Այն ավարտվում է մեզ հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այն ավարտվում է մեզ հետ
անգլ.՝ It Ends with Us
ՀեղինակՔոլին Հուվեր
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԲոստոն
ՀաջորդԱյն սկսվում է մեզ հետ
Հրատարակման տարեթիվօգոստոսի 2, 2016

«Այն ավարտվում է մեզ հետ» (անգլ.՝ It Ends with Us), Քոլին Հուվերի սիրավեպը, որը հրապարակվել է Atria Books հրատարակչության կողմից 2016 թվականի օգոստոսի 2-ին[1]։ Գիրքը գրվել է հեղինակի ծնողների հարաբերությունների հիման վրա[2]։ 2016 թվականին Հուվերը գրքի մասին խոսելիս նշել է, որ դա ամենադժվար գիրքն է, որը նա երբևէ գրել է[3]։ Վեպը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և թարգմանվել է քսանից ավելի լեզուներով[4]։

Գրքի շարունակությունը՝ «Այն սկսվում է մեզնով» անվանմամբ, հրատարակվելու է 2022 թվականի հոկտեմբերին[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գլխավոր հերոսուհին Լիլի Բլումն է, քոլեջիերիտասարդ շրջանավարտ, որը տեղափոխվում է Բոստոն և բացում է իր սեփական ծաղկի բիզնեսը։ Նրա մոտ զգացմունքներ են առաջանում վիրաբույժ Ռայլ Կինկեյդի նկատմամբ, որը սկզբում խուսափում է Լիլիի հետ լուրջ հարաբերություններ ունենալուց։ Նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում Լիլին պատահաբար հանդիպում է իր առաջին սիրուն՝ Ատլաս Կորիգանին։ Տղայի հետ հանկարծակի հանդիպումը Լիլիին ստիպում է վերհիշել իր անցյալի տրավմաները։ Բլումը ստիպված է լինում կարևոր որոշում կայացնել՝ ընտրելով իր երկու սիրելիներից մեկին։ Գրքի վերջում, հերթական անգամ ընտանեկան բռնության ենթարկվելով Ռայլի կողմից, Լիլին մնում է Ատլասի հետ։

Ընդունելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Kirkus Reviews ամսագիրը գրքի մասին ասել է. «Հարաբերությունները պատկերված են կարեկցանքով և անկեղծությամբ, վեպում ճիշտ է ներկայացված ընտանեկան բռնությունը և դրա զոհի ուժը»[6]։ Romantic Times-ը գրել է. «Սիրավեպում երևում է հեղինակի գրելու վարպետությունը։ Եվ կապ չունի, թե ընթերցողը որ ժանրի սիրահար է, նրանք կսիրեն գլխավոր հերոսուհուն և նոր բան կսովորեն նրա պայքարից»[7]։

Վեպը արժանացել է «Goodreads Choice Award 2016» մրցանակին՝ որպես լավագույն սիրավեպ[8]։

2021 թվականին Հուվերի ստեղծագործությունները մեծ թափով սկսել են տարածվել ՏիկՏոկ հարթակում #BookTok համայնքի ուշադրության շնորհիվ[9][10]։ 2022 թվականի հունվարին «Այն ավարտվում է մեզ հետ» վեպը հայտնվել է New York Timesբեսթսելլերների ցանկում[11]։ Այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Publishers Weekly մեծահասակների համար և առաջին տեղը, ընդհանուր առմամբ, առաջին վեց ամիսների ընթացքում 2022 թվականին՝ վաճառելվով 925 221 տպաքանակով[12]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսին Ջասթին Բալդոնին ընտրել է վեպը էկրանավորման համար, որն արտադրվելու է Wayfarer Entertainment ընկերության կողմից[4]։ 2021 թվականի հոկտեմբերին ավարտվել է ֆիլմի սցենարի առաջին սևագիրը[13]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի փետրվարին Քուլին Հուվերն իր ինստագրամյան էջում հրապարակել է «Այն սկսվում է մեզնով» սիքվելի շապիկը[14] Այն հրապարակվելու է 2022 թվականի հոկտեմբերի 18-ին և գրված է լինելու Ատլաս Կորիգանի տեսանկյունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «It Ends with Us». Simon & Schuster. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  2. Kayle, Hilary S. (2017 թ․ հունիսի 3). «BookCon 2017: Colleen Hoover: Different Endings». Publishers Weekly. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  3. White, Mara (2016 թ․ օգոստոսի 3). «New Adult author Colleen Hoover releases novel 'It Ends with Us'». New York Daily News. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  4. 4,0 4,1 McNary, Dave (2019 թ․ հուլիսի 15). «Justin Baldoni Developing 'It Ends With Us' Romance Movie». Variety. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Atria to Publish Colleen Hoover's 'It Starts with Us' in October». Publishers Weekly. 2022 թ․ փետրվարի 11. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  6. «It Ends with Us by Colleen Hoover». Kirkus Reviews. 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  7. Carr, Tricia. «IT ENDS WITH US | RT Book Reviews». Romantic Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  8. «Best Romance 2016 — Goodreads Choice Awards». Goodreads. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  9. Italie, Hillel (2021 թ․ սեպտեմբերի 16). «Author Colleen Hoover's word-of-mouth success». Associated Press. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  10. Merry, Stephanie (2022 թ․ հունվարի 20). «On TikTok, crying is encouraged. Colleen Hoover's books get the job done». The Washington Post. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  11. «Combined Print & E-Book Fiction - Best Sellers - Books». The New York Times. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  12. Maher, John (2022 թ․ հուլիսի 8). «The Bestselling Books of 2022 (So Far)». Publishers Weekly (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  13. Norbez, Naomi (2021 թ․ նոյեմբերի 21). «Everything we know about 'It Ends with Us' novel adaptation». Film Daily (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  14. «Login • Instagram». www.instagram.com. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)