Այլանթ բարձրաբուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլանթ բարձրաբուն
Այլանթ բարձրաբուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Սիմարուբազգիներ
Ցեղ Այլանթ
Տեսակ Այլանթ բարձրաբուն
Լատիներեն անվանում
Ailanthus altissima (Mill.) Swingle (1916)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Այլանթ բարձրաբուն (լատ.՝ Ailanthus altissima), սիմարուբազգիների ընտանիքին պատկանող ծառատեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառի բարձրությունը հասնում է մինչև 30 մետրի։ Բունը հարթ է, գորշամոխրավուն, սաղարթը լայն ձվաձև է։ Ընձյուղները ծածկված են թեթևակի աղվամազով, դեղնաշագանակագույն են։

Տերևները բարդ են՝ կենտ փետրաձև, 45-60 սմ երկարությամբ, կազմված 13-25 տերևիկներից։ Ծաղիկները երկսեռ են կամ արական, հավաքված 10-20 սմ երկարությամբ ծաղկափթթություններում։ Պտուղները երկարավուն են, անկանոն ռոմբաձև, սերմը գտնվում է կենտրոնում։

Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են հոկտեմբեր - նոյեմբերին։

Վայրի վիճակում տարածված է Չինաստանում։ Հայաստանում մշակվում է 19-րդ դարի վերջերից։ Հատկապես շատ է տարածված Զանգեզուրում, որտեղ սխալմամբ «վայրի ընկուզենի» է անվանվում։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողությամբ է աճում ծովի մակերևույթից մինչև 1500-1600 մ բարձրությունների վրա։ Շատ չորադիմացկուն և բավականին ջերմասեր ու լուսասեր բույս է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Առատ արմատային մացառներ է տալիս, որի շնորհիվ մեծ հաջողությամբ օգտագործվում է հակաէրոզիոն տնկարկներում։ Շատ արագ է աճում։ Լավ է դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգետատիվ օրգանները տհաճ հոտ են արձակում։ Նպատակահարմար է օգտագործել Հայաստանի վածրադիր շրջաններում, փլվածքների, ձորակների, հողալիցքերի, սողքերի, ավազների ամրացման համար, դաշտապաշտպան անտառաշերտերում, քարքարոտ, անբերրի հողամասերում։ Բազմանում է սերմերի և արմատային մացառների միջոցով։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան (1983). Քո շրջապատի ծառերը. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 22. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]