899): Ֆորդը հանձնարարել է նրան 7 ալբոմ պատկերել՝ ընդգրկելով Կոստանդնուպոլսի, Հռոդոսի, Վենետիկի և Իսպանիայի բնանկարներ։ Ֆորդը կազմակերպել է նաև Յալինասի ցուցահանդեսներն Աթենքում և արտերկրում, մասնավորապես, 1891-1892 թվականներին՝ Լոնդոնում, և Յալինասին հայտնի է դարձրել եվրոպական պալատական շրջանակներում։
Յալինասը շարունակել է ցուցադրվել Հունաստանի անհատական և խմբակային ցուցահանդեսներում, մասնակցել է 1900 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին։ Լինելով արդեն ճանաչված նկարիչ՝ Յալինասն իր աշխատանքները 1918 թվականին Աթենքի «Գեո» դահլիճում ցուցադրել է իր անհատական մեծ ցուցահանդեսում։ 1902 թվականին հիմնադրել է իր գեղարվեստական ուսումնարանը Կերկիրայում, որտեղ ինքը նույնպես դասավանդել է։
1907-1908 թվականներին պատկերազարդել է Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացու կողմից կառուցված ամառային առանձնատան պատերը։ 1974 թվականին Հունաստանի Ազգային պատկերասրահը կազմակերպել էր նրա ջրանկարների հետահայաց մեծ ցուցահանդես[6]։
Նրա տունը Կերկիրայում վերածվել է պատկերասրահի։ Հիմնվել է նրա անվան հիմնադրամը, որը ղեկավարում է պատկերասրահը։ 2010 թվականի սեպտեմբերին պատկերասրահից անհայտ անձանց կողմից գողացվել են Յալինասի մի քանի ստեղծագործություններ[7][8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կերկիրա
- Օլիմպոսի տաճար և Աթենքի Ակրոպոլիս
- Կոստանդնուպոլիս, Ոսկե Եղջյուր
- Կերկիրա, Պոնտիկոնսի կղզու
- Աթենք-Թեզեոն և Ակրոպոլիս
- Կերկիրա-Բենիտսես
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 https://www.nationalgallery.gr/el/zographikh-monimi-ekthesi/painter/giallinas-aggelos.html
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Angelos Giallina — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Angelos Giallinas (ֆր.)
- ↑ openarchives.gr (PDF) Արխիվացված 2014-01-13 Wayback Machine Έλληνες καλλιτέχναι: Άγγελος Γιαλλινάς, περιοδικό Εστία
- ↑ «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Εκλεψαν πίνακες του Γιαλλινά, Έθνος, Σεπτ. 2010
- ↑ Ποιοι πίνακες εκλάπησαν από την οικία Γιαλλινά - πολιτισμός - Το Βήμα Online
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգելոս Յալինաս» հոդվածին։ |
| ||||||||||