Անատահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատահան
Տեսակհրաբխային կղզի և անմարդաբնակ կղզի
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՀյուսիսային Մարիանյան կղզիներ
Երկարություն9 կմ
Լայնություն4 կմ
ԲԾՄ788 մետր
Մակերես33,9 կմ²
Մասն էՀյուսիսային Մարիանյան կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունՄարիանյան կղզիներ
Ջրլիցի ափինԽաղաղ օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Անատահան (անգլ.՝ Anatahan ), կղզի Խաղաղ օվկիանոսի Մարիանյան կղզեխմբում։ Պատկանում է Հյուսիսային Մարիանյան կղզիներին և Հյուսիսային կղզիների մունիցիպալիտետի կազմի մեջ է մտնում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատահան կղզին գտնվում է Մարիանյան կղզիների կենտրոնական մասում։ Ափերն ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը։ Կղզուց 53 կմ հյուսիս֊արևելք գտնվում է Սարիգան կղզին, իսկ 53 կմ հարավ-֊արևելք՝ Ֆարալոն դե Մեդինիլիա կղզին[1]։ Ամենամոտ աշխարհամասը՝ Ասիան, գտնվում է 2700 կմ հեռավորության վրա[2]։

Անատահան կղզին, ինչպես մյուս բոլոր Մարիանյան կղզիները, ունի հրաբխային ծագում[2] և կազմված է երկու հրաբուխներից[1]։ Կղզու կենտրոնական մասը ավելի անփոփոխ է, քան կողմնային հատվածներն, որոնք կազմված են հրաբուխներից։ Ամենամեծը դրանցից, գտնվելով Անատահանի արևմտյան մասում, ունի 2,3×3 կմ մակերես[1]։ Առաջին ժայթքումը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 11֊ին[1], և դրա հետևանքով առաջացել է նոր խառնարան։ 2005 թվականի ապրիլի 6֊ի ժայթքումից հետո մթնոլորտ է թախվել շուրջ 50 միլիոն կմ2 փոշի՝ 15 կիլոմետր բարձրության վրա։ Կղզու երկարությունը կազմում է 9 կմ, լայնությունը՝ 3 կմ։ Կղզու ամենաբարձր կետը ունի 787 մետր բարձրություն[2]։ Անատահանի մակերեսը կազմում է 31.21 կմ2։

Կլիման թաց տրոպիկական է։ Կղզին ենթարկվում է հրաբուխներին և ցիկլոններին[2]։

Հրաբուխների վերին մասում գտնվում են մարգագետիններ ու լճեր, իսկ կիրճերում՝ տրոպիկական անտառներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու եվրոպացի հայտնաբերողը կաթոլիկ իսպանացի միսիոներ Դիեգո Լուիս դե Սանվիտորեսն է (իսպ.՝ Diego Luis de Sanvitores)[3]։ Կղզին Իսպանիայի սեփականությունն էր։

1899 թվականի փետրվարի 12֊ին Իսպանիան վաճառեց Մարիանյան կղզիներն Գերմանիային[4]։ 1902 թվականին գերմանացի ադմինիստրատոր Գեորգ Ֆրիցի(դան․՝ Georg Fritz ) ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել են մի քանի տնակներ, որոնք պատկանում էին կարոլիններին։ Չամոռո ցեղի ներկայացուցիչների հետքեր չեն հայտնաբերվել[5]։ Գերմանական շրջանում մարդիկ, ովքեր ապրում էին կղզում, զբաղվում էին կոկոսյան ընկույզի միջուկի արտարդրությամբ[3]։ 1907 թվականից Անատահանը եղել է գերմանական Նոր Գվինեայի մի մասը՝ ենթարկվելով կարոլինական կղզիների ղեկավարին[4]։

1914 թվականի հոկտեմբերի 14֊ին Մարիանյան կղզիներն գրավվեցին ճապոնացիների կողմից, և 1914֊1944 թվականներին կղզին բնակեցված էր կարոլիններով և ճապոնացիներով, ովքեր աշխատում էին կոկոսային պլանտացիաներում։ 1920 թվականին Անատահանում սկսեց գործել Ազգերի լիգայի մանդատը[4]։ 1944 թվականին կղզում ափ եկան ճապոնական նավի խորտակման 32 մարդիկ, ովքեր փրկվեցին միայն 1951 թվականին[5] ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին բոլոր տեղացիներն՝ 23 մարդ, մահացան հրաբուխի ժայթքման պատճառով[6]։

Հիմա կղզին անմարդաբնակ է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Oceandots.com. Остров Анатахан.(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «UN SYSTEM-WIDE EARTHWATCH Web Site. Северные Марианские острова.(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. 3,0 3,1 [«Homepage Christoph Gäbler. Über die Marianen. Остров Анатахан.(գերմ.)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին. Homepage Christoph Gäbler. Über die Marianen. Остров Анатахан.(գերմ.)]
  4. 4,0 4,1 4,2 World Statesmen.org. Северные Марианские острова.(անգլ.)
  5. 5,0 5,1 PIBHMC. Остров Аламаган.(անգլ.)
  6. [«Вулкан Анатахан, Марианские острова.(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին. Вулкан Анатахан, Марианские острова.(անգլ.)]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատահան» հոդվածին։