Անահիտ Միրզաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Անահիտ Միրզաբեկյան
Ծնվել էհոկտեմբերի 31, 1899(1899-10-31)
ԾննդավայրԲնունիս, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահացել էհունիսի 2, 1983(1983-06-02) (83 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանրէաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1967) և պրոֆեսոր (1967)
ԱմուսինՀայկ Միրզաբեկյան
ԶավակներԷմիլ Միրզաբեկյան
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ

Անահիտ Հովակիմի Միրզաբեկյան (ծնվել է 31 հոկտեմբերի, 1899, գ․ Բնունիս (այժմ՝ ՀԽՍՀ Սիսիանի շրջանում)), հայ խորհրդային մանրէաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1930 թվականից աշխատել է սանիտարա-հիգիենայի ԴՀԻ-ում, 1936 թվականից՝ նույն ինստիտուտի բակտերիոլոգիական պատրաստուկների (ծաղիկի, կատաղության, որովայնային տիֆի վակցինաներ) բաժնի, 1938-1969 թվականներին՝ մանրէաբանության լաբորատորիայի վարիչ։ 1936 թվականից միաժամանակ աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի մանրէաբանության ամբիոնում։ Միրզաբեկյանի աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ-ում վարակիչ հիվանդությունների տարածվածության, պատճառագիտության, համաճարակային առանձնահատկությունների, ընթացքի, տարածման ուղիների, հարուցիչների կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրությանը, ժանտախտի և խոլերայի ախտորոշմանն ու բուժմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 616 CC-BY-SA-icon-80x15.png