Անատոլի Վիկտորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Վիկտորով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1954 կամ հունվարի 29, 1954(1954-01-29) (70 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Անատոլի Վիկտորով (ռուս.՝ Анато́лий Дми́триевич Ви́кторов, 1954 կամ հունվարի 29, 1954(1954-01-29), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1980) և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1992)։ Տիրապետում է անգլերեն, գերմաներեն, պորտուգալերեն, սերբերեն, խորվաթերեն և չեխերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։

  • 1985-1990 թվականներին՝ Անգոլայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար։
  • 1992-1993 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի խորհրդական։
  • 1993-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի խորհրդական։
  • 1996-2000 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության խորհրդական։
  • 2000-2003 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2003-2010 թվականներին՝ Բոսնիա և Հերցեգովինայում Բարձր ներկայացուցչի աշխատակազմի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար, Բարձր ներկայացուցչի տեղակալ։
  • 2010-2013 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2013-2018 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն։
  • 2018 թվականի ապրիլի 5-ից՝ Իսրայելում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Ամուսնացած է։ Ունի որդի և դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի փետրվարի 4)[2]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2018 թվականի հուլիսի 11)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[3]
  • ԽՍՀՄ ԱԳՆ պատվոգիր։
  • Ռուսաստանի ԱԳՆ պատվոգիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]