Անատոլի Բարանովսկի
Անատոլի Բարանովսկի | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 7, 1906 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 1, 1987 (80 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Թաղված | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ուկրաինական ԽՍՀ |
Պարգևներ | |
Անատոլի Մաքսիմի Բարանովսկի (ուկրաիներեն՝ Анатолій Максимович Барановський, փետրվարի 7, 1906, Կիև, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1987, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ և դիվանագետ, Ուկրաինայի ԽՍՀ արտաքին գործերի նախարար (1952-1954), Ուկրաինայի ԽՍՀ ֆինանսների նախարար (1961-1979)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարանովսկին ծնվել է Կիևում։ 1920֊1930֊ական թվականներին աշխատել է Ժիտոմիրշինյան կոմերիտական օրգանների հարկային տեսչությունում։ Ավարտել է Ուկրաինայի ԽՍՀ Խարկովի պլանային ինստիտուտը (1933)։
1933-1940 թվականներին եղել է ավագ տնտեսագետ, ոլորտի ղեկավար, բաժնի վարիչ, նախագահի տեղակալ, Ուկրաինայի ԽՍՀ Պետական պլանավորման հանձնաժողովի նախագահ։ 1941 թվականին եղել է Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում Ուկրանիայում հիտլերյան զորքերի ներխուժման պայմաններում էական աշխատանք է կատարել կարևոր ձեռնարկություններն արևելքում վերահաստատելու ուղղությամբ՝ ուղղված ռազմամթերքի զանգվածային արտադրության իրականացմանը։ 1941-1942 թվականներին եղել է Հարավային ռազմաճակատի ռազմական խորհրդի արդյունաբերության ոլորտի աշխատանքային խմբի ղեկավար։
1942-1944 թվականներին Բարանովսկին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի տնտեսական հարցերով փորձագետ և ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի դաշնակիցների հետ զինադադարի մասին տնտեսական հոդվածների պատրաստմանը։ 1944-1952 թվականներին եղել է Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ, 1946 թվականի փետրվարի 15-ից՝ Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի անդամ։ 1945 թվականի դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի ԽՍՀ կառավարության անունից Բարանովսկին Վաշինգտոնում ստորագրել է համաձայնագիր՝ Պատերազմից տուժածներին աջակցող միջազգային կազմակերպության (UNRRA)՝ Ուկրաինային օգնելու մասին։ «UNRRA»-ի չորրորդ նստաշրջանում (1946 թվականի մարտից մայիս ամիսներին) եղել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը։ Նա ակտիվ մասնակցել է 1946 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովին։ Որպես Ուկրաինայի ներկայացուցիչ՝ նա նախագահել է Ռումինիայի քաղաքական և տարածքային հարցերի հանձնաժողովը, որտեղ ոչ միայն պաշտպանել է Ուկրաինայի շահերը, այլև մերժել Ռումինիայի վերաբերյալ որոշ պետությունների անհատական պահանջները։ Բարանովսկին գլխավորել է հատուկ ստեղծված ենթահանձնաժողովը՝ Բրատիսլավայի մարզում (Սլովակիա) չեխոսլովակ-հունգարական սահմանը որոշելու համար։ 1948 թվականի Բելգրադյան համաժողովում եղել է Ուկրաինայի ԽՍՀ պատվիրակության ղեկավար, որը մշակել է Դանուբ գետում նավարկելու ռեժիմի մասին կոնվենցիան։
1952 թվականի հունիս 10-ից 1954 թվականի մայիսի 10-ը Բարանովսկին եղել է Ուկրանիայի ԽՍՀ արտաքին գործերի նախարար[1]։ 1950-1954 թվականներին ղեկավարել է Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 5-8-րդ նստաշրջաններում[2]։ ԽՍՀՄ պատվիրակության հարկադրանքի պայմաններում, դրսևորելով սկզբունքայնություն, հակադրվել է դրա ղեկաբար Ա․ Վիշինսկուն։
1954-1957 թվականներին եղել է Ուկրաինայի ԽՍՀ պետական պլանավորման հանձնաժողովի նախագահ, Ուկրաինայի ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1957-1961 թվականներին՝ պետական պլանավորման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Ուկրաինայի ԽՍՀ նախարար, 1961-1979 թվականներին՝ Ուկրաինայի ԽՍՀ ֆինանսների նախարար, 1952-1981 թվականներին՝ Ուկրաինայի Կոմկուսի կենտկոմի անդամ, 1946-1980 թվականներին՝ Ուկրաինայի ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Foreign ministers S-Z — Rulers
- ↑ «Ukraine's U.N. Mission celebrates 40th anniversary». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Д. В. Табачник. Барановський Анатолій Максимович // Українська дипломатична енциклопедія։ У 2-х т./Редкол.։Л. В. Губерський (голова) та ін. — К։ Знання України, 2004 — Т.1 — 760с. ISBN 966-316-039-X
- Депутати Верховної Ради УРСР. 9-е скликання — 1975 р.
- ԽՄԿԿ անդամներ
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Կիև քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 1 մահեր
- 1987 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆինանսների նախարարներ
- Ֆինանսիստներ
- Տնտեսագիտության թեկնածուներ
- Ուկրաինացի դիվանագետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Ուկրաինայի նախարարներ
- Ուկրաինացի պետական գործիչներ
- Ուկրաինացի տնտեսագետներ
- Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ
- Խորհրդային տնտեսագետներ