Այլընտրանքային էներգիայի ինստիտուտ
Այլընտրանքային էներգիայի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | համալսարան և գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1977 |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Canyon? |
Կայք | windenergy.org(անգլ.) |
Այլընտրանքային էներգիայի ինստիտուտը (հայտնի է նաև որպես AEI) Արևմտյան Տեխասի A&M համալսարանի էներգիայի այլընտրանքային հետազոտությունների ճյուղն է եղել։ Ձևավորվել է 1977 թվականին։ Ծրագիրը ճանաչվել է ինչպես երկրում, այնպես և միջազգայնորեն, և հետազոտությունների հետ մեկտեղ ապահովել է կրթություն և իրազեկում ԱՄՆ–ում և ամբողջ աշխարհում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]AEI-ը հիմնադրվել է Արևմյան Տեխաս նահանգի համալսարանում (այժմ Արևմյան Տեխասի A&M համալսարան) 1977 թվականին դոկտոր Վոն Նելսոնի, դոկտոր Ըրլ Գիլմորի և դոկտոր Ռոբերտ Բարիոի կողմից։ Ստեղծման գաղափարը ծնվել է 1973 թվականի նավթային ճգնաժամի ժամանակ[1]։ Արևմտյան Տեխաս նահանգի ֆիզիկայի բաժանմունքն արդեն փորձեր էր կատարում քամու էներգիայի հետ կապված, և այս երեք անձինք նախաձեռնեցին հիմնել բաժին՝ հատկապես քամու ուսումնասիրության վրա կենտրոնանալու համար։ Բաժնի հիմնական նպատակներն էին`
- Փորձարկել քամու տուրբինի նախագծերը։
- Բարելավել ներկայիս աերոդինամիկական դիզայնը։
- Ինֆորմացնել հասարակությանը քամու և արևի էներգիայի տեխնոլոգիաների վիճակի մասին։
Առաջին տասնամյակ. 1977-1987 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես, կազմակերպության հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր փոքր հողմատուրբինի հետազոտության և սայրերի նախագծերի բարելավման վրա։ Այս պահին ամբողջ Տեխասում տեղադրել են փորձնական տուրբիններ և ջրի պոմպեր։ Այս նախագծերը թույլ տվեցին, որ AEI-ն զարգանա և բարելավվի սայրերի ձևավորման տեսության և արտադրության վրա։ Այս ժամանակահատվածում կազմակերպությունը խորհրդատվություն է անցկացրել նաև Լատինական Ամերիկայում, Ջամայկայում, Հավայան կղզիներում և Եվրոպայում։ Այնտեղ AEI-ն վերապատրաստում էր գյուղեր և խմբեր` հողմային էներգիայի համակարգերում։
Այս պահին AEI-ն գործում է երեք վայրում` մեկը համալսարանից դուրս և երկուսը` համալսարանում։ Այս վայրերում են իրականացվում թեստերի նմուշների, տուրբինների գեներատորների և ամբողջական նմուշների փորձարկումները։
Երկրորդ տասնամյակ։ 1987-1997 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տասնամյակի ընթացքում կազմակերպությունը կենտրոնացել է կանաչ շենքերի նախագծերի վրա։ Դրանցից ամենանշանավորը AEI-ի Արևային էներգիայի շենքն էր[2]։ Շենքի կառուցումն ավարտվել է 1993 թվականին, և այն տասնյոթ տարի ծառայել է որպես AEI-ի գործունեության հիմնական վայր։
Կազմակերպությունը մի քանի էլեկտրական ֆուրգոն է նվեր ստացել, որոնցից երկուսը պահպանվել են մի քանի տարի։ Այս ֆուրգոններն օգտագործվում էին տվյալների հավաքագրման և քամու էներգիայի տեղական նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև համալսարանական և փորձադաշտային շրջայցեր կատարելու համար[3]։
1995 թվականից սկսած՝ AEI–ն սկսել է աշխատել Տեխասի ընդհանուր հողային գրասենյակի հետ՝ քամու վերաբերյալ տվյալները հասարակությանը տրամադրելու համար։ Մինչ «GLO» տվյալների կայքերի շահագործումից հանվելը[4], կազմակերպությունը դեռ հավաքել, վերլուծել և հրապարակել է Տեխասի քամու տվյալները լայն հասարակության համար։
Հիմա։ 1998 թվականից ներկա ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս AEI-ն գտնվում է Արևմտյան Տեխասի համալսարանում[5] և մշակում նոր պլան, ինչպես նաև կատարում հետազոտություններ կանաչ էներգետիկ համակարգերի վերաբերյալ իր։ Կազմակերպությունը կենտրոնանում է փոքր սայրերի և տուրբինի փորձարկման վրա, մասնավորապես հորիզոնական և ուղղահայաց առանցքի նորարարական նախագծերի վրա։
2010 թվականին AEI թեստային կայքը տեղափոխվել է Nance Ranch[6]: Այս պահին կազմակերպության գրասենյակները նույնպես տեղափոխվել են WTAMU-ի Palo Duro հետազոտական հաստատություն[7]։
1990-ական թվականների վերջին AEI-ն սկսեց նաև մշակել ֆորտրան ծրագիր, որը կոչվում էր ROTOR: Ծրագիրը կարող էր կանխատեսել ուժի տեսական ուրվագծերը սայրերի նմուշների համար և թողարկել այս արտադրանքը։ Ծրագիրը դրանից հետո մի քանի անգամ փոփոխվել է և մինչ այժմ օգտագործվում է[8]։
Այս ընթացքում AEI-ի «Wind Data» (քամու տվյալներ) ծրագիրը մեծապես ընդլայնվել է։ Հողմային ֆերմերներին ու հասարակությանը տվյալներ տրամադրելուց բացի, կազմակերպությունը նաև վերլուծում և հրապարակում է տվյալներ մասնավոր կազմակերպությունների համար։ Ընդհանուր առմամբ, կազմակերպություններն այժմ տվյալներ են հավաքում Տեխասում գտնվող 75 կայքերից։ Տվյալների այս կայքերից 50-ը արխիվացվում են առցանց, որոնցից 31-ը առաջարկում են տվյալներ հետազոտողների և մշակողների կողմից հանրային օգտագործման համար[9]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականից AEI-ն առաջարկում է առցանց այլընտրանքային էներգիայի դասընթացներ WTAMU-ում՝ քամու, արևի և վերականգնվող էներգիայի վերաբերյալ։ Ներկայումս WT-ն առաջարկում է մեկ դասընթաց յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում։ Դասընթացները դասավանդում են AEI-ի աշխատակիցները և բաց են WT ուսանողների և սերտիֆիկացում փնտրողների համար։
Բացի WTAMU-ի կողմից առաջարկվող առցանց դասընթացներից, AEI-ն հեղինակել է նաև վերականգնվող էներգիայի դասագրքեր [10] և կրթական ձայնասկավառակներ։ Ձայնասկավառակներում խոսվում է քամու էներգիայի, հողմային տուրբինների, արևային էներգիայի և հողմային ջրերի թեմաներ շուրջ։ Որոշ սկավառակներ մատչելի են նաև իսպաներենով։ [11]
Սեմինարներ և գիտաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Windy Land Owners»
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականից սկսած AEI-ը սեմինարներ է անցկացնում Windy Land Owners-ի համար։ Նախագծված է հողատերերին և այլ շահագրգիռ կողմերին քամու արդյունաբերության վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ սովորեցնել։ Սեմինարների մեծ մասը տեղի ունեցան Տեխասի հարակից նահանգներում։ Հետաքրքրության մեծացման պատճառով 2001 թվականից սկսած AEI-ը սկսեց սեմինարներ անցկացնել Տեխասում [12]:
Այս սեմինարների ընթացքում ընդգրկված թեմաներն են`
- Քամու էլեկտրակայանի հիմունքներ,
- քամու ռեսուրսները Տեխասում,
- հնարավոր խնդիր և պայմանագրային նկատառումներ,
2009 թվականից սկսած AEI-ը նաև սկսեց առցանց տեղեկություններ ներկայացնել WLO սեմինարներից` ընդհանուր տեղեկատվության համար։
WEATS
[խմբագրել | խմբագրել կոդը]AEI-ի Արևային էներգիայի կառույցը
1998 թվականին մեկնարկած «Քամու էներգիայի կիրառական ծրագրերի ուսուցման սիմպոզիումը» (WEATS) միջազգային ճանաչում ունեցող սեմինար է` նախատեսված բնիկ ամերիկացիների համայնքի համար։ Նախագծված է ծրագրավորողների, մշակողների, կոմունալ ծառայությունների ոլորտում աշխատողների և ինժեներների համար, որոնք անմիջականորեն ներգրավված են էներգետիկ նախագծերում։
Այս սիմպոզիումում ընդգրկված թեմաներն են`
- Գործնական գիտելիքներ և վերլուծական գործիքներ` նախագծի իրագործելիությունը հասկանալու և վերլուծություն կատարելու համար,
- քամու էներգիայի վերաբերյալ փոքր ու մեծ նախագծերի իրականացում,
- վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի և տեղական փորձագետների դասախոսություններ տեխնոլոգիայի հնարավորությունների և ծրագրի կայուն զարգացման տնտեսական և ֆինանսական ասպեկտների մասին,
- վայքեր այցելություններ։
Համայնքների ներգրավում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր անցկացրած սեմինարներից և վորքշոփերից զատ AEI-ն նաև պարբերաբար խորհրդատվություն է առաջարկում հողմագործ-ֆերմերներին և նրանց հյուրընկալում իր հետազոտական օբյեկտներում։
Որպես համայնքի իրազեկման մաս, կազմակերպությունը նաև ներկայացվում է «Caprock Science Fair»-ում[10] և այլ տեղական դպրոցներում՝ տարրական, կրտսեր և ավագ դպրոցների աշակերտներին` պրեզենտացիաների, սեմինարների և գրքույկների միջոցով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carr, David (2010 թ․ փետրվարի 22). «Regional Wind Test Center - Our History». Windtestcenter.org. Alternative Energy Institute. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Solar Building 1993 Photo Gallery». Windenergy.org. Alternative Energy Institute. 2009 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ LaFleur, Oral (2002), «Proceedings of the 2002 ASEE Gulf-Southwest Annual Conference», in The University of Louisiana at Lafayette (ed.), Exploring Renewable Energy Education, vol. 4, American Society for Engineering Education, էջ 11
- ↑ «Mapping and Monitoring Sustainable Energy» (Cached). 2010 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ranaivo, Yann (2010 թ․ սեպտեմբերի 16). «New WT research head focused on turbines, degree program». Amarillo Globe-News. Morris Publishing Group.
- ↑ Welch, Kevin (2010 թ․ հուլիսի 2). «Energy institute: Change afoot: Vaughn's departure among the shifts». Amarillo Globe-News. Morris Publishing Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Palo Duro Research Facility». West Texas A&M University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
- ↑ Clark, R.N (1979), Schneider, A.D. (ed.), Irrigation Pumping with Wind Energy, vol. 60, Transactions of the ASABE, էջ 30, 0002-1458
- ↑ Tangler, JL (2002), «The nebulous art of using wind tunnel aerofoil data for predicting rotor performance», Wind Energy, Wiley Online Library, Wind Energy (2–3): 245–257, Bibcode:2002WiEn....5..245T, doi:10.1002/we.71
- ↑ Beck, Bruce (2008 թ․ հունիսի 4), «Science Fair: Students show off projects at Caprock», Amarillo Globe-News, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին, Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alternative Energy Institute Official Web Site (Windenergy.org)
- Renewable Wind Test Center Official Web Site (Windtestcenter.org)
- West Texas A&M University
- Էներգիայի կուտակման էլեկտրակայանների ցուցակ