Այրին Շարաֆ
Այրին Շարաֆ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1910[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1993[1][2] (83 տարեկան) կամ օգոստոսի 16, 1993[3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա և Փարսոնս դիզայնի դպրոց |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող, նորաձևության դիզայներ և բեմանկարիչ |
Թեմաներ | կինոնկար[5] և թատրոն[5] |
Պարգևներ | Ակադեմիական մրցանակ լավագույն հագուստի դիզայնի, գույնի համար Ակադեմիական մրցանակ լավագույն հագուստի դիզայնի, գույնի համար Ակադեմիական մրցանակ լավագույն հագուստի դիզայնի, գույնի համար Ակադեմիական մրցանակ լավագույն հագուստի դիզայնի, գույնի համար Կինոակադեմիայի մրցանակ գզեստների լավագույն դիզայնի համար (սև-սպիտակ) և |
![]() |
Այրին Շարաֆ (անգլ.՝ Irene Sharaff, հունվարի 23, 1910[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 10, 1993[1][2] կամ օգոստոսի 16, 1993[3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի կոստյումների դիզայներ, Օսկար և Թոնի մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարաֆը ծնվել է Բոստոնում։ Սովորել է Նյու Յորքի գեղարվեստի և կիրառական արվեստի դպրոցում, Նյու Յորքի գեղարվեստի ուսանողների լիգայում, Փարիզի Գրանդ Շոմիեր ակադեմիայում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես նորաձևության իլյուստրատոր, այնուհետև սկսել է զբաղվել կոստյումների դիզայնով։ Ֆիլմարտադրությունում նրա գործունեությունը սկսվել է 1931 թվականին Բրոդվեյ ընկերության «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմով։ «Թագավորը և ես» (1951) ֆիլմում նա օգտագործում է Թայլանդից բերված մետաքս՝ նորաձևության աշխարհում ստեղծելով նոր տենդենց[6]։
Շարաֆի աշխատանքները ցուցադրվել են «Արևմտյան կողմի պատմություն» (Օսկար մրցանակ, 1961), «Կլեոպատրա» (Օսկար մրցանակ, 1963), «Հանդիպիր ինձ Սենտ Լուիսում», «Ողջույն, Դոլլի», «Սիրելի մայրիկ», «Կեսգիշերի մյուս կողմը», «Ով է վախենում Վիրջինիայի գայլից» (Օսկար մրցանակ, 1966), «Տղաներն ու տիկնիկները», «Մեր կյանքի լավագույն օրերը», «Թագավորը և ես» (Օսկար մրցանակ, 1956), «Ամերիկացին Փարիզում» (Օսկար մրցանակ, 1951), «Զվարճալի աղջիկը», «Փորգի և Բես»։
Շարաֆը կոստյումներ է ստեղծել նաև Ամերիկյան բալետի թատրոնի, Նյու Յորքի բալետի, Մոնտե Կառլոյի ռուսական բալետի համար, նկարազարդումներ է արել նորաձևության ամսագրերի համար՝ Vogueo, Harper's Bazaar:
Սահմանվել է «Թատրոնի զարգացման ֆոնդի» «Irene Sharaff Lifetime Achievement» մրցանակ։ Մրցանակի առաջին ստացողը եղել է Շարաֆը 1993 թվականին։ Մրցանակը շնորհվում է ամեն տարի այն կոստյում դիզայներին, ով իր գործունեության ընթացքում թատրոնի, կինոյի, օպերայի ու պարի բնագավառում հասել է հռչակի և վարպետության[7][8]։
Շարաֆը մահացել է 83 տարեկան հասակում սրտի կանգից Նյու Յորքում[6]։ Շարաֆը իր և գործընկերոջ Մեմե Զեի գրքերի հավաքածուն նվիրաբերել է Նյու Յորքի գրադարանի հասարակությանը[9]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր | |||
---|---|---|---|
Տարեթիվ | Ֆիլմը հայերեն | ՖԻլմը բնօրինակ լեզվով | Մրցանակներ, անվանակարգեր |
1944 | Հանդիպիր ինձ Սենտ Սուիսում | Meet Me in St. Louis | |
1945 | Զիլֆելդի անհեթեթությունները | Ziegfeld Follies | |
1945 | Յոլանդան և գողը | Yolanda and the Thief | |
1946 | Մութ հայելի | The Dark Mirror | |
1946 | Մեր կյանքի լավագույն օրերը | The Best Years of Our Lives | |
1947 | Ուոլթեր Միթի գաղտնի կյանքը | The Secret Life of Walter Mitty | |
1947 | Եպիսկոպոսի կինը | The Bishop’s Wife | |
1948 | Երգ է ծնվում | A Song Is Born | |
1948 | Յուրաքանչյուր աղջիկ պետք է ամուսնանա | Every Girl Should Be Married | |
1951 | Ամերիկացին Փարիզում | An American in Paris | Օսկար լավագույն կոստյում դիզայնի համար |
1953 | Ինձ մադամ անվանիր | Call Me Madam | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1954 | Բրիգադուն | Brigadoon | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1954 | Աստղ է ծնվել | A Star Is Born | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1955 | Տղաներ և տիկնիկներ | Guys and Dolls | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1956 | Թագավորը և ես | The King and I | Օսկար լավագույն կոստյում դիզայնի համար Թոնի |
1958 | Ամսվա DuPont շոուն | DuPont Show of the Month | |
1959 | Պորգի և Բես | Porgy and Bess | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1960 | Կան-կան | Can-Can | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1961 | Թմբուկի ծաղկային երգը | Flower Drum Song | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1961 | Արևմտյան կողմի պատմություն | West Side Story | Օսկար լավագույն կոստյում դիզայնի համար |
1963 | Կլեոպատրա | Cleopatra | Օսկար լավագույն կոստյում դիզայնի համար |
1965 | Կտցար | The Sandpiper | |
1966 | Ո՞վ է վախենում Վիրջինիա վուլֆից | Who’s Afraid of Virginia Woolf? | Օսկար լավագույն կոստյում դիզայնի համար |
1967 | Կամակոր կնոջ սանձումը | The Taming of the Shrew | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1968 | Զվարճալի աղջիկ | Funny Girl | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1968 | Պատահար կենտրոնական զբոսայգում | ||
1969 | Ջասթին | Justine | |
1969 | Ողջույն, Դոլլի | Hello, Dolly! | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար |
1970 | Մեծ սպիտակ հույս | The Great White Hope | |
1977 | Կեսգիշերի մյուս կողմը | Օսկարի առաջադրում լավագույն կոստյում դիզայնի համար | |
1981 | Սիրելի մայրիկ | Mommie Dearest |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.nytimes.com/1993/08/17/obituaries/irene-sharaff-designer-83-dies-costumes-won-tony-and-oscars.html
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1048022021 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 Howe, Marvine. "Irene Sharaff, Designer, 83, Dies; Costumes Won Tony and Oscars". The New York Times, August 17, 1993
- ↑ Hetrick, Adam.Irene Sharaff Awards to Honor Robin Wagner and Lewis Brown" playbill.com, February 22, 2011
- ↑ Sharaff Award Արխիվացված 2010-12-18 Wayback Machine tdf.org, accessed February 22, 2011
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018-07-24-ին. Վերցված է 2016-03-04-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Irene Sharaff, Broadway and Hollywood: Costumes Designed by Irene Sharaff (Van Nostrans - New York, 1976).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այրին Շարաֆ Internet Movie Database կայքում
- Այրին Շարաֆը Internet Broadway Database կայքում
- http://www.nysoclib.org/collection/sharaff-sze-collection Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրին Շարաֆ» հոդվածին։ |
|
- Հունվարի 23 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 10 մահեր
- 1993 մահեր
- Օգոստոսի 16 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Գրանդ Շոմեր ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկահայ դիզայներներ
- Ամերիկահայ գործարարներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Լեսբուհի արվեստագետներ