Անատոլի Շիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Շիյան
Անատոլի Շիյան.jpg
Ծնվել է մարտի 23 (ապրիլի 5), 1906
Ծննդավայր Բորիսովկա, Grayvoronsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է 1989
Վախճանի վայր Կիև, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող
Լեզու ուկրաիներեն և ռուսերեն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ Կարմիր Աստղի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Անատոլի Շիյան (ուկր.՝ Шиян Анатолій Іванович, մարտի 23 (ապրիլի 5), 1906, Բորիսովկա, Grayvoronsky Uyezd, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1989, Կիև, ԽՍՀՄ), ուկրաինացի գրող, դրամատուրգ, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Շիյանը ծնվել է 1906 թվականին Բելգորոդշչինայի մարզի Բորիսովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1924 թվականից աշխատել է որպես սանիտար, ապա Բորիսովկայի հիվանդանոցում եղել է դեղավաճառ։ 1925-1929 թվականներին սովորել է Կիևի անտառատեխնիկական ինստիտուտում։ 1928 թվականին տպագրվել է «Մոլոդնյակ» ամսագրում։ Եղել է Ուկրաինայի գրողների կոմերիտմիության «Մոլոդնյակ» գրական կազմակերպության անդամ։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթակից։ 1943 թվականից եղել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Սաբուրովի պարտիզանական միավորման կազմում։ Կիևում բնակվել է գրողների համար նախատեսված «Ролит» տանը[1][2]:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1989 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չեմ հանձնվում», 1942
  • «Իսկական երջանկություն», 1948
  • «Կազաչոկը», 1949
  • «Հաղթողները», 1950
  • «Մարիանա»
  • «Մայիսյան գիշերներ», 1953
  • «Արագիլներ», 1957
  • «Մագիստրալ», 1934
  • «Ամպրոպ», 1936

Կինոսցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամպրոպ» վեպի և «Կոտիգորոշեկ» հեքիաթի սյուժեներով Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Գոլովկոյի անվան գրական մրցանակ, 1980
  • Հայրենական պատերազմի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Չեխոսլովակիայի «Մարտական խաչ» մեդալ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևում գործում է գրողի տուն-թանգարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  2. Անատոլի Շիյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]