Հայկ Միրզաբեկյան
Հայկ Միրզաբեկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1893 Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 24, 1971 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հիգիենիստ և բժիշկ |
Ալմա մատեր | Շևչենկոյի անվան համալսարան (1916) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1941) և պրոֆեսոր (1942) |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Անահիտ Միրզաբեկյան |
Երեխա(ներ) | Էմիլ Միրզաբեկյան |
Միրզաբեկյան Հայկ Հովհաննեսի (հունվարի 16, 1893, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 24, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1941), պրոֆեսոր (1942), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1916 թ.-ին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1923-1939 թթ.-ին աշխատել է Հայաստանի ժողկոմիսարիատում, 1939 թ.-ից Երևանի սանիտարաբակտերոլոգիական Գիտահետազոտական Ինստիտուտի աշխատանքի հիգիենայի լաբորատորիայի վարիչ։
Այդ լաբորատորիայի բազայի վրա, Միրզաբեկյանի նախաձեռնությամբ, 1959 թ.-ին հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների Գիտահետազոտական ինստիտուտը (1971 թ.-ից ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ)։ 1942 թ.-ին կազմակերպել է բժշկական ինստիտուտի աշխատանքի հիգիենայի ամբիոնը և վարել այն մինչև 1970 թ.-ը։ 1942-1945 թթ.-ին եղել է Երևանի զինվորական հոսպիտալի բժշկական ծառայության պետ։
Միրզաբեկյանի գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ լեռնարդյունաբերության, տեքստիլ և քիմիական (սինթետիկ կաուչուկ, պոլիվինիլացետատ, ալյումին և այլն) արտադրական ձեռնարկությունների աշխատանքի հիգիենայի, պրոֆեսիոնալ հիվանդությունների, արդյունաբերական թունաբանության հարցերի ուսումնասիրությանը և բանվորների աշխատանքային պայմանների բարելավման գործնական մեթոդների ու հիգիենային նորմաների մշակմանը։ Միրզաբեկյանը աշխատանքներ է տարել նաև ՀԽՍՀ արդյունաբերական ձեռնարկությունների նախագծերի սանիտարական փորձաքննության, հիգիենային թերությունների կանխարգելման ուղղությամբ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 617)։ ![]() |
- Հունվարի 16 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 24 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հիգիենիստներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ